- Նույնիսկ Հիսուսը բոլորին դուր չէր գալիս, էլ ի՞նչ խոսք կարող է լինել իմ մասին:
- Կան մարդիկ, որոնք ուրախանում են հաղթանակից հետո: Ես դրա համար ժամանակ չունեմ:
- Ես միշտ պատրաստ եմ մարտի: Չնայած ինձ հաշիվ են տալիս, որ չեմ պատկանում ֆուտբոլային կլաներից որևէ մեկին, որոնք բաժանում են խաղաթղթերը և որոշում խաղի կանոները: Բացի այդ, ես մեծ ֆուտբոլիստ չեմ եղել, դրա համար էլ չեմ կարող հույսս դնել իմունիտետի վրա, որն ունեն այն մարզիչները, որոնք նախկինում խաղացողների փառահեղ կարիերա են ունեցել:
- Տեղափոխվիր իմ թիմ և երբեք երկրորդը չես լինի:
- Ես «Ռեալ» փողի համար չտեղափոխվեցի: Ինձ առանց այն էլ մի փոքր ամոթալի է, թե ինչքան եմ ես վաստակում տնտեսական ճգնաժամի ժամանակ: Ինձ համար կարևոր է հաճույք ստանալ իմ գործունեությունից և բացի այդ հարգանք վայելել հենց այն երկրում, որտեղ ոչ քիչ տհաճ րոպեներ եմ ապրել:
- Ես իտալերեն եմ սովորել մի քանի ամիսների ընթացքում օրեկան 5 ժամ, որպեսզի շփվեմ լրագրողների և երկրպագուների հետ: Սակայն ինձ այնուամենայնից մեղադրում էին այն բանում, որ ես նրանց բավարար հարգանքով չեմ վերաբերվում: Իսկ հենց այդ նույն Ռանիերին Անգլիայում 5 տարի աշխատելուց հետո դժվարությամբ էր կարողանում բարևել:
- Ես ցականում եմ փոխել ֆուտբոլի փիլիսոփայությունը: Ուրիշ այդպիսի մարզիչներ չկա:
- «Չելսի»-ն առաջին անգլիական թիմն էր, որ սկսեց կիրառել 4-3-3 մարտավարությունը: Իսկ արդեն հետո այդպես սկսեցին խաղալ և’ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և’ «Արսենալ»-ը: Այսինքն, իմ շնորհիվ Անգլիայում փոխվեցին և’ մարտավարությունը, և’ մարզումային մեթոդները:
- Ինչն էր ինձ միանշանակ դուր գալիս Իտալիայում` չկամեցողների աղմուկը: Ես իմ կարծիքն էի հայտնում որպես ազատ մարդ ազատ երկրում և այդժամ սկսվում էր այդ աղմուկը: Դա ինձ դուր էր գալիս. առաջնությունը դեռ չէր սկսվել, իսկ ես արդեն գերշահադրդված էի:
- Ես ցանկանում եմ դառնալ առաջին մարզիչը, որը հաղթել է Չեմպիոնների Լիագում երեք տարբեր թիմերի հետ:
- Եթե ինձ հասարակ կյանք հարկավոր լիներ, ես կմնայի «Պորտո»-ում` գեղեցիկ կապույտ բազկաթոռ, մշտական մասնակցություն Չեմպիոնների Լիգայում, Աստված և նրանից անմիջապես հետո` ես:
- Լոնդոնում ինձ մոտեցավ յոթանասունհինգամյա տղամարդ, նա լացում էր: Նա Բոլթոնում էր, երբ «Չելսի»-ն հաղթեց Անգլիայի առաջնությունում, իսկ դրանից 50 տարի առաջ նա իր հոր և պապի հետ եղել էր այն խաղին, երբ իր թիմը վերջին անգամ հաղթել էր Պրեմիեր Լիգայում: Այսօր ո’չ նրա հայրը, ո’չ էլ պապը իհարկե կենդանի չեն: Նման բաներն ինձ տպավորում են:
- Ինձ պետք չէ նման խաղացող` լավ մարդ հիանալի բնավորությամբ: Այդ որակները ես կցանկանայի տեսնել իմ երեխաների մեջ: Ինձ պետք է նա, ով գնդակը կուղարկի ցանցը:
- Նայեք իմ սանրվածքին` ես միշտ պատրաստ եմ մարտի: Բացի այդ, նման սանրվածքով ավելի լավ են երևում մարդու գլխի գաղափարները:
- Միլանի քաղաքապետն ինձ մեղադրեց այն բանում, որ ես ցանկանում էի մանրադրամ տալ հաշմանդամ տղային: Իրականում, ես նրան ցանկանում էի տալ այն խաչը, որն ինձ էր նվիրել կինս և որից ես չէի բաժանվել արդեն 4 տարի է: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես որևէ բան անկեղծ եմ անում, ինձ քննադատում են:
- Եթե մարդիկ, խոսելով իմ մասին, ցանկանում են հայտնի դառնալ, նրանք ինձ պետք է լրացուցիչ վճարեն:
- Բարեկամները և ընկերները կարծում են, որ ես սպիտակել եմ մշտական սթրեսներից: Բայց դա այդպե չէ, իմ հայրը նույնպե վաղ էր սպիտակել: Իսկ ֆուտբոլը ուրախություն է:
- Ես խնդիրներ չունեմ իմ հայտնիության պատճառով: Մի անգամ ես երեխաներիս և կնոջս հետ գնացի Դիսնեյլենդ և երբ մենք վերադարձանք, երեխաներ ինձ խնդրեցին հաջորդ անգամ տանը մնալ: Սակայն սա այն գինն է, որը դու վճարում ես մեծ ֆուտբոլում լինելու համար:
Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները
Categories: Մարդիկ, Սպորտ, Փիլիսոփայություն, Խաղ
Tags: Հիսուս, Մանչեսթ, Միլան, Մոուրինյո, Չելսի, Չեմպիոնների Լիգա, Պորտո, Պրեմիեր Լիգա, Ռանիերի, Ռեալ Մադրիդ, իտալերեն, Անգլիա, Արսենալ, Բոլթոն, մարզիչ, մարտավարություն, Դիսնեյլենդ, Իտալիա, սանրվածք, տնտեսական ճգաժամ, ֆուտբոլ, ֆուտբոլային մարտավարություն
Комментарии (3)






Հերիք ա գլուխ գովաս
Moun lavaguynna. Chisht en asum eli, Special one. Araj Mourinho, araj Real.
ha ba xach er talis. du ur astvac@ ur……….