Աշխարհագրություն
Վանգայի գուշակությունները 2010 թ.-ից մինչև 5079 թ.
2010 թ. – Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կկսվի 2010 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Կսկսվի ինչպես սովորական, իսկ հետո կկիրառվի սկզբում ատոմային, իսկ հետո քիմիական զենք: 2011 թ. – Հյուսիսային կիսագնդում ռադիոակտիվ տեղումների պատճառով կենդանի չեն մնա ո’չ բուսական, ո’չ էլ կենդանական աշխարհները: Այնուհետ մուսուլմանները քիմիական պատերազմ կսկսեն կենդանի մնացած եվրոպացների դեմ: [...]
Աշխարհի պետությունների կարգախոսները
Ազգային կարգախոսն օգտագործվում է պետության մտադրությունները կամ նպատակները մեկ կարճ նախադասությամբ բնորոշելու համար: Այն կարող է ներռաված լինել պետության զինանշանի կամ տպագրվի տարադրամների վրա: Որոշ երկրներ կարգախոս չունեն: Ադրբեջան – Կրակների երկիր Ալբանիա – Դու Ալբանիա, տալիս ես ինձ փառք, տալիս ես ինձ ալբանացի անունը Ալժիր – Մարդկանցից և մարդկանց համար Ամերիկայի Միացյալ Նահանգներ – [...]
Հայաստանի մայրաքաղաքները
Տուշպա-Վան (Ք. ա. 825 – 6-րդ դար) Արմավիր (Ք. ա. 190-160) Երվանդաշատ (Ք. ա. 201-160) Արտաշատ (Ք. ա. 160-77, 60-120) Տիգրանակերտ (Ք. ա. 77-69) Վաղարշապատ (120-330) Դվին (336-428) Արշակավան (355-360) Բագարան (428-933) Կարս (933-957) Անի (957-1045) Շիրակավան (Երազգավորս) (890-929) Երևան (1918-…)
Ենթամշակույթ
Ենթամշակույթը (լատ. sub – տակ, cultura – մշակույթ) սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ հասարակության մշակույթի մի մասն է, որը տարբերվում է ճնշող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթը կրողների սոցիալական խմբերը: Ենթամշակույթը կարող է գերիշխող մշակույթից տարբերվել արժեքների սեփական համակարգով, լեզվով, վարվելակերպով, հագուստով և այլ առանձնահատկություններով: Տարբերում են ազգային, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական և այլ հիմքերի վրա ձևավորված [...]
Ազավադ
Ազավադը տուարեգների չճանաչված պետության շրջաններից մեկի ավանդական անվանումն է, որի պայմանական սահմանները տարածվում են Մալիի հյուիսարևելյան մասում, Ալժիրի հարավ-արևելքում, Նիգերի արևմուտքում, Բուրկինա-Ֆասոյի հյուսիսում և Լիբիայի արևմուտքում: Ազավադի սահմանների մեջ (Մալի) մտնում են Տոմբուկտու շրջանի հարավ-արևելքը, Գաոյի հյուսիս-արևմուտքը և Կիդալի մեծ մասը: Պատմություն 1990 թ.-ին Մալիում սկսվեց տուարեգների ապստամբությունը: «Սպիտակ» հյուսիսի (տուարեգներ) և «սև» հարավի (բանտու [...]
Մեծ Սիրիա
Մեծ Սիրիան պանարաբիզմի նախագիծ է: Օսմանյան կայսրության անկումից հետո արաբական ազգային պետության ստեղծումը իրական էր թվում: Այդ պետությունը պետք է կազմված լիներ ժամանակակից Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, Հորդանանի և պաղեստինական տարածքներից (Գազայի հատվածը և Հորդանան գետի Արևմտյան ափ): Մեծ Սիրիայի մայրաքաղաքը պետք է դառնար Դամասկոսը, որն Օմայանների օրոք արդեն եղել էր արաբական խալիֆայության մայրաքաղաքը: Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, [...]
Մեծ Իտալիա
Մեծ Իտալիան (իտ. Grande Italia) կամ Կայսերական Իտալիան (Italia Imperiale) ֆաշիստական Իտալիայում մտածված ամբիցիոզ նախագիծ էր: Այդ նախագծի նպատակը իտալական կայսրության ստեղծումն էր, որը բացի այն տարածքներից, որին հավակնում էին իռեդենտիստները (Կորսիկա, Նիցցա, Դալմատիա, Մալթա), իր մեջ ներառելու էր միջերկրածովյան լրացուցիչ տարածքներ իտալական բնակչությամբ կամ որոնք գտնվում էին իտալական ազդեցության ներքո: Մեծ Իտալիայի ստեղծման կողմնակիցները այդպիսի [...]
Աֆրիկյան Միության դրոշը
Աֆրիկյան Միության դրոշը ընդունվել է պետությունների և կառավարությունների ղեկավարների Խորհրդաժողովի 14-րդ նստաշրջանում, որը տեղի էր ունենում Ադիս-Աբեբայում 2010 թ.-ի հունվարի 31-ին: Դրոշն իրենից ներկայացնում է կանաչ գույնի ուղղանկյուն պաստառ, որի կենտրոնում 53 ծայր ունեցող աստղերն են, որի մեջ գտնվում է աֆրիկյան մայրցամաքի ուրվանկարը: Դրոշի խորհրդանիշերը Կանաչ գույնը խորհրդանշում է աֆրիկացիների միավորվելու հույսը և ձգտումը: Ոսկեգույնը [...]
Նեպալի արտասովոր դրոշը
Նեպալի դրոշը բոլոր պետությունների դրոշների շարքում միակ ոչ ուղղանկյուն դրոշն է: Դրոշն ընդունվել է 1962 թ.-ի դեկտեմբերի 16-ին նոր սահմանադրական կառավարության ձևավորման հետ մեկտեղ: Կապույտ գույնը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մուգ կարմիրը Նեպալի ազգային գույնն է: Թագավորական երկու խորհրդանիշերն էլ մարմնավորում են հավատն առ այն, որ Նեպալը գոյություն կունենա այնքան երկար, որքան արևն ու լուսինը: [...]
Chargoggagoggmanchauggagoggchaubunagunamaugg լիճը
ԱՄՆ-ում գոյություն ունի Chargoggagoggmanchauggagoggchaubunagunamaugg անվանումով լիճ: Այս 45 տառանոց անվանումը լճին տվել են տեղի Նիպմակ ցեղի հնդկացիները: Լիճը գտնվում է Մասաչուսեթս նահանգի կենտրոնական մասում և մոտավորապես նշանակում է «սահմանային չեզոք վայր հնդկացիների և դանակներով անգլիացիների ձկնորսության համար»: Իշխանությունները որոշել են պահպանել դեռևս Ամերիկայի գաղութացման շրջանում առաջացած անվանումը, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, քանի որ [...]





Վերջին մեկնա- բանությունները