Ավանդույթներ
Պատգամներ լավ կին լինելու համար
Դեռևս 17-րդ դարում րաբբի Իցխակ բեն Էլյակիմը հատուկ իր աղջկա համար մի ամբողջական ստեղծագործություն ստեղծեց գրքի տեսքով, որն անվանեց «Բարի սիրտ»: Հենց այնտեղ էլ նկարագրվել են պատգամներ լավ կին լինելու համար: Զգուշավոր եղիր, երբ ամուսինդ զայրանում է: Այդ պահին եղիր ո’չ ուրախ, ո’չ էլ հոտած. ժպտա և ցածր խոսիր: Մի’ ստիպիր ամուսնուդ սպասել ուտելիքին. քաղցը [...]
Սադամ Հուսեյնի արյունով գրված Ղուրանը
Սադամ Հուսեյնի արյունով գրված Ղուրանը, որը ստեղծվել էր դեռ բռնապետի կյանքի օրոք, այժմ պահվում է Բաղդադի մզկիթներից մեկում ամենայն գաղտնիության պայմաններում: Իրաքում այժմ ոչնչացվել են Հուսեյնի դարաշրջանի բոլոր հուշարձաններն ու խորհրդանիշերը, սակայն նրա արյամբ գրված Ղուրանին դեռ չեն մոտենում: Այդ Ղուրանը գրվել էր 1990 թ.-ի վերջում Իրաքի նախկին բռնապետի պատվերով՝ 2 տարի տևած նրա «արյունալի» [...]
Մեղքերն իսլամում
Քուֆր (անհավատություն) Մարդու սպանությունը, որին Ալլահն արգելել էր սպանել առանց արդարացման Անմեղ մուսուլմանին ամուսնական անհավատարմության մեջ մեղադրելը Դասալքությունը ճակատից, երբ իսլամի պաշտպանության համար պատերազմ է գնում Տոկոսների օգտագործումը (վաշխառություն) Որբ երեխաների փողերի օգտագործումը անձնական նպատակներով Կախարդությամբ զբաղվելը Մեծ մեղք կատարելը գլխավոր մզկիթում Ծնողներին տառապանքներ պատճառելը Խաբեություն Գողություն
Քաղաքական լիդերի անձի ձևավորումը
Քաղաքական լիդերի անձի ձևավորման վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնները. Քաղաքական լիդերության ֆենոմենի վերլուծությունը հնարավոր է դառնում միայն օբյեկտի բնորոշումից հետո: «Լիդեր» բառը ծագում է անգլիական «to lead»` տանել բայից, leader` տանող: Եվրոպական այլ լեզուներում «a leader» հասկացության համանմանը գոյություն չունի: Այսպես, ըստ Ժ. Բլոնդելի` ֆրանսիական «chef»-ը իրենից ավելի ավտոկրատ, ավելի հիերարխիկ, որոշակի թիմային կառուցվածք է ներկայացնում, [...]
Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը
Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը: 10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang). 10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ [...]
Ինկերի «գանգային» հիերարխիան
Ինկերի մոտ գոյություն չուներ մասնագիտական կողմնորոշման խնդիրը. մարդու ապագա մասնագիտությունը հայտնի էր ծննդյան օրվանից: Հողագործի որդին դառնում էր հողագործ, զինվորի որդին` զինվոր: Սխալմունքը ամբողջովին բացառելու համար երեխայի կաստան ի ցույց էին դնում նրա մարմնի վրա: Երեխայի դեռևս նուրբ գանգը տեղավորում էին փայտե համապատասխան հարմարանքի մեջ, որը ձևափոխում էր գանգը: Այդպես ինկերը, համապատասխան ապագա մասնագիտությանը, հասնում [...]
Սեքսուալ հեղափոխություն
Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով: Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից [...]
Պայի 17 կետերը
Լյուսիան Պայը սահմանազատել է արևմտյան և ոչ արևմտյան տիպի քաղաքական գործընթացները: «Ոչ արևմտյան քաղաքական գործընթաց» հոդվածում նա ձևակերպում է 17 կետեր, ըստ որոնց տարբերակվում են քաղաքական գործընթացները արևմտյան և ոչ արևմտյան հասարակություններում: 1. Ոչ արևմտյան հասարակություններում չկա հստակ սահմանազատում քաղաքականության և մարդկային ու հասարակական ոլորտի հարաբերությունների միջև: 2. Քաղաքական կուսակցությունները հակված են բացարձականացնել աշխարհայացքի արտահայտման [...]
Վահհաբիզմ
Վահհաբիզմը իսլամում կրոնա-քաղաքական ուղղություն է, որը կազմավորվել է 18-րդ դարում: Այն անվանվել է Մուհամմադ իբն Աբդ-ալ Վահհաբ աթ-Թամիմիի անունով: Որպես կանոն, նրա կողմնակիցները իրենց անվանում են սալաֆիտներ: Իսլամը սկիզբ է առել յոթերորդ դարի առաջին կեսում հիջազյան հասարակության մեջ: Այն արտահայտում էր հասարակ սոցիալական շերտավորումը, այնտեղ ձևավորված դասային հարաբերությունները: Արաբների կրոնական համակարգը, որը սկզբում արտահայտված էր [...]
Էսկիմոսյան համբույր
Էսկիմոսյան համբույր կոչվող գործողությունը ժամանակակից արևմտյան մշակույթում թույլ ձևով հիշեցնում է կունիկ կոչվող էսկիմոսյան ողջույնը: Կունիկը կապվածության արտահայտման ձև է` սովորաբար մեկ ընտանիքի անդամների կամ սիրահարների միջև: Մասնակիցներից մեկը հպում է քիթը կամ վերին շուրթը երկրորդի մաշկին (սովորաբար ճակատին կամ այտերին) և օդ է արտաշնչում: Գոյություն ունի տարածված մոլորություն, որ այս ավանդույթը առաջ է եկել [...]





Վերջին մեկնա- բանությունները