Տերմինաբանություն
Անկողնում հանուն խաղաղության
«Անկողնում խաղաղության համար»-ը (անգլ. Bed In For Peace; անկողնային բողոք; նաև բեդ-ին կամ էկամադա) անհամաձայնության արտահայտչաձև է, որի ժամանակ բողոքողները՝ որպես կանոն նորապսակներ, հրավիրում են մամուլին՝ ամուսնական կյանքի առաջին պահերը ի ցույց դնելու համար: Սպասվող ամուսնական գիշերվա փոխարեն լրագրողները տեսնում են, թե ինչպես են նորապսակներն ընդունում հրեշտակի դիրք և խաղաղության կոչ են անում ներկաներին և [...]
Cherchez la femme
Cherchez la femme-ը (Շերշե լյա ֆամ) ֆրանսիական արտահայտություն է, որը բառացիորեն նշանակում է «փնտրեք կնոջը»: Այն իմաստով, որ երբ մարդն իրեն տարօրինակ է պահում կամ նրա գործողությունների շարժառիթը պարզ չէ, պատճառ կարող է լինել նրա փորձը թաքցնել անօրինական գործը կնոջ հետ կամ տպավորություն գործել կնոջ վրա: Այսինքն, այս արտահայտությունն ասողի կարծիքով իրադարձության, դժբախտության, հանցագործության պատճառը [...]
Ենթամշակույթ
Ենթամշակույթը (լատ. sub – տակ, cultura – մշակույթ) սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ հասարակության մշակույթի մի մասն է, որը տարբերվում է ճնշող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթը կրողների սոցիալական խմբերը: Ենթամշակույթը կարող է գերիշխող մշակույթից տարբերվել արժեքների սեփական համակարգով, լեզվով, վարվելակերպով, հագուստով և այլ առանձնահատկություններով: Տարբերում են ազգային, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական և այլ հիմքերի վրա ձևավորված [...]
Շովինիզմ
Շովինիզմը (ֆր. chauvinsme) գաղափարախոսություն է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով: Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով: Ի տարբերություն ազգայնականների, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), շովինստները (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս [...]
Չորրորդ Ռեյխ
Չորրորդ Ռեյխը ոչ հստակ սահմանված տերմին է, որն օգտագործվում է բնորոշելու այն քաղաքական կազմավորումը, որը դիտարկվում է որպես Երրորդ Ռեյխի ավանդույթների և գաղափարների զարգացման շարունակություն: Սկզբնապես Չորրորդ Ռեյխ անվանումը առաջ է եկել 1960-ական թթ.-ին` կապված այն հանգամանքի հետ, որ ԳԴՀ կանցլեր Կուրտ Կիզինգերը նախկինում աշխատել էր Երրորդ Ռեյխի քարոզչության նախարարությունում, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայի այդ [...]
Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը
Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը: 10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang). 10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ [...]
«420» կամ թմրամոլների գաղտնի կոդը
«420»-ը տերմին է, որը լայնորեն օգտագործվում է Հյուսիսային Ամերիկայի թմրամոլների շրջանակներում: Վերոհիշյալ թմրամշակույթում 420 թիվը կամ նշանակում է 4:20 (ժ. 16:20)՝ ժամ, երբ սովորաբար ընդունում են մարիխուանա կամ 4/20 ամսաթիվը, այսինքն ապրիլի 20-ը: Սլենգում 420-ը նշանակում է «մարիխուանայի օգտագործում», ինչպես նաև երբ խոսքը վերաբերում է կանեփի օգտագործմանը կամ էլ թմրամշակույթին պատկանելու փաստը: Ապրիլի 20-ին թմրամշակույթի [...]
Միջնամատի կամ Fuck You ժեստի առաջացումը
Միջնամատը կամ ֆաքը (անգլ. fuck) անպատշաճ ժեստ է, որը ենթադրում է, որ միջնամատը բարձրանում է վերև կամ առաջ, իսկ մնացած չորսը սեղմվում են բռունցքին: Առաջացման պատմությունը 1415 թ.-ին Ազենկուրի մոտ ճակատամարտից առաջ ֆրանսիացիները, շտապելով տոնել հաղթանակը, առաջարկեցին ճակատամարտից հետո գերի վերցրած բոլոր զինվորիների միջնամատը կտրել, որպեսզի նրանք չկարողանային աղեղնալար ձգեին նետի վրա: Նշանավոր այդ անգլիական [...]
Սեքսուալ հեղափոխություն
Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով: Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից [...]
Կոզա Նոստրա
Կոզա Նոստրան (սիցիլիերեն Cosa Nostra նշանակվում է «Մեր գործ»-ը) սիցիլիական հանցավոր կազմակերպություն է, որը ոմանց կողմից անվանվում է մաֆիա: Հիմնադրվել է XIV դարում. XIX դարից խմբավորումը դարձավ միջազգային: Սկզբնապես խմբավորումը զբաղվում էր գյուղացիների պաշտպանությամբ (ներառելով ամենադաժան մեթոդները), որոնք բռնության էին ենթարկվում տերերի և գործատուների կողմից: Ավելի ուշ, Կոզա Նոստրան ընդարձակեց իր գործունեության միջավայրը` բոլոր առումներով դառնալով [...]





Վերջին մեկնա- բանությունները