Posts Tagged With: հեղափոխություն
Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին
1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին: Նամակը Ֆիդել Կաստրոյին. Ֆիդել. Ես այժմ շատ բաների մասին եմ հիշում. թե ինչպես ծանոթացա քեզ հետ Մարիա Անտոնիայի տանը, թե ինչպես դու ինձ առաջարկեցիր գալ, պատրաստումների բոլոր դժվարությունների մասին: Մի անգամ եկան և հարցրեցին. «Ում է պետք [...]
Չե Գևարայի վերջին նամակը իր երեխաներին
1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին: Նամակը երեխաներին. Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի: Ձեր հայրը մի [...]
Փաստեր Չե Գևարայի մասին
Էռնեստո Չե Գևարային մանուկ ժամանակ անվանում էին Տետե, որը թարգմանաբար նշանակում է «խոզուկ»: Ուսումնական առաջին երկու տարին նա չէր կարողանում դպրոց հաճախել և տանն էր սովորում, քանի որ տառապում էր ասթմայի ամենօրյա ցավերով: Բրոնխային ասթմայի առաջին ցավերը Չեն զգացել էր դեռևս երկու տարեկանում և այդ հիվանդությունը նրան ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում: Դեան-Ֆունեսի անվան պետական քոլեջ [...]
Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը
Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը (իսպ. Movimiento Revolucionario Túpac Amaru, MRTA) պերուական մարքսիստական ուղղվածության ձախ ծայրահեղական ապստամբական խմբավորում է: Հիմնադրվել է 1984 թ.-ին և իր առջև նպատակ էր դրել ազատագրել Պերուն և Բոլիվիան «իմպերիալիստական ազդեցությունից»: Իր անվանումն ընդունել է ի պատիվ հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդ Թուփակ Ամարուի, ով ապստամբության էր հանել հալածյալներին: Երկար ժամանակ զինված պայքար [...]
Կարճատև հաղթական պատերազմ
Կարճատև հաղթական պատերազմը արտահայտություն է, որը 1904 թ.ին օգտագործվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլևեի կողմից Ճապոնիայի հետ հասունացող պատերազմի կապակցությամբ. «Որպեսզի զսպենք հեղափոխությունը, մեզ հարկավոր է կարճատև հաղթական պատերազմ»: Այս արտահայտությունը հետագայում սկսվեց օգտագործվել նմանատիպ դեպքերում, երբ ներքին քաղաքականության մեջ ձախողված երկրի կառավարությունը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել այդ փաստից՝ նմանատիպ «կարճատև [...]
Հեղափոխության անատոմիան
Հեղափոխության անատոմիան Քրեյն Բրինտոնի 1938 թ.ին լույս տեսած գիրքն է, որն ընդհանրացնում է չորս հեղափոխությունների փորձը` անգլիական, ամերիկյան, ֆրանսիական և ռուսական: Բովանդակությունը Գլուխ 1. Ներածություն Գլուխ 2. Հին ռեժիմը Գլուխ 3. Հեղափոխության առաջին քայլերը Գլուխ 4. Հեղափոխականների տեսակները Գլուխ 5. Չափավորների կառավարումը Գլուխ 6. Ծայրահեղականների գալը Գլուխ 7. Ահաբեկչության տարիները Գլուխ 8. Տերմիդոր Գլուխ 9. [...]
Սեքսուալ հեղափոխություն
Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով: Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից [...]
Խելագարի պատերազմը
Խելագարի պատերազմը (ֆր. Guerre du Fou) հեղափոխություն է, որը բարձրացրել են հմոնգները 1918-1921 թթ.-ին Հնդկաչինում անտանելի ծանր հարկերի (հմոնգների կողմից օպիումի մշակման համար հարկ, ձիերի բռնագրավում) և ֆրանսիացի պաշտոնյաների այլ չարաշահումների պատճառով: Հեղափոխությունը գլխավորում էր Պա Չայը, որը, ինչպես կարծում էին հմոնգները օժտված էր գերբնական ուժերով: Նա սրբազան պատերազմ է հայտարարում ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև Լաոսի [...]
Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական պատգամները
Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական պատգամները հեղափոխական պրոլետարիատի սեռական նորմերի ամբողջոթություն է, որը հրատարակվել էր «Հեղափոխությունը և երիտասարդությունը» գրքույկում (1924): Հեղինակը պեդոլոգիայի մշակող-գաղափարաբան Արոն Զալկինդն է: 1. Պրոլետարիատի շրջանում չպետք է լինի չափազանց վաղ սեռական կյանքի զարգացում: 2. Անհրաժեշտ է սեռական ժուժկալություն մինչև ամուսնությունը, իսկ ամուսնությունը հնարավոր է միայն լիակատար սոցիալական և կենսաբանական հասունության պայմաններում (20-25 [...]
Օխլոկրատիա
Օխլոկրատիան (հուն. ὄχλος – ամբոխ և κράτος – իշխանություն, լատ. ochlocratia) ժողովրդավարության այլասերված տեսակն է, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա: Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար: Տերմինը մտցվել է Արիստոտելի կողմից: Արիստոտելը Աթենքը Պերիկլեսի օրոք բնորոշում է որպես օխլոկրատիա, քանզի այդ ժամանակ իշխում էր ամբոխը և [...]





Վերջին մեկնա- բանությունները