Posts Tagged With: Ռայխ

Սեքսուալ հեղափոխություն

Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով:

Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից հետո ծնված սերնդի հասունացմամբ և հակաբեղմնավորիչների զարգացմամբ:

Սեքսուալությունը և հասարակությունը մինչև սեքսուալ հեղափոխությունը

Քրիստոնեական մշակույթով հասարակություններում վերաբերմունքը սեքսի նկատմամբ ընդհուպ մինչ XX դարը հենվում էր առաջին հերթին քրիստոնեական ավանդական բարոյականության վրա:
Այդ ժամանակվա հասարակության առանձնահատկություններից կարելի է նշել հետևյալները`

  • Սեքսը տաբուացված թեմա էր հասարակությունում:
  • Հակաբեղմնավորման և աբորտների դժվարությունը և դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը:
  • Համասեռամոլության, նիմֆոմանիայի, արտամուսնական սեռական հարաբերությունների անընդունելիությունը:

Սակայն գիտության զարգացումը, եկեղեցու ազդեցության նվազումը, ագրարայինից արդյունաբերականի հասարակության անցումը բերեցին մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: «Ավետարանական ճշմարտություններ»-ը կասկածի տակ դրվեցին, կանայք իրենց հավասար զգագին տղամարդկանց հետ: XIX դարի վերջում և XX դարի սկզբում հատկապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծ տարածում գտավ սուֆրաժիստուհիների (ֆր. suffrage – ընտրական իրավունք) շարժումը, որոնց նպատակը դարձավ տղամարդկանց համահավասար ընտրական իրավունքի տրամադրումը: Շարժման տրամաբանական շարունակությունը դարձավ ֆեմինիզմը:

Զ. Ֆրեյդը դարձավ առաջին գիտնականններից մեկը, որը զբաղվեց սեքսուալության խնդրով, չնայած որ Է. Ֆրոմը ժխտում էր Ֆրեյդի դերը սեքսուալ հեղափոխությունում: Այդ հարցի շուրջ աշխատում էր նաև Վ. Ռայխը, ինչի արդյունքում XX դարի 30-ական թթ.-ին նա գրեց «Սեքսուալ հեղափոխություն» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ռայխը ոչ միայն գիտնական էր, այլ նաև հասարակական գործիչ: Նրա ծրագիրն ընդգրկում էր հետևյալ կարևոր խնդիրները`

  • Ծնելիության վերահսկման ոլորտում ինտենսիվ կրթությունը: Հակաբեղմնավորիչների տրամադրումը բոլոր ցանկացողներին:
  • Աբորտների թույլատրումը:
  • Ամուսնալուծությունների թույլատրումը:
  • Սեռական կրթությունը որպես վեներական հիվանդությունների և սեռական խնդիրների կանխարգելում:
  • Բժիշկներին և ուսուցիչներին սեռական հիգիենային ուսուցանելը:
  • Սեռական հողի վրա հանցագործություն կատարողների նկատմամբ պատժի կիրառումից հրաժարումը. նման հանցագործների հոգեվերլուծության միջոցով բուժումը:

1960 — ականներ   

Իրապես հեղափոխական դարձավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից անմիջապես հետո ծնված սերունդը: Եթե ծնողները դեռ հիմնականում հակված էին ավանդական հայացքներին, ապա երեխաները խարխլված տնտեսության պայմաններում չէին զգում նախկին բարոյականության կարիքը: Կարևոր գործոն հանդիսացավ վստահելի և հասանելի հակաբեղմնավորիչների ի հայտ գալը, ինչը թույլ տվեց օգտագործել սեքսը հաճույք ստանալու նպատակի համար` չմտածելով երեխաների մասին:

Այս ամենը միասին բերեց նոր գիտակցության ձևավորմանը: Այսուհետև սեքսը դադարեց արգելված թեմա լինելուց: 1960-ական թթ.-ի կեսերից շատ երիտասարդներ, իսկ այնուհետ նաև ոչ երիտասարդներ հրաժարվում են սեքսի մասին հին պատկերացումներից: Դա բերում է անկանոն սեռական հարաբերությունների որոշակի աճին, իսկ հավատարմությունն էլ երիտասարդության աչքերում սկսում է թվալ որպես հնացած արժեք: Դրան մասնավորապես նպաստեց Գ. Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը: Ֆրեյդի ուսմունքի փիլիսոփայական հետազոտությունը» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ջինսեր, ռոք-ին-ռոլ, թմրադեղեր, հիպիներ` ահա 1960-ական թթ.-ի սեքսուալ հեղափոխության ուղեկիցները: Читать далее

Categories: Հոգեբանություն, Շոու-բիզնես, Պատմություն, Սեքս, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Ավանդույթներ, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.