Իսլամական Կոնֆերանս Կազմակերպություն

Իսլամական Կոնֆերանս Կազամկերպությունը հիմնադրվել է 1969 թ.-ի սեպտեմբերի 25-ին Ռաբաթում (Մարոկկո)` իսլամական երկրների ղեկավարների կոնֆերանսում, Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում իսլամական համերաշխության ապահովման նպատակով, ինչպես նաև գաղութարարության, նեոգաղութարարության և ռասիզմի դեմ պայքարելու համար և Պաղեստինի Ազատագրման Կազմակերպությանը աջակցելու համար: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ջիդդայում (Սաուդյան Արաբիա):
Իսլամական Կոնֆերանս Կազմակերպությունը ամենախոշոր և ամենաազդեցիկ պետական կառավարական մուսուլմանական միջազգային կազմակերպությունն է: Ներկայումս այն միավորում է 57 երկրներ` 1, 2 մլրդ բնակչությամբ: Սկզբում նրա կազմի մեջ մտնում էին միայն 25 երկրներ` Ասիայից և Աֆրիկայից, ինչպես նաև Պաղեստինի Ազտագրման կազմակերպությունը:

ԻԿԿ-ի նպատակներն են` համագործակցություն մուսուլմանական երկրների միջև, միջազգային թատերաբեմում համատեղ մասնակցություն, մասնակից երկրների կայուն զարգացում:

ԻԿԿ-ի ղեկավար օրգաններն են` թագավորների, երկրների ղեկավարների և կառավարությունների հանդիպումը, արտաքին գործերի նախարարների կոնֆերանսը, գլխավոր քարտուղարությունը և օժանդակող մարմինները: Թագավորների, երկրների ղեկավարների և կառավարությունների հանդիպումը որոշում է մուսուլմանական պետությունների ընդհանուր քաղաքականությունը: Նման հանդիպումները անցկացվում են երեք տարին մեկ անգամ: Արտաքին գործերի նախարարների կոնֆերանսները անցկացվում են ամեն տարի: Անհրաժեշտության դեպքում անց են կացվում արտահերթ կոնֆերանսներ: Գլխավոր քարտուղարությունը հանդիսանում է ԻԿԿ-ի գործադիր մարմինը: Քարտուղարության ղեկավարն է Գլխավոր քարտուղարը, որն ընտրվում է Արտաքին գործերի նախարարների կոնֆերանսի կողմից չորս տարի ժամկետով: Գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են երկարաձգվել միայն մեկ անգամ: Գլխավոր քարտուղարն ունի չորս տեղակալ` քաղաքական հարցերով, գիտության և տեխնոլոգիաների հարցերով, տնտեսական հարցերով և սոցիալական, մշակութային և տեղեկատվական հարցերով: Բացի տեղակալներից գոյություն ունի նաև գրասենյակի տնօրենը, որն զբաղվում է քարտուղարության զուտ տեխնիկական խնդիրներով:
Գլխավոր քարտուղարության կազմում գործում են մի շարք բաժիններ` սոցիալ-տնտեսական, գիտության և տեխնիկայի, Ասիայի հարցերով, Աֆրիկայի հարցերով, միջազգային հարցերով, մարդու իրավունքների և կրոնական փոքրամասնությունների հարցերով, մուսուլմանական հասարակական կազմակերպությունների և այլ հարցերով:
Ներկայումս ԻԿԿ-ն գտնվում է արդիականացման փուլում: Դրա հետ կապված 2008 թ.-ի մարտին Դաքարում տեղի ունեցած հերթական համաժողովի ժամանակ ընդունվեց կազմակերպության նոր կանոնադրությունը:
ԻԿԿ-ին կից գործում են մի շարք ինքնուրույն կազմակերպություններ, որոնք ստեղծվել են կոնֆերանսների որոշմամբ և որոնց գործողությունները համակարգվում են Գլխավոր Քարտուղարության կողմից`
Զարգացման իսլամանական բանկ
Տեղեկությունների իսլամական գործակալություն
Գիտատեխնիկական զարգացման իսլամական ֆոնդ
Իսլամական արվեստի և մշակույթի ուսումնասիրման կենտրոն
Երուսաղեմի ֆոնդ, Երուսաղեմի գծով կոմիտեն
Իսլամական առևտրա-արդյունաբերական պալատ
Իսլամական մայրաքաղաքների կազմակերպություն
Վիճակագրական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների կենտրոն
Առևտրի զարգացման իսլամական կենտրոն
Զարգացման իսլամական ֆոնդ
Արդարության իսլամական դատարան
Կրթության, գիտության և մշակույթի հարցերով իսլամական կազմակերպությունը և այլն
ԻԿԿ-ի անդամներն են`
1. Ադրբեջան
2. Ալբանիա
3. Ալժիր
4. ԱՄԷ
5. Աֆղանստան
6. Բահրեյն
7. Բանգլադեշ
8. Բենին
9. Բրունեյ
10. Բուրկինա-Ֆասո
11. Գաբոն
12. Գամբիա
13. Գայանա
14. Գվինեա
15. Գվինեա-Բիսաու
16. Եգիպտոս
17. Եմեն
18. Թունիս
19. Թուրքմենիա
20. Թուրքիա
21. Ինդոնեզիա
22. Իրան
23. Իրաք
24. Լիբանան
25. Լիբիա
26. Կամերուն
27. Կատար
28. Կոմորյան կղզիներ
29. Կոտ Դը Իվուար
30. Հորդանան
31. Ղազախստան
32. Ղրղզստան
33. Մալայզիա
34. Մալդիվյան կղզիներ
35. Մալի
36. Մավրիտանիա
37. Մարոկկո
38. Մոզամբիկ
39. Նիգեր
40. Նիգերիա
41. Չադ
42. Պակիստան
43. Պաղեստինյան Ինքնավարություն
44. Ջիբութի
45. Սաուդյան Արաբիա
46. Սենեգալ
47. Սիերա-Լեոնե
48. Սիրիա
49. Սոմալի
50. Սուդան
51. Սուրինամ
52. Տաջիկստան
53. Տոգո
54. Ուգանդա
55. Ուզբեկստան
56. Քուվեյթ
57. Օման

Դիտորդի կարգավիճակ ունեն Բոսնիա և Հերցոգովինան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Թայլանդը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, ինչպես նաև ֆիլիպինյան ազգային-ազատագրական ճակատը` Մորոն, ինչպես նաև մի շարք կազմակերպություններ (ՄԱԿ, Չմիացման շարժումը, Արաբական երկրների լիգան, Աֆրիկյան Միությունը, Տնտեսական համագործակցության կազմակերպությունը և այլն:

Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության պաշտոնական կայքը

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Կրոն | Метки: , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: