Պոպուլիզմ

Պոպուլիզմը (լատ. populous — ժողովուրդ) քաղաքական դիրքորոշում է կամ ժողովրդական լայն զանգվածներին կոչ անող հռետորաբանության ոճ:

Պոպուլիզմի հիմքում ընկած է այս կամ այն քաղաքական ուժի ձգտումը նվաճելու զանգվածների աջակցությունը, դուր գալ ժողովրդին: Դրա հետ միաժամանակ պոպուլիստ-քաղաքական գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում և այլն), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով:

Պոպուլիստները իրենց հռետորաբանությունը կառուցում են` շեշտադրելով հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը: Պոպուլիզմի բազմաթիվ ուսումնասիրողներ` սկսած 1980-ական թթ.-ից, դիտարկում էին այն հռետորաբանության ոճ, որը կարող է ծառայել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ գաղափարախոսությունների: Անկախ այն գաղափարախոսությունից, որին հարում են, տարբերակում են «ձախ» և «աջ» պոպուլիզմ:

Պոպուլիզմը կարող է նաև հիմնված լինել ռասիզմի և կրոնական ծայրահեղականության գաղափարների վրա: Շատ պոպուլիստներ իրենց ներկայացնում են որպես առանձին տարածաշրջանների կամ առանձին սոցիալական խմբերի պաշտպաններ, ինչպես օրինակ աշխատավորներ, կանայք, գյուղաբնակներ, արդյունաբերության որևէ ճյուղի աշխատակիցներ և այլն: Հռետորաբանության մեջ պոպուլիստները հաճախ օգտագործում են դիխոտոմիան («կամ-կամ», այսինքն «երրորդը տրված չէ» սկզբունքը) և վստահեցնում են, որ ներկայացնում են բնակչության մեծամասնության շահերը:

Պոպուլիզմի առավել տարածված տերմինաբանության շարքերն են դասվում «ուղիղ ժողովրդավարություն», «հակաժողովրդական կառավարություն», «բյուրոկրատիայի քննադատությունը», «պայքար կոռուպցիայի դեմ» արտահայտությունները: Պոպուլիստները հաճախ վստահեցնում են, որ սոցիալական խնդիրներն ունեն հասարակ լուծումներ: Որպես լուծում առաջարկվում է պայքարը իշխանության դեմ քաղաքական խմբավորումների կողմից, պայքարը կոռումպացվածների և բյուրոկրատների դեմ, կառավարմանը ժողովրդի ներկայացուցիչներին ներգրավելը:

Реклама
Categories: Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: