Daily Archives: Ноябрь 24, 2010

Հեդոնիզմ

Հեդոնիզմը (հուն. ηδονή, լատ. hedone – «հաճույք», «բավականություն») էթիկական ուսմունք է, համաձայն որի բավականությունը գլխավոր առաքինությունն է, բարձրագույն բարիքը և կյանքի նպատակը:

Հեդոնիզմի հիմնադիր է համարվում Սոկրատի ժամանակակից հին հույն փիլիսոփա Արիստիպը (Ք. ա. 435-355): Արիստիպը տարբերակում է մարդկային հոգու երկու վիճակ` բավականությունը փափուկ, նուրբ և ցավը որպես կոպիտ, պոռթկուն հոգու շարժում: Միաժամանակ տարբերակում չի դրվում հաճույքի տեսակների միջև, որոնցից յուրաքանչյուրը իր էությամբ որակապես նման է մյուսին: Ըստ Արիստիպի` ճանապարհը դեպի երջանկություն գտնվում է առավելագույն հաճույք ստանալու ձգտման մեջ` միաժամանակ խուսափելով ցավից: Ըստ Արիստիպի` կյանքի իմաստը գտնվում է հենց ֆիզիկական հաճույք ստանալու մեջ:

Էպիկուրը բավականությունը բնորոշում է որպես հաջողված կյանքի սկզբունք: Ցանկությունների բավարարվածությունը Էպիկուրը համարում է ազատում դժկամությունից և նողկանքներից: Նպատակը տվյալ պարագայում ոչ թե հենց բավարարումն է, այլ տառապանքից և դժբախտությունից ազատվելը: Համաձայն Էպիկուրի` առավելագույն հաճույքը և նրա չափումը ցավի և տառապանքի բացակայությունն է, ուստի երջանկությունը ձեռք է բերվում ատարակսիայի օգնությամբ (ցավից և անհանգստությունից ազատում, երկրային բարիքների չափավոր օգտագործում):

Читать далее

Реклама
Categories: Հոգեբանություն, Սեքս, Փիլիսոփայություն | Метки: , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.