Հեդոնիզմ

Հեդոնիզմը (հուն. ηδονή, լատ. hedone – «հաճույք», «բավականություն») էթիկական ուսմունք է, համաձայն որի բավականությունը գլխավոր առաքինությունն է, բարձրագույն բարիքը և կյանքի նպատակը:

Հեդոնիզմի հիմնադիր է համարվում Սոկրատի ժամանակակից հին հույն փիլիսոփա Արիստիպը (Ք. ա. 435-355): Արիստիպը տարբերակում է մարդկային հոգու երկու վիճակ` բավականությունը փափուկ, նուրբ և ցավը որպես կոպիտ, պոռթկուն հոգու շարժում: Միաժամանակ տարբերակում չի դրվում հաճույքի տեսակների միջև, որոնցից յուրաքանչյուրը իր էությամբ որակապես նման է մյուսին: Ըստ Արիստիպի` ճանապարհը դեպի երջանկություն գտնվում է առավելագույն հաճույք ստանալու ձգտման մեջ` միաժամանակ խուսափելով ցավից: Ըստ Արիստիպի` կյանքի իմաստը գտնվում է հենց ֆիզիկական հաճույք ստանալու մեջ:

Էպիկուրը բավականությունը բնորոշում է որպես հաջողված կյանքի սկզբունք: Ցանկությունների բավարարվածությունը Էպիկուրը համարում է ազատում դժկամությունից և նողկանքներից: Նպատակը տվյալ պարագայում ոչ թե հենց բավարարումն է, այլ տառապանքից և դժբախտությունից ազատվելը: Համաձայն Էպիկուրի` առավելագույն հաճույքը և նրա չափումը ցավի և տառապանքի բացակայությունն է, ուստի երջանկությունը ձեռք է բերվում ատարակսիայի օգնությամբ (ցավից և անհանգստությունից ազատում, երկրային բարիքների չափավոր օգտագործում):

Ուտիլիտարիստ (օգտապաշտ) Ջերեմի Բենտամը նման մոտեցումն անվանում է «հեդոնիստական հաշվենկատություն»: Հենրի Սիդգվիկը XIX դարի ուտիլիտարիզմի (օգտապաշտության) իր նկարագրության մեջ տարբերակում է էթիկական և հոգեբանական հեդոնիզմ: Հոգեբանական հեդոնիզմը մարդու սեփական ուրախությունը մեծացնելու ձգտման մարդաբանական հիպոթեզն է: Այդպիսով բավարարման նախադրյալները կամ հիասթափությունից խուսափումը հանդիսանում են մարդու գործողությունների հիմնական շարժառիթը: Իր հերթին էթիկական հեդոնիզմը նորմատիվ տեսություն կամ տեսությունների խումբ է այն մասին, որ մարդը պետք է ձգտի բավարարման` կամ սեփական (հեդոնիստական էգոիզմ) կամ համընդհանուր (ունիվերսալ հեդոնիզմ կամ ուտիլիտարիզմ): Ի տարբերություն ուտիլիտար հեդոնիզմի կողմնակից Սիդգվիկի` Բենտամը գրում էր. «Բնությունը մարդուն դրել է երկու սուվերեն տիրակալների` տառապանքի և ուրախության, իշխանության ներքո: Նրանք մեզ ցույց են տալիս, թե ինչ անել այսօր և նրանք որոշում են, թե ինչ ենք մենք անելու վաղը: Ինչպես ճշմարտության և ստի չափանիշը, այնպես էլ պատճառի և հետևանքի օղակները նրանց գերիշխանության ներքո են»:

Դևիդ Պիրսի «Հեդոնիստական իմպերատիվ» աշխատությունում հեդոնիզմը դիտարկվում է որպես հիմնարար բարոյական արժեք ողջ կենսոլորտի համար:

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Սեքս, Փիլիսոփայություն | Метки: , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: