Daily Archives: Декабрь 3, 2010

Անտրոպոցենտրիզմ

Անտրոպոցենտրիզմը (հուն. άνθροπος` մարդ և լատ. centrum` կենտրոն) ուսմուք է` համաձայն որի մարդը տիեզերքի կենտրոնն է և աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունների նպատակը:
Անտրոպոցենտրիզմը հակադրում է մարդու ֆենոմենը կյանքի և ընդհանրապես տիեզերքի մյուս բոլոր ֆենոմեններին: Անտրոպոցենտրիզմն ընկած է բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքի հիմքում, արդարացնում է կյանքի այլ տեսակերի կործանումը և շահագործումը:
Անտրոպոցենտրիզմ բառի պատմությունը շատ հին է: Պրոտագորի «Մարդը բոլոր իրերի չափումն է» նշանավոր արտահայտությունը համարվում է հունական փիլիսոփայության անտրոպոցենտրիզմի հիմնարար միտքը:
Միջին դարերում շատ տարածված էր քրիստոնեական ոււղվածությամբ անտրոպոցենտրիզմը, որի տակ հասկանում էին, որ մարդը արարման բարձրակետն է, նրա դափնեպսակը: Այս իմաստով քրիստոնեությունը անտրոպոցենտրիստական կրոն է, քանզի այն կառուցվում է մարդու շուրջը:

Ե’վ արևմտյան, և’ արևելյան փիլիսոփայության մեջ վաղուց արդեն հաստատված ավանդույթի համաձայն գոյություն ունի համոզմունք, որ մարդիկ պատկանում են բարձրագույն էակների շարքին: Համաձայն հուդայականության և քրիստոնեության` մարդիկ ստեղծված են Աստծո կերպարանքով և նրանց իրավունք է վերապահված ղեկավարել իրենցից կարգով ցածր էակներին:
Բնության նվաճման մարդակենտրոնական համոզմունքը մեծամասամբ արդյունք էր հուդայա-քրիստոնեական գաղափարախոսության, որը մարդուն համարում էր գերբնական էակ և արարման դափնեպսակ: Ինչպես կարծում է նշանավոր ամերիկացի պատմաբան Լ. Ուայթը` հեթանոսական անանիզմի կործանումը հոգեբանական հնարավորություն բացեց բնության շահագործման համար: Տեղի ունեցավ վայրի բնության դեսակրալիզացիա: Լինն Ուայթը կարծում է, որ էկոլոգիական ճգնաժամը «բնության նկատմամբ քրիստոնեության մեծամիտ վերաբերմունքի» հետևանք է: Համաձայն Աստվածաշնչի` Աստված ասում է Ադամին և Եվային. «Աճե’ք և բազմացե’ք և լցրե’ք երկիրը և տիրացե’ք նրան և իշխե’ք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Աստվածաշնչի մեկ այլ հատվածում Աստված ասում է Նոյին. «Ամեն ինչ ձեզ համար է նախատեսված` և’ խոտերը, և’ կենդանիները»:
Ընդունված է համարել, որ քրիստոենական Աստվածը սիրում է իր բոլոր էակներին, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել համաշխարհային ջրհեղեղի մասին. «…Ես ջրհեղեղ կանեմ երկրի վրա, որպեսզի ոչնչացնեմ այն ամենը, ինչը շնչում է: Այն ամենը, ինչը գոյություն ունի աշխարհի վրա, կզրկվի կյանքից: Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնեք դու և քո կինը, որդիներդ ու նրանց կանայք…»:
Читать далее

Реклама
Categories: Հոգեբանություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.