Daily Archives: Декабрь 5, 2010

Նո պասառան

«Նո պասառան»-ը (իսպ. ¡No pasarán!, ֆր. Ils ne passeront pas — «Նրանք չեն անցնի») սեփական դիրքորոշման պաշտպանությանն ուղղված հստակ ցանկություն արտահայտող քաղաքական կարգախոս է:

Այս կարգախոսի օգտագործան փաստը առաջին անգամ արձանագրվել է 1916 թ.-ին Վերդենի մոտ ճակատամարտի մոտ Ռոբեր Նիվելի կողմից (չնայած երբեմն այն վերագրվում է իր ղեկավարին` Ֆիլիպ Պետենին, որն այդ ժամանակ գլխավորում էր Երկրորդ բանակը): Այդ բառերը ‘On ne passe pas!’ ձևով հայտնվեցին նաև քարոզչական պաստառների վրա Մառնի մոտ երկրորդ ճակատամարտից հետո և այնուհետ իրենց արտահայտությունը գտան Մաժինոյի գծի կայազորերի խորհրդանիշերի վրա:

Իսպանիայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ այն օգտագործում էր Դոլորես Իբարրուրին` այդ բառերը դարձնելով հակաֆաշիստական շարժման խորհրդանիշերից մեկը: Դա պատասխան էր Ֆրանսիսկո Ֆրանկոյի ‘Hemos pasado’ («Մենք անցանք») արտահայտությունը, որը նա ասել էր Մադրիդի անկումից հետո:

Реклама
Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Կարթագենը պետք է կործանվի

Կատոն Ավագ

Կատոն Ավագ

«Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությունը լատինական թևավոր խոսք է, որն իրենից ներկայացնում է համառ կոչ` պայքարելու թշնամու կամ արգելքների դեմ: Այս թևավոր խոսքը նշանակում է մշտական վերադարձ միևնույն հարցին` անկախ ընդհանուր քննարկման թեմայից:

Հատկանշական է այն փաստը, որ ոչ մի հնագույն աղբյուր չի հիշատակում արտահայտությունը այն ձևով, որը տարածում է գտել նոր ժամանակներում (Carthago est delenda կամ Ceterum censeo Carthaginem esse delendam): Պլուտարքոսի «Կատոն Ավագի կյանքը» աշխատության մեջ հիշատակվում է, որ հռոմեացի զորավար և պետական գործիչ Կատոն Ավագը սենատում ավարտում էր իր խոսքը (անկախ  թեմայից) հետևյալ արտահայտությամբ. «Բացի այդ, ես մտածում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի» (Ceterum censeo Carthaginem esse delendam): Արտահայտության բազմաթիվ ձևեր հանդիպում են նաև մի շարք այլ հնագույն աղբյուրներում:

Չնայած առաջին և երկրորդ պունիական պատերազմների հաջողությանը, որոնցում Հռոմը պայքարում էր քաղաք-պետություն Կարթագենի դեմ Միջերկրական ծովում գերիշխանության համար, հռոմեացիները մի շարք ցավալի պարտություններ կրեցին Կարթագենից և վախենում էին նրա վերածննդից, որը բերեց վերջնական հաղթանակ տանելու և բոլոր կորուստները վերականգնելու ցանկությանը: Բացի այդ, Կարթագենը արագ վերականգնվում էր և նախկինի պես լուրջ մրցակցություն էր ցույց տալիս հռոմեական առևտրին: Դա էլ հենց բերեց համառ կրկնվող Carthago delenda est կոչի առաջ գալուն:

Արդյունքում, երրորդ պունիական պատերազմի ժամանակ կեսմիլիոնանոց Կարթագեն քաղաքը ամբողջովին կործանվեց, իսկ ողջ մնացած բնակիչները ստրկության վաճառվեցին: Այն տեղը, որտեղ տեղակայված էր քաղաքը, աղով պատեցին: Այժմ Կարթագեն քաղաքի տարածքը գտնվում է Թունիսում:

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , | Оставьте комментарий

ԱՄՆ-ի նահանգները, վարչական կենտրոնները, նահանգների ամենախոշոր քաղաքները

Նահանգի անվանումը Նահանգային կենտրոնը Նահանգի ամենախոշոր քաղաքը
1.      Ալաբամա Մոնթգոմերի Բիրմինգեմ
2.      Ալյասկա Ջունո Անքորիջ
3.      Այդահո Բոյսե Բոյսե
4.      Այովա Դե Մոյն Դե Մոյն
5.      Արիզոնա Ֆինիքս Ֆինիքս
6.      Արքանզաս Լիթլ Ռոք Լիթլ Ռոք
7.      Արևմտ. Վիրջինիա Չարլսթոն Չարլսթոն
8.      Դելավեր Դովեր Ուիլմինգթոն
9.      Թեննեսի Նեշվիլ Մեմֆիս
10.  Թեքսաս Օսթին Հյուսթոն
11.  Իլինոյս Սփրինգիլդ Չիկագո
12.  Ինդիանա Ինդիանապոլիս Ինդիանապոլիս
13.  Լուիզիանա Բաթոն Ռուժ Նոր Օռլեան
14.  Կալիֆորնիա Սաքրամենթո Լոս Անջելես
15.  Կոլորադո Դենվեր Դենվեր
16.  Հավայան կղզիներ Հոնոլուլու Հոնոլուլու
17.  Հարավային Դաքոթա Պիր Սու Ֆոլս
18.  Հարավային Կարոլինա Կոլումբիա Կոլումբիա
19.  Հյուսիսային Դաքոթա Բիսմարկ Ֆարգո
20.  Հյուսիսային Կարոլինա Ռոլի Շառլոտ
21.  Մասաչուսեթս Բոսթոն Բոսթոն
22.  Մեն Աուգուստա Փորթլենդ
23.  Մերիլենդ Աննապոլիս Բալթիմոր
24.  Մինեսոթա Սենթ Փոլ Մինեապոլիս
25.  Միչիգան Լենսինգ Դեթրոյթ
26.  Միսսիսիպի Ջեքսոն Ջեքսոն
27.  Միսսուրի Ջեֆերսոն Սիթի Քանզաս Սիթի
28.  Մոնթանա Հելենա Բիլլինգս
29.  Յութա Սոլթ Լեյք Սիթի Սոլթ Լեյք Սիթի
30.  Նեբրասկա Լինքոլն Օմահա
31.  Նյու Հեմփշիր Քոնքորդ Մանչեսթեր
32.  Նյու Մեքսիկո Սանտա Ֆե Ալբուկերկե
33.  Նյու Յորք Օլբանի Նյու Յորք
34.  Նյու Ջերսի Թրենթոն Նյուարք
35.  Նևադա Քարսոն Սիթի Լաս Վեգաս
36.  Ջորջիա Ատլանտա Ատլանտա
37.  Ռոդ Այլենդ Փրովիդենս Փրովիդենս
38.  Վայոմինգ Շայեն Շայեն
39.  Վաշինգթոն Օլիմպիա Սիեթլ
40.  Վերմոնթ Մոնտպիլիեր Բյորլինգթոն
41.  Վիսքոնսին Մեդիսոն Միլուոքի
42.  Վիրջինիա Ռիչմոնդ Վիրջինիա Բիչ
43.  Փենսիլվանիա Հարիսբուրգ Ֆիլադելֆիա
44.  Քանզաս Տոպիկա Ուիչիտա
45.  Քենթուքի Ֆրանկֆորտ Լուիսվիլ
46.  Քոնեքթիքութ Հարթֆորդ Բրիջփորթ
47.  Օհայո Կոլումբուս Քլիվլենդ
48.  Օրեգոն Սալեմ Փորթլենդ
49.  Օքլահոմա Օքլահոմա Սիթի Օքլահոմա Սիթի
50.  Ֆլորիդա Թալահասի Ջեքսոնվիլ
Categories: Աշխարհագրություն | Метки: , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.