Բանանային հանրապետություն

Կենտրոնական և Լատինական Ամերիկա

Կենտրոնական և Լատինական Ամերիկա

Բանանային հանրապետությունը տերմին է, որն օգտագործում են բնորոշելու համար Լատինական Ամերիկայի այն երկրները, որտեղ առկա էր քաղաքական անկայունությունը` միաժամանակ կախված լինելով սահմանափակ գյուղատնտեսական արտադրությունից: Բանանային հանրապետության հիմնական բնորոշիչներից են ազգային արտադրանքի բաշխման չափազանց մեծ անհավասարությունը, հետամնաց ենթակառուցվածքները, կրթությունը և տնտեսությունը, մեծ կախվածությունը օտարերկրյա կապիտալից, համեմատաբար մեծ գնաճը, բյուջեի դեֆիցիտը և ազգային դրամի փոխարժեքի անկումը:

Նեղ իմաստով օգտագործվում էր Կենտրոնական Ամերիկայի երկրների համար, որտեղ երկար ժամանակահատվածի ընթացքում «Չիկիտա» մրգային ընկերությունը (հայտնի նաև որպես «Յունայթեդ ֆրուկտ քոմփանի» կամ «Յունայթեդ Բրենդս») ցուցաբերում էր և ցուցաբերում է չափազանց մեծ ազդեցություն տարածաշրջանի երկրների տնտեսության և քաղաքականության վրա (մասնավորապես կազմակերպել է մի քանի ռազմական զավթախուժում և մեծ թվով պետական հեղաշրջումներ):

Ժամանակակից հասկացողությամբ «բանանային հանրապետություն» արտահայտությունը բնորոշում է այն երկիրը, որն ունի ծախված կառավարություն, խարխլված տնտեսոություն, արտաքին մեծ պարտք, կոռուպցիա և կաշառակեր չինովնիկներ, աշխատանի ցածր վարձատրություն և աղքատության շեմից ցածր ապրող բնակչության մեծ տոկոս:

«Բանանային հանրապետություն» տերմինը առաջին անգամ օգտագործվել է Օ. Հենրիի կողից «Թագավորները և կաղամբը» պատմվածաշարի մեջ 1904 թ.-ին (Կոռնեյ Չուկովսկին ռուսական թարգմանության մեջ օգտագործել է «մրգային հանրապետություն» տարբերակը):

            

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Tags: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: