Daily Archives: Декабрь 12, 2010

Համբույրի միջազգային օր

Համբույր

Համբույրի համաշխարհային օրը (անգլ. World Kiss Day կամ անգլ. World Kissing Day) ոչ պաշտոնական միջազգային օր է: Նշվում է ամեն տարի հուլիսի 6-ին:

Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը, իրավամբ, համարվում է Մեծ Բրիտանիան: Հենց այստեղ առաջին անգամ անհրաժեշտություն համարեցին, որ համբույրը` որպես սիրո դրսևորումներից մեկը, արժանի է նրան, որ ունենա սեփական տոնը:

Հուլիսի 6-ին աշխարհի մի շարք երկրներում «Համբույրի համաշխարհային օրը» տոնվում է միջոցառումների, մրցույթների և այլ տոնախմբությունների միջոցով, որոնք այս կամ այն կերպ կապված են ֆիլեմատոլգիայի հետ: Մասնակիցների շրջանակներում շատ հաճախ խաղարկվում են մրցանակներ («Ամենաերկար համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաարտասովոր համբույրի համար» և այլն):

Ամեն ինչ համբույրների մասին

Նմանատիպ նյութեր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բլոգի օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

            

Реклама
Categories: Տոներ | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Դոմինոյի տեսություն

Այս տերմինն օգտագործում էին արևմտյան քաղաքական գործիչները սառը պատերազմի ժամանակ` ենթադրելով, որ բավական է մեկ երկիր տարածաշրջանում դառնա սոցիալիստական, նրան սկսում են հետևել ուրիշ երկրներ: Կամ էլ ընդհակառակը` իշխող վարչակարգի տապալումը մի երկրում անխուսափելիորեն իր ետևից կբերի այլ վարչակարգերի անկումը ուրիշ երկրներում:

Մասնավորապես, հաշվի առնելով «դոմինոյի էֆեկտը» ամերիկյան ղեկավարությունը որոշում ընդունեց պատերազմի մեջ մտնել Վիետնամի հետ: 1980-ական թթ.-ին այս տեսությունը օգտագործվում էր նախագահ Ռեյգանի վարչակարգի կողմից Լատինական Ամերիկայի երկրներում գործողություններ իրականացնելու համար:

Այս տեսությունը առաջին անգամ մշակվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Ֆոստեր Դալլեսի կողմից:

Categories: Հոգեբանություն, Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Գրականության նոբելյան մրցանակ

Շվեդական ակադեմիայի շենքը

Շվեդական ակադեմիայի շենքը

Գրականության նոբելյան մրցանակը Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում ամեն տարի շնորհվող մրցանակ է գրականության ասպարեզում ձեռքբերումների համար:

Առաջադրվածթեկնածուներիններկայացվողպահանջները

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն` թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք.

  1. Շվեդական ակադեմիայի, ուրիշ ակադեմիաների և միությունների անդամները, որոնք ունեն միանման խնդիրներ և նպատակներ,
  2. Համալսարանների գրականության պատմության և լեզվագիտության պրոֆեսորներ,
  3. Գրականության նոբելյան մրցանակակիրներ,
  4. Հեղինակային միությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են գրական ստեղծագործությունները համապատասխան երկրներում:

Գրականության նոբելյան մրցանակակիրները

1901 – Սյուլի Պրյուդոմ (Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմ) (1839-1907), Ֆրանսիա

1902 – Մոմզեն Թեոդոր (1817-1903), Գերմանիա

1903 – Բյոռնսոն Բյոռնստեռնե Մարտինուս (1832-1910), Նորվեգիա

1904 – Ֆրեդերիկ Միստրալ (1830-1914), Ֆրանսիա

Էչեգարեյ-Ի-Էյսագիրե Խոսե (1832-1916), Իսպանիա

1905 – Հենրիկ Սենկևիչ (1846-1916), Լեհաստան, Ռուսական կայսրություն

1906 – Ջոզուե Կարդուչի (1835-1907), Իտալիա

1907 – Ռեդյարդ Ջոզեֆ Կիպլինգ (1865-1936), Մեծ Բրիտանիա

1908 – Էյկեն Ռուդոլֆ Քրիստոֆ (1846-1926), Գերմանիա

1909 – Սելմա Օթիլիա Լուվիսա Լագերլյոֆ (1858-1940), Շվեդիա

1910 – Պաուլ ֆոն Հեյզե (1830-1914), Գերմանիա

1911 – Մորիս Մետեռլինկ (1862-1949), Բելգիա

1912 – Գերհարդ Հաուպտման (1862-1946), Գերմանիա

1913 – Ռաբինդրանատ Թագոր (1861-1941), Հնդկաստան

1914 – Մրցանակը չի շնորհվել

1915 – Ռոմեն Ռոլան (1866-1944), Ֆրանսիա

1916 – Կարլ Գուստավ Վերներ ֆոն Հեյդենստամ (1859-1940), Շվեդիա

1917 – Կարլ Ադոլֆ Գյելերուպ (1857-1919), Դանիա

Հենրիկ Պոնտուպիպիդան (1857-1943), Դանիա

1918 – Մրցանակը չի շնորհվել

1919 – Շպիտելեր Կարլ (1845-1924), Շվեյցարիա

1920 – Կնուտ Համսուն (Պեդերսեն) (1859-1952), Նորվեգիա

1921 – Անատոլ Ֆրանս (Անատոլ Ֆրանսուա Թիբո) (1844-1924), Ֆրանսիա

1922 – Խասինտո Բենավենտե  Ի-Մարտինես (1866-1954), Իսպանիա

1923 – Յիտս Ուիլյամ Բաթլեր (1865-1939), Իռլանդիա

1924 – Վլադիսլավ Ստանիսլավ Ռեյմոնտ (1867-1925), Լեհաստան

1925 – Ջորջ Բեռնարդ Շոու (1856-1950), Մեծ Բրիտանիա

1926 – Գրացիա Դելադա (1871-1936), Իտալիա

1927 – Անրի Բերգսոն (1859-1941), Ֆրանսիա

1928 – Սիգրիդ Ունսետ (1882-1949), Նորվեգիա

1929 – Թոմաս Ման (1875-1955), Գերմանիա

1930 – Սինկլեր Լյուիս (1885-1951), ԱՄՆ

1931 – Էրիկ Ակսել Կարլ ֆելդ (1864-1931), Շվեդիա

1932 – Ջոն Գոլսուորդի (1867-1933), Մեծ Բրիտանիա

1933 – Իվան Ալեքսեևիչ Բունին (1870-1953), առանց քաղաքացիության

1934 – Լուիջի Պիրանդելո (1867-1936), Իտալիա

1935 — Մրցանակը չի շնորհվել

1936 – Յուջին Գլադստոն Օ’Նիլ (1888-1953), ԱՄՆ

1937 – Ռոժե Մարտեն դյու Գար (1881-1958), Ֆրանսիա

1938 – Պերլ Բակ (1882-1973), ԱՄՆ

1939 — Ֆրանս Էմիլ Սիլանպյա (1888-1964), Ֆինլանդիա

1940 – Մրցանակը չի շնորհվել

1941 – Մրցանակը չի շնորհվել

1942 – Մրցանակը չի շնորհվել

1943 – Մրցանակը չի շնրհվել

1944  — Վիլհելմ Յոհանես Յենսեն (1873-1950), Դանիա

1945 — Գաբրիելա Միստրալ (1889-1957), Չիլի

1946 — Հերման Հեսսե (1877-1962), Գերմանիա, Շվեյցարիա

1947 — Անդրե Պոլ Գիյոմ Ժիդ (1869-1951), Ֆրանսիա

1948 — Թոմաս Ստերնզ Էլիոթ (1888-1965), Մեծ Բրիտանիա

1949 — Ուիլյամ Ֆոլկներ (1897-1962), ԱՄՆ

1950 — Բերտրան Ռասել (1872-1970), Մեծ Բրիտանիա

1951 — Պեր Ֆաբիան Լագերկվիստ (1891-1974), Շվեդիա

1952 — Ֆրանսուա Մորիակ (1885-1970), Ֆրանսիա

1953 — Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլ (1874-1965), Մեծ Բրիտանիա

1954 — Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (1899-1961), ԱՄՆ

1955 — Հալդոր Կիլյան Լակսնես (1902-1992), Իսլանդիա

1956 — Խուան Ռամոն Հիմենես (1881-1958), Իսպանիա, Պուերտո-Ռիկո

1957 — Ալբեր Քամյու (1913-1960), Ֆրանսիա

1958 — Բորիս Լեոնիդովիչ Պաստեռնակ (1890-1960), ԽՍՀՄ: Քաղաքական հարկադրանքով մրցանակից հրաժարվել է:

1959 — Սալվատորե Քվազիմոդո (1901-1968), Իտալիա

1960 — Սեն-Ժոն Պերս (Ալեքսի Լեժե) (1887-1975), Ֆրանսիա

1961 — Իվո Անդրիչ (1892-1975), Հարավսլավիա

1962 — Էռնստ Ջոն Սթայնբեք (1902-1968), ԱՄՆ

1963 — Գեորգոս Սե Ֆերիս (1900-1971), Հունաստան

1964 — Ժան-Պոլ Սարտր (1905-1980), Ֆրանսիա

1965 — Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխով (1905-1984), ԽՍՀՄ

1966 — Յոսեֆ Շմուել Ագնոն (1888-1970), Իսրայել

Նելլի Զաքս (1891-1970), Գերմանիա, Շվեդիա

1967 — Միգել Անխել Աստուրիաս (1899-1974), Գվատեմալա

1968 — Յասունարի Կավաբատա (1899-1972), Ճապոնիա

1969 — Սեմյուել Բեքեթ (1906), Իռլանդիա

1970 — Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցին (1918), ԽՍՀՄ

1971 — Պաբլո Ներուդա (Նե ֆտալի Ռիկարդո Ռեյես Բասուալտո) (1904-1973), Չիլի

1972 — Հենրիխ Բյոլ (1917-1985), Գերմանիա

1973 — Պատրիկ Վիկտոր Մարտինդեյլ Ուայթ (1912-1996), Ավստրալիա

1974 — Էյվինդ Ուլո ֆ Վեռներ Յունսոն (1900-1976), Շվեդիա

Հարրի Էդմունդ Մարտինսոն (1904-1978), Շվեդիա

1975 — Էուջենիո Մոնտալե (1896-1981), Իտալիա

1976 — Սոլ Բելոու (1915-1997), ԱՄՆ

1977 — Վիսենտե Ալեյքսանդրե (1898-1984), Իսպանիա

1978 — Իսաակ Բաշևիս Զինգեր (1904-1997), ԱՄՆ

1979 — Օդիսեաս Էլիտաս (1911), Հունաստան

1980 — Չեսլավ Միլոշ (1911-1998), Լեհաստան, ԱՄՆ

1981 — Էլիաս Կանետի (1905-1993), Ավստրիա

1982 — Գաբրիել Գարսիա Մարկես (1928), Կոլումբիա

1983 — Ուիլյամ Ջերալդ Գոլդինգ (1911), Մեծ Բրիտանիա

1984 — Յարոսլավ Սեյֆերտ (1901-1986), Չեխիա

1985 — Կլոդ Սիմոն (1913), Ֆրանսիա

1986 — Վոլե Շոյինկա (1934), Նիգերիա

1987 — Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկի (1940-1996), ԱՄՆ, ԽՍՀՄ

1988 — Նագիբ Մահֆուզ (1911-2006), Եգիպտոս

1989 — Կամիլո Ջոզե Սելա (1916-2002), Իսպանիա

1990 — Օկտավիո Պաս (1914-1998), Մեքսիկա

1991 — Նադին Գորդիմեր (1923), ՀԱՀ

1992 — Դերեկ Ուալքոթ (1930), Սենթ-Լյուսիա

1993 — Թոնի Մորիսոն (Խլոե Արդելիա Ուոֆրդ) (1931), ԱՄՆ

1994 — Կենզոբուրո Օէ (1935), Ճապոնիա

1995 — Սյամուս Հենեյ (1939), Իռլանդիա

1996 — Վիսլավա Շիմբորսկա (1923), Լեհաստան

1997 — Դարիո Ֆո (1926), Իտալիա

1998 — Ջոզե Սառամագու (1922-2010), Պորտուգալիա

1999 — Գյունտեր Գրաս (1927), Գերմանիա

2000 — Գաո Հինգջիան (1940), Չինաստան, Ֆրանսիա

2001 — Վիդիադհար Նայպոլ (1932), Տրինիդադ և Տոբագո, Մեծ Բրիտանիա

2002 — Իմրե Կերտեզ (1929), Հունգարիա

2003 — Ջոն Մաքսվել Կուտզե (1940), ՀԱՀ

2004 — Իլֆրիդե Ջելինեկ (1946), Ավստրիա

2005 — Հարոլդ Պինտեր (1930-2008), Մեծ Բրիտանիա

2006 – Ֆերիտ Օրհան Փամուկ (1952), Թուրքիա

2007 – Դորիս Մեյ Լեսսինգ (Թեյլոր) (1919), Մեծ Բրիտանիա

2008 – Ժան-Մարի Լեկլեզիո (1940), Ֆրանսիա

2009 – Հերտա Մյուլլեր (1953), Գերմանիա

2010 – Մարիա Վարգաս Լիոսա (1936), Պերու

2011 — Թոմաս Տրանստրյոմեր (1931), Շվեդիա

2012 — Մո Յան (1955), Չինաստան

2013 — Էլիս Մանրո (1931), Կանադա

Մրցանակակիրների կողմից առավել հաճախ օգտագործվող լեզուները`

  1. Անգլերեն — 24, 3 %
  2. Ֆրանսերեն — 12, 15 %
  3. Գերմաներեն — 12, 15 %
  4. Իսպաներեն — 10, 28 %
  5. Իտալերեն — 5, 61 %
  6. Շվեդերեն — 5, 61 %
  7. Ռուսերեն — 4, 67 %
  8. Լեհերեն — 7, 68 % և այլն

Նմանատիպ նյութեր

Խաղաղության նոբելյան մրցանակ 

Հղումներ

Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը 

            

Categories: Մրցանակներ, Գրականություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Հաքերների խորհրդանիշը

 Հաքերների խորհրդանիշը առաջարկվել է 2003 թ.-ի հոկտեմբերին Էրիկ Ռեյմոնդի կողմից: Այն պատկերում է ճախրասավառնակ (անգլ. glider), որը «Կյանք» խաղի պատկերներից է:

Էրիկ Ռեյմոնդը նշում է, որ տվյալ խորհրդանշի ցուցադրումը չի նշանակում, որ այն կրողը իրեն հաքեր է հայտարարում, քանզի  չի կարելի ինքն իրեն հաքեր հայտարարել. այդ տիտղոսը շնորհվում է համայնքի կողմից: Խորհրդանշի օգտագործումը, սակայն, նշանակում է որ այն կրողը բաժանում է հաքերական համայնքի նպատակները և արժեքները:

Տվյալ խորհրդանիշը չի հանդիսանում այն պատերներից, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով կամ ապրանքային նշանով և նրա օգտագործումը կոմերցիոն նպատակներով չնայած չի խրախուսվում, բայց և չի էլ արգելվում:

Որպես խորհրդանիշեր «Կյանք»-ից մոդելների օգտագործումը մինչ Էրիկ Ռեյմոնդի առաջարկությունը առաջ էր քաշվել արգենտինացի հաքեր Սեբաստիան Վեյնի կողմից 2003 թ.-ի մարտին:

Հաքերի մանիֆեստը

Categories: Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.