Daily Archives: 13 декабря, 2010

Կոնսյումերիզմ

Կոնսյումերիզմը քաղաքացիների կամ պետական կազմակերպությունների շարժում է սպառողների շահերի ընդլայնման և նրանց ազդեցության մեծացման համար վաճառողների և արտադրողների վրա, սպառողական ապրանքների որակի ապահովման և արդար գովազդի համար:

1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ-ում նախագահ Ջոն Քենեդին մտցրեց «Սպառողի շահերի բիլը»: Այդ փաստաթուղթը սահմանում էր, որ սպառող հասարակայնությունը պաշտպանության, տեղեկատվության, ընտրության իրավունք ունի և բացի այդ ունի լսված լինելու իրավունք: Այժմ այս տարեթիվը ամեն տարի նշվում է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Աստիճանաբար սպառողների իրավունքների պաշտպանության համապատասխան օրենքներ ընդունվեցին աշխարհի շատ երկրներում:

Կոնսյումերիզմը որպես տերմին այժմ դառնում է սպառում բառի անալոգը: Ժամանակակից աշխարհում սպառումը իր տեսակի մեջ դառնում է վնասաբեր կախվածություն, զարգանում է օնիոմանիան: Նման կախվածությամբ տառապող մարդու համար ապրանքները կորցնում են իրենց նշանակությունը և դառնում են միայն ինչ-որ հասարակական խմբին պատկանելու խորհրդանիշ: Սպառման միջոցով սոցիալական գերակայության հասնելու հնարավորության գաղափարը գնորդի մոտ ծնում է հավատն առ այն, որ գնման գործընթացը կարող է ավելի մեծ հաճույք պաճառել, քան թե հենց օգտագործվող ապրանքը: Մարդկային երջանկությունը կախման մեջ է դրվում սպառման աստիճանից, սպառումը դառնում է կյանքի նպատակ և իմաստ:

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Բիզնես | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

ԲարությունԲարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը ոչ պաշտոնական տոն է, որը ստեղծվել է մի շարք միջազգային բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությամբ, ըստ որոնց տոնն ունի համամոլորակային նշանակություն:

Այս տոնը պետք է նշել «ողջ մոլորակով» փետրվարի 17-ին` անկախ բնակության վայրից, քաղաքացիությունից և ազգությունից: Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կազմակերպիչները այդ օրը կոչ են անում լինել ոչ միայն բարի և կարեկից ուրիշի դժբախտության նկատմամբ, այլ անսահման և անշահախնդիր բարի: Ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ Մարկ Տվենն ասում էր. «Բարությունն այն է, ինչ կարող է տեսնել կույրը և լսել խուլը»:

Նմանատիպ նյութեր

Համբույրի համաշխարհային օր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բլոգի օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Categories: Տոներ | Метки: , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.