Daily Archives: 14 декабря, 2010

ԼՕԼ

LOL

LOL

ԼՕԼ-ը (անգլ. laughing out loud (բառացիորեն` բարձր ծիծաղել) անգլիալեզու հապավում է, ինտերնետ-մեմ (անգլ. Internet meme): Տերմինն օգտագործվում է ցանցային շփման ժամանակ գերազանցապես գրավոր տեսքով ծիծաղ արտահայտելու համար:

Հապավումը տարածում է գտել բոլորովին վերջերս: 2003 թ.-ին ուսանողների մի խմբի կողմից անցկացված հետազոտության համաձայն` ցանցային շփման ժամանակ ինտերնետ-սլենգի օգտագործումը` հատկապես հաղորդագրությունների վայրկյանական փոխանակման ժամանակ, սպասվածից քիչ ստացվեց: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվեց 2185 հաղորդագրություն, որն ընդհանուր առմամբ պարունակում էր 11 718 բառ: Հապավումներ օգտագործվել էին ընդամենը 90 անգամ, որոնցից միայն 76-ն էր ԼՕԼ (բառերի ընդհանուր թվի 0,6 %-ը): Համաձայն մեկ այլ հետազոտության, որն անց էր կացվել 2008թ.-ին, ինտերնետ-սլենգի օգտագործումը` այդ թվում ԼՕԼ հապավման, արդեն կազմում է 2,4 %:

Այլ իմաստներ`

  • Լօլ-ը դանիերենում լիարժեք բառ է և նշանակում է ուրախություն:
  • Լօլ-ը վալիերեն նշանակում է հիմարություն:
            
Categories: Վիճակագրություն, Տերմինաբանություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ | Метки: , , , , | Оставьте комментарий

Աշխարհի քաղաքացու անձնագիր

Համաշխարհային անձնագիր. 2010թ.-ի տարբերակը

Համաշխարհային անձնագիր. 2010թ.-ի տարբերակը

Աշխարհի քաղաքացու անձնագիրը World Service Authority (WSA) կազմակերպության կողմից տրվող փաստաթուղթ է. Կազմակերպությունը ստեղծվել է 1953 թ.-ին ԱՄՆ-ում:

Կազմակերպության գրասենյակները գտնվում են Վաշինգտոնում և Շանհայում: Կազմակերպության հիմնադիրը Բրոդվեյյան թատրոնի նախկին դերասան և ռմբակոծիչ-օդաչու Գարրի Դևիսն է: 1948 թ.-ին նա հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից և իրեն հայտարարեց «աշխարհի քաղաքացի»: Աշխարհի քաղաքացու անձնագիրը 2008 թ.-ի դրությամբ դե-յուրե ճանաչում են վեց պետություններ` Բուրկինա Ֆասո, Էկվադոր, Տանզանիա, Մավրիտանիա, Տոգո և Զամբիա: WSA-ի պաշտոնական կայքում 2008 թ.-ի հուլիսի դրությամբ նշված են 174 պետություններ, որոնք գոնե մեկ անգամ մուտքի/ելքի շտամպեր են դրել «Աշխարհի քաղաքացու անձնագրում»` դրանով իսկ դե-ֆակտո ճանաչելով այն:

WSA-ը չի երաշխավորում, որ ցանկացած երկիր կընդունի աշխարհի քաղաքացու անձնագիրը և նույնիսկ նախազգուշացնում է այն երկրների մասին, որտեղ նման փաստաթուղթը ճանաչվում է անկախ այն ստուգող պաշտոնյայից կամ սահմանապահից: Այդ երկրներն են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:

World Service Authority (WSA)-ի պաշտոնական կայքը 

            

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.