RASH

RASH-ի խորհրդանիշերից

RASH-ի խորհրդանիշերից

Կարմիր և անարխիստական սքինհեդերի համագործակցությունը (RASH, անգլ. Red & Anarchist Skinheads, ռաշեր) սքինհեդերի միջազգային ցանց է, որն ի տարբերություն S.H.A.R.P.-ի դավանում է որ միայն հակաֆաշիստական հայացքներ, այլ նաև ունի վառ արտահայտված ծահրահեղ ձախ դիրքորոշում: Այսօրվա դրությամբ «կարմիր-» և «անարխո-» սքինհեդեր գոյություն ունեն Ամերիկայում, Գերմանիայում, Իտալիայում, Կոլումբիայում, նախկին ԽՍՀՄ-ում և աշխարհի այլ երկրներում:

Նպատակներն են`

  • Դիմակայել սքինհեդերի մասին ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն առասպելին, որտեղ նրանք ներկայացվում են որպես ռասիստներ և հասարակության մեջ կոտրել այդ կարծրատիպը
  • Սքինհեդերի ենթամշակույթի տարածումը և երաժշտության (Oi!, սթրիթ-պանկ, ռեգգի, h/c և այլն), հագուստի և այլնի միջոցով հակաֆաշիստական և անարխիստական գաղափարների տարածումը
  • Ինչպես ֆիզիկական, այնպես էլ քաղաքական պայքարը
  • Օգնությունը ներգաղթյալներին և խտրական վերաբերմունքի ենթարկվող ազգային փոքրամասնություններին
  • Մասնակցությունը քաղաքացիական և քաղաքական գործընթացներին

RASH-ը պաշտոնապես հիմնադրվել է 1993 թ.-ի հունվարի 1-ին «Մեյդեյ Քրյու»-ի մասնակիցների կողմից (անգլ. Mayday Crew) (R.I.P.), որը սքինհեդյան crew-ի ձախ թևն էր և տեղակայված էր Նյու-Յորքում և վայելում էր Օտտավայի, Մինեապոլիսի, Չիկագոյի, Ցինցինատիի և Մոնրեալի սքինհեդերի աջակցությունը: Շատ չանցած ստեղծվեց ցանց իր ճյուղերով, որոնք գտնվում էին տարբեր երկրներում (Կոլումբիա, Իտալիա, Գերմանիա և այլն):

Խորհրդանիշը`

RASH-ի խորհրդանիշը շրջանն է` ներսում կարմիր և սպիտակ աղեղներով, որոնք խորհրդանշում են Ազատություն, Հավասարություն և Համերաշխություն: Այս լոգոն օգտագործվել էր առաջին փողոցային հակաֆաշիստների` Գերմանական Կոմունիստական Կուսակցության Կարմիր Բրիգադների կողմից:

Սքինհեդերն ընդդեմ ռասայական նախապաշարմունքների (S.H.A.R.P.)

            
  

Реклама
Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ենթամշակույթ | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: