Հակաուտոպիա

Հակաուտոպիան (անգլ. dystopia) գեղարվեստական գրականության մեջ և կինոյում ուղղություն է, որը նեղ իմաստով տոտալիտար պետության բնութագրություն է, իսկ լայն իմաստով այնպիսի հասարակություն, որտեղ գերակշռում են զարգացման բացասական միտումները:

Պատմություն`

Առաջին անգամ «հակաուտոպիստ» (dystopian) բառը որպես «ուտոպիստ»-ի հակառակը օգտագործել է անգլիացի փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Սթյուարթ Միլը 1868 թ.-ին: Իսկ հենց «հակաուտոպիա» (dystopia) տերմինը որպես գեղարվեստական ժանրի անվանում շրջանառության մեջ են դրել Գլեն Նեգլին և Մաքս Պատրիկը իրենց իսկ կողմից կազմված «Ուտոպիայի որոնումներում» (The Quest for Utopia, 1952) ուտոպիաների անթոլոգիայում:

1960-ականների կեսերին հակաուտոպիա տերմինը հայտնվում է սկզբում խորհրդային, իսկ այնուհետ նաև անգլիախոս քննադատության շրջանակներում: Կարծիք կա, որ անգլ. anti-utopia և անգլ. dystopia բառերը հոմանիշեր են: Գոյություն ունի նաև տեսակետ, որը տարբերակում է հակաուտոպիան և դիստոպիան: Համաձայն այդ տեսակետի` դիստոպիան «գիտակցության ուժի հաղթանակն է բարության ուժի նկատմամբ»` ուտոպիայի բացարձակ հակաթեզը, իսկ հակաուտոպիան միայն ուտոպիայի սկզբունքի մերժումն է, որն ազատության առավել շատ աստիճաններ է ներկայացնում: Այնուամենայնիվ, հակաուտոպիա տերմինն առավել տարածված է և սովորաբար ենթադրվում է dystopia իմաստով:

Հակաուտոպիայի և ուտոպիայի տարբերությունները`

Հակաուտոպիան ուտոպիայի տրամաբանական զարգացումն է և տեսականորեն կարող է դասվել այդ ուղղությանը, սակայն եթե դասական ուտոպիան կենտրոնանում է ստեղծագործության մեջ նկարագրված հասարակական կառուցվածքի դրական գծերի ներկայացմանը, ապա հակաուտոպիան ձգտում է վեր հանել դրա բացասական գծերը: Այսպիսով, ուտոպիայի և հակաուտոպիայի տարբերությունը հեղինակի տեսակետի մեջ է միայն: Ուտոպիայի կարևոր առանձնահատկություններից է նրա ստատիկ բնույթը, իսկ օրինակ հակաուտոպիան հակված է վերանայել նկարագրված սոցիալական կառուցվածքի զարգացման հնարավորությունները: Այսպիսով, հակաուտոպիան սովորաբար գործ ունի առավել բարդ սոցիալական մոդելների հետ:

Սովետական գրականագիտության կողմից հակաուտոպիան սովորաբար բացասաբար էր ընդունվում: Օրինակ, «Փիլիսոփայական բառարան»-ում (4-րդ հրատարակություն, 1981) «Ուտոպիա և հակաուտոպիա» հոդվածում ասվում էր. «Հակաուտոպիայում որպես կանոն դրսևորվում է պատմական հույսի ճգնաժամը, հեղափոխական պայքարը հայտարարվում է անիմաստ, նշվում է սոցիալական չարիքի անխուսափելիությունը: Գիտությունն ու տեխնիկան դիտարկվում են ոչ թե ուժ, որոնք նպաստում են գլոբալ խնդիրների լուծմանը և արդար սոցիալական կարգի կառուցմանը, այլ մարդու ստրկացմանը ուղղված միջոց են»: Նման մոտեցումը մեծամասամբ պայմանավորված էր նրանով, որ խորհրդային փիլիսոփայությունը ԽՍՀՄ-ի իրականությունը ընդունում էր եթե ոչ ուտոպիան իրականություն դարձնող, ապա կատարյալ կառուցվածք ստեղծելու տեսություն ունեցող հասարակություն (կոմունիզմի կառուցման տեսությունը): Ուստի ցանկացած հակաուտոպիա դիտարկվում էր որպես կասկած տվյալ տեսության իրավացիության նկատմամբ, ինչն այդ ժամանակ համարվում էր անընդունելի տեսակետ: Կապիտալիստական հասարակության զարգացման բացասական հնարավորությունները ուսումնասիրող հակաուտոպիաները, ընդհակառակը, ամեն կերպ ողջունվում էին սակայն խուսափում էին դրանք հակաուտոպիաներ անվանել` փոխարենը տալով «վեպ-նախազգուշացում» կամ «սոցիալական ֆանտաստիկա» ժանրային բնորոշումները:

Գրքեր`

Ֆիլմեր`

Ուտոպիա

Ուտոպիաներ և հակաուտոպիաներ (ռուսերեն հոդված)

            

Реклама
Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: