Քաղաքակրթությունների բախում

Քաղաքակրթությունների բախումը և համաշխարհային կարգի վերափոխումը (անգլ. The Clash of Civilizations and the Remaking of World Order) (1996) Սեմյուել Հանթինգթոնի պատմա-փիլիսոփայական տրակտատն է, որը նվիրված է սառը պատերազմից հետո աշխարհում ստեղծված վիճակին: Ս. Հանթինգթոնի այս գիրքը դարձավ հեղինակի գաղափարների զարգացումը և շարունակությունը, որոնք ավելի վաղ շարադրվել էին նրա «Քաղաքակրթությունների բախու՞մ» հոդվածում, որը հրատարակվել էր 1993 թ.-ին ամերիկյան «Միջազգային հարաբերություններ» կոչվող քաղաքագիտական ամսագրում: Այստեղ նա հիմնավորում է բազմաբևեռ աշխարհի գաղափարը:

Քաղաքակրթության հասկացությունը`

  • Հանթինգթոնը նկատում է, որ քաղաքակրթության գաղափարը առաջին անգամ մշակվել է տասնութերորդ դարի ֆրանսիացի փիլիսոփաների կողմից` որպես բարբարոսության հակաթեզ: Սկզբում այն մեկնաբանվում էր որպես նստակյաց, քաղաքային, գրագետ հասարակություն:
  • Տասնիներորդ դարի գերմանացի փիլիսոփաները հակադրեցին քաղաքակրթությունը մշակույթին:
  • Հանթինգթոնը պաշտպանում է քաղաքակրթությունների բազմակիության գաղափարը, որոնց հիմք են հանդիսանում լեզուն և կրոնը:

Հակամարտությունը քաղաքակրթությունների միջև`

Հանթինգթոնը վստահեցնում է, որ քաղաքակրթությունների աշխարհագրական հարևանությունը հաճախ բերում է հակամարտության և երբեմն բախման: Երբեմն այդ հակամարտությունները կարելի է կանխատեսել` ելնելով քաղաքակարթությունների զարգացման տրամաբանությունից և փոխգործակցությունից:

Գրքի հիմնական գաղափարները`

  • Քաղաքակրթությունները երկրների մեծ կոնգլոմերատներ (խառնակույտ) են, որոնք առանձնանում են որոշակի ընդհանուր հատկանիշներով` մշակույթ, լեզու, կրոն և այլն: Որպես կանոն, հիմնական բնորոշող հատկանիշ է առավել հաճախ հանդես գալիս կրոնը:
  • Քաղաքակրթությունները` ի տարբերություն երկրների, սովորաբար գոյություն են ունենում երկար ժամանակ` որպես կանոն հազարամյակից ավել:
  • Առավել հին քաղաքակրթությունների առաջ գալուց հետո ավելի քան երեք հազարամյակի ընթացքում նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել կամ էլ այդ հարաբերությունները եղել են հազվադեպ կամ սահմանափակ:
  • Յուրաքանչյուր քաղաքակրթություն իրեն պատկերացնում է աշխարհի ամենակարևոր կենտրոնը և ներկայացնում է մարդկության պատմությունը համապատասխան այդ աշխարհայացքի:
  • Արևմտյան քաղաքակրթությունը առաջ է եկել Ք.Հ. 8-9-րդ դարերում: Այն իր զարգացման գագաթնակետին հասավ քսաներորդ դարի սկզբում: Արևմտյան քաղաքակրթությունը որոշիչ ազդեցություն թողեց մնացած բոլոր քաղաքակրթությունների վրա:
  • Արևմտյան ազդեցության ընդունումը` վեստերնիզացիան և տեխնոլոգիական առաջընթացը` մոդեռնիզացիան, կարող են տեղի ունենալ առանձին կամ էլ կարող են համընկնել (մասամբ կամ ամբողջությամբ):
  • Կրոնական ֆանատիզմը շատ հաճախ հանդիսանում է տեղաբնիկի հակազդումը մոդեռնիզացիային, վեստեռնիզացիային կամ էլ մեկի և մյուսի միակցությանը:
  • Որոշ քաղաքակրթություններ (արևմտյան, հինդուիստական, չինական, ուղղափառ, ճապոնական և բուդդայական) ունեն իրենց «առանցքային», այսինքն գլխավոր երկրները` «Core states», իսկա այլ քաղաքակրթությունները (իսլամական, լատինոամերիկյան և աֆրիկյան) չունեն առանցքային երկրներ: Առանցքային երկրներ ունեցող քաղաքակրթությունները առավել կայուն են:
  • Գլոբալ փոփոխությունների գործընթացում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առաջացած միջազգային կազմակերպությունները (ՄԱԿ և այլն) պետք է աստիճանաբար փոփոխվեն բոլոր երկրների հետաքրքրությունների առավել արդար ներկայացուցչության կողմը: Օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքակրթությունները:

Քաղաքակրթություններն ըստ Հանթինգթոնի`

1.      Արևմտյան քաղաքակրթություն

2.      Իսլամական քաղաքակրթություն

3.      Հինդուիստական քաղաքակրթություն

4.      Չինական քաղաքակրթություն

5.      Ճապոնական քաղաքակրթություն

6.      Լատինոամերիկյան քաղաքակրթություն

7.      Բուդդայական քաղաքակրթություն

8.      Ուղղափառ քաղաքակրթություն

9.      Աֆրիկյան (հնարավոր է) քաղաքակրթություն

Ս. Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախո՞ւմ» հոդվածը ռուսերեն լեզվով

Ներբեռնել Ս. Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախում» գիրքը ռուսերեն լեզվով

            

Реклама
Categories: Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Навигация по записям

4 thoughts on “Քաղաքակրթությունների բախում

  1. Уведомление: Քոչվորների արշավանքը Հայաստան քաղաքակրթական բախում է | Բարի գալուստ Հարութի բլոգ

  2. Уведомление: Քաղաքակրթական բախում (մաս առաջին) — Աշակերտական գիտական ընկերություն

  3. Уведомление: Քաղաքակրթական բախում (Մաս երկրորդ) | Բարի գալուստ Հարութի բլոգ

  4. Уведомление: Քաղաքակրթական բախում (երկրորդ մաս) — Աշակերտական գիտական ընկերություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: