Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական պատգամները

Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական  պատգամները հեղափոխական պրոլետարիատի սեռական նորմերի ամբողջոթություն է, որը հրատարակվել էր «Հեղափոխությունը և երիտասարդությունը» գրքույկում (1924): Հեղինակը պեդոլոգիայի մշակող-գաղափարաբան Արոն Զալկինդն է:

1. Պրոլետարիատի շրջանում չպետք է լինի չափազանց վաղ սեռական կյանքի զարգացում:

2. Անհրաժեշտ է սեռական ժուժկալություն մինչև ամուսնությունը, իսկ ամուսնությունը հնարավոր է միայն լիակատար սոցիալական և կենսաբանական հասունության պայմաններում (20-25 տարեկան):

3. Սեռական կապը սեռական սիրո օբյեկտի նկատմամբ բազմակողմանի խորը կապվածության և համակրանքի միայն վերջնական փուլն է:

4. Սեռական կապը պետք է լինի վերջնական օղակը սիրահարներինայդ պահին կապող խորը և բարդ ապրումների շղթայում:

5. Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի:

6. Չպետք է հաճախ փոխել սեռական օբյեկտը: Հնարավորինս քիչ սեռական բազմազանություն:

7. Սերը պետք է լինի մոնոգամ, մոնոադրիատիկ (մեկ կին, մեկ տղամարդ):

8. Յուրաքանչյուր սեռական ակտի ժամանակ պետք է հիշել երեխաների լույս աշխարհ գալու հնարավորության մասին` ընդհանուր առմամբ հիշելով սերնդի մասին:

9. Սեռային ընտրությունը պետք է կառուցվի դասակարգային հեղափոխա-պրոլետարիատական նպատակահարմարության սկզբունքով: Սիրային հարաբերությունների մեջ չպետք է ընդգրկված լինեն ֆլիրտի, սիրահետման, կոկետության և սեռային հատուկ նվաճման մեթոդների այլ տարրեր:

10. Չպետք է լինի խանդ:

11. Չպետք է լինեն սեռական այլասերումներ:

12. Դասակարգը, ելնելով հեղափոխական նպատակահարմարության շահերից, իրավունք ունի խառնվել մյուսների սեռական կյանքին. սեռականը ամեն ինչում պետք է ենթարկվի դասակարգայինին` սպասարկելով վերջինիս ամեն ինչում և չխանգարելով ոչ մի բանում:

Ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Օրենսդրություն | Метки: , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական պատգամները

  1. Lilit

    Մեծամասամբ կարելի է համաձայնել 🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: