Հիտլերի կրոնը

«Gott mit uns»` «Աստված մեզ հետ է»

Ադոլֆ Հիտլերը ծնվել էր այնպիսի երկու շրջանների սամանին, որոնց բնակչությունը ավանդաբար կաթոլիկության հետևորդներ էին: Նա նույնիսկ կնքված և օծված է եղել, սակայն հետագայում կաթոլիկական կրոնը նրա կյանքում մեծ տեղ չէր զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ նա աթեիստ չէր դարձել, սակայն շարունակում էր իրեն անվանել քրիստոնյա և շատ ելույթներում հանդես էր գալիս ի պաշտպանություն կրոնի` մասնավորապես քրիստոնեության:

Մենք ոչ ոքի չենք հանդուրժի մեր շարքերում, ով հարձակվում է քրիտոնեության գաղափարների վրափաստացիորեն, մեր շարժումը քրիստոնեական է: Ադոլֆ Հիտլեր. Ելույթ Պասսաուում, 1928 թ.-ի հոկտեմբերի 27.

«Mein Kampf»-ի 10-րդ գլխի առաջին մասը այլ բաների հետ հանդերձ նվիրված է կրոնի կարևորության հարցին` որպես բարոյականության պահպանության և գերմանական ազգի միասնականության գործոնի:

Հիտլերը որպես պատվավոր հյուր ընդունել էր Երուսաղեմի մուֆթի Մուհամեդ Ամին ալ-Հուսեյնիին: Հանդիպման ընթացքում ալ-Հուսեյնին Հիտլերին անվանել էր «իսլամի պաշտպան»: Եվա Բրաունի քրոջ` Իլզայի վկայությամբ, Հիտլերին շատ բան էր գրավում իսլամում` բացասական վերաբերմունքը հուդյականության նկատմամբ, պատերազմին մշտական պատրաստակամության պահանջները և հրաժարումը դոգմաներից:

Իշխանության գալուց անմիջապես հետո` Հիտլերն արգելեց կրոնի ազատություն քարոզող կազմակերպությունների գործունեությունը և կազմակերպեց «շարժում ընդդեմ անաստվածների»: 1933 թ.-ին նա հայտարարեց. «Մենք պայքար սկսեցինք աթեիստական շարժման դեմ և այն չսահմանափակվեց մի քանի տեսական հայտարարություններով. մենք այն արմատախիլ էինք անում»:

Վերոնշյալ հանգամանքները Հիտլերին չխանգարեցին քրիստոնեական գաղափարաբանության յուրատեսակ բարեփոխում անցկացնել Գերմանիայի տարածքում: Հիտլերի հրամանով հիմնված ինստիտուտը վերաշարադրում էր ավետարանական տեքստերը` վերացնելով հրեական ժողովրդի հատուկ դերի մասին բոլոր հիշատակումները: Հիտլերի կարծիքով Քրիստոսը արիական գաղափարների քարոզիչ էր: 1939 թ.-ի մայիսին ֆյուրերի հրամանով Այզենախում հիմնվեց աստվածաբանական ինստիտուտ, որի աշխատակիցները խմբագրում էին եկեղեցական տեքստերը` հեռացնելով «ոչ արիական» կտորները: Ինստիտուտի տասնյակ տպագրված աշխատանքներ հրատարակվեցին հսկայական տպաքանակներով: Գերմանացի եկեղեցական արխիվարիուս Հանսյորգ Բուսսը թերթի համար ընդհանրացրեց հիտլերյան կողմնակիցների այդ կասկածելի ձեռբերումները: «Գերմանացիները Աստծո հետ են` հավատի գերմանական գիրք»` սուրբ գրքի նորացված տարբերակը բաղկացած էր 12 պատգամներից 10-ի փոխարեն: Երկու լրացուցիչ պատգամներն էին. «Արյունդ մաքուր պահիր» և «Հարգիր առաջնորդիդ և ուսուցչիդ»: Սաղմոսների նոր հրատարակությունում Աստծո հրեական անվանումը փոխարինվեց և անվանվեց «տառապյալների փրկիչ»: 1940 թ.-ի հրատարակության մեջ ասվում է. «Ավետարանական Հիսուսը կարող է լինել միայն մեր գերմանական ժողովրդի փրկիչը, քանզի նա չի իրականացնում հրեականության գաղափարները, այլ անխնա պայքարում է դրանց դեմ»: Եվ վերջապես, ըստ նացիստների` Հիսուսի նախնիները եկել էին Կովկասից, ուստի փրկիչը ոչ մի կեր չէր կարող հրեա լինել:

Հիտլերի հակաքրիստոնեական արտահայտությունները`

24.10.1941 «Եկեղեցին ելք է փնտրում` վստահեցնելով, որ բիբլիական սյուժեները պետք չէ տառացիորեն հասկանալ: Ասեր դա որևէ մեկը 400 տարի առաջ, նրան հաստատ կայրեին խարույկի վրա աղոթքի ներքո»:

11. 11. 1941. «Կուսակցությունը լավ է անում, որ ոչ մի հարաբերության մեջ չի մտնում եկեղեցու հետ: Մեզ մոտ երբեք աղոթք չի կազմակերպվել զորքի շարքերում: Ավելի լավ է,- ասում էի ինքս ինձ,- ինձ որոշ ժամանակով հեռացնեն եկեղեցուց կամ էլ անիծեն: Եկեղեցու հետ ընկերությունը կարող է շատ թանկ նստել, քանզի եթե ես որևէ բանի հասել եմ, ես պետք է հրապակայնորեն հայտարարեմ, որ ես դրան հասել եմ միայն եկեղեցու օրհնությամբ: Ավելի լավ է ես դա անեմ առանց եկեղեցու օրհնության և ինձ ոչ-ոք հաշիվ չի ներկայացնի»: «Մեր օրերում բնագիտության բացահայտումներին ծանոթ մարդը արդեն չի կարող լուրջ ընդունել եկեղեցու ուսմունքը. այն, ինչը հակասում է բնության օրենքներին, չի կարող աստվածային ծագման լինել և Աստված, եթե ցանկանա, կշանթահարի նաև եկեղեցուն»: «Քանզի ցանկացած ցնցում չարիք է, ավելի լավ կլինի, որ մենք` լուսավորելով ուղեղները, աստիճանաբար և անցավ կարողանանք հաղթահարենք այնպիի ինտիտուտ, ինչպիսին եկեղեցին է»:

3.12.1941. «Պատերազմը մոտենում է ավարտին: Մեր դարաշրջանի վերջին մեծ խնդիրը կայանում է նրանում, որ մենք լուծենք եկեղեցու հարցը: Միայն այդ ժամանակ գերմանական ազգը կարող է լիովին հանգիստ լինել իր ապագայի համար: Հավատի դոգմաներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, բայց ես թույլ չեմ տա, որ քահանան խառնվի աշխարհիկ գործերին: Պետությանը լիիրավ տիրակալ դարձնելով` մենք վերջ կտանք կազմակերպված ստին: Պատանեկության տարիներին ես ընդունում էի միայն մեկ միջոց` դինամիտը: Միայն ավելի ուշ ես հասկացա, որ այս գործում չի կարելի ջարդել ծնկից: Պետք է սպասել մինչև եկեղեցին գանգրենայով վարակված օրգանի նման կփթի մինչև վերջ: Պետք է հասցնել նրան, որ ամբիոնից քարոզեն միայն հիմարները, իսկ նրանց կլսեն միայն պառավները: Առողջ, ուժեղ երիտասարդությունը կգա մեզ մոտ: Ես ընդհանուր առմամբ դեմ բան չունեմ պետական եկեղեցու դեմ, ինչպիսին անգլիացիների մոտ է, բայց ուղղակի աշխարհը չի կարող այդքան երկար մնալ ստի մեջ: VII, VIII и IX դարերում միայն այն իշխանները, որոնք քահանաների հետ միաին էին գործում, մեր ժողովուրդներին պարտադրեցին քրիտոնեությունը: Նախկինում նրանք ապրում էին առանց այդ կրոնի: Ես ՍՍ-ի վեց դիվիզիա ունեմ, այդ զինվորներից ոչ մեկը եկեղեցի չի գնում և այդուհանդերձ նրանք հանգիտ սրտով մահվան են գնում»: «Քրիստոնեությունը մեզ ստիպում է հավատալ «պայծառակերպության հրաշքին»: Ավելի անիմաստ բան մարդկային ուղեղն իր ցնորության մեջ չէր էլ կարող հորինել` իսկական ծաղրանք աստվածային ցանկացած սկզբի նկատմամբ»: «Մեր կրոնականությունը ընդհանրապես դա մեր ամոթն է: Ճապոնացի քրիստոնյաների մոտ կրոնը հնարավորինս հարմարեցված է իրենց աշխարհին: Սակայն նրանց համար հեշտ է: Ճապոնացիների կրոնը նրանց ետ է վերադարձնում է դեպի բնություն: Մեռյալների աշխարհի մասին քրիստնեական թեզիսը ես ոչինչով չեմ կարող փոխարինել, քանզի այն ամբողջովին անհիմն է»: «Շատ լավ է, որ ես քահանաներին արգելեցի կուսակցություն մտնել: 1993 թ.-ի մարտի 21-ին Պոտսդամում հարց բարձրացվեց` գնա՞լ, թե՞ չգնալ եկեղեցի: Ես նվաճեցի պետությունը` չվախենալով  կրոնական երկու ուղղույունների անեծքից»:

26.01.1942. «Արյունարբություն, ստորություն և սուտ` ահա թե ինչն է հատուկ եղել այս դարաշրջանի համար: Ես ամենևին չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես եղել է: Կանխատեսումը մարդուն գիտակցություն է տվել, որ նա գիտակից գործի: Հենց գիտակցությունն է ինձ ասում, որ պետք է վերջ տալ ստի իշխանությանը, սակայն հենց այն էլ ինձ հուշում է, որ այս պահին դա անել անհնարին է: Չցանկանալով նպաստել ստի տարածմանը` ես քահանաներին արգելեցի կուսակցություն մտնել: Եվ ես չեմ վախենա պայքարի մեջ մտնել և միանգամից կսկսեմ գործել, եթե խուզարկումը ցույց տա, որ ժամանակն եկել է»:

27.01.1942. «Եթե չլիներ քրիստոնեությունը, ով գիտեր, թե ինչպիսին կլիներ Եվրոպայի պատմությունը: Հռոմը կնվաճեր ողջ Եվրոպան և նրա լեգիոնները ետ կմղեին հոների հարձակումը: Հենց քրիստոնեությունը կործանեց Հռոմը, այլ ոչ թե գերմանացիները և հոները:»

19.02.1942. «Եթե չլիներ բոլշևիզմի տարածման վտանգը Եվրոպայում, ես չէի խոչընդոտի հեղափոխությանը Իսպանիայում, այնտեղ կվերացնեին բոլոր քահանաներին: Եթե մեզ մոտ իշխանության գան քահանաները, ապա Եվրոպա կվերադառնան միջնադարի ամենամռայլ ժամանակները»:

27.02.1942. «Ես եկեղեցի չեմ գնում պատարագ լսելու համար: Ես միայն հիանում եմ կառույցի գեղեցկությամբ:» «1933 թ.-ի մարտի 21-ին մենք պետք է եկեղեցի գնայինք, բայց ես հրաժարվեցի: Կուսակցության մեջ ինձ երբեք չի հետաքրքրել, թե ով իմ շրջապատից ինչպիսի կրոնի հետևորդ է: Բայց ես կցանկանայի, որ 10 կմ ռադիուսով հեռավորության վրա իմ շիրիմից ոչ մի քահանա չլիներ: Եթե նման սուբյեկտները կարողանային ինձ օգնել, ես կկասկածեի Նախախնամությանը: Ես գործում եմ համաձայն իմ սկզբունքների և գաղափարների: Ես չեմ կարող որևէ մեկին արգելել աղոթել, բայց ես չեմ հանդուրժի անեծքներ ամբիոնից»:

09.04.1942. Ճաշի ժամանակ ֆյուրերը նկատել էր. «Հետաքրքիր է, որ այնպիսի քրիստոնեական ժողովուրդներ, ինպիսիք անգլիացիներն ու ամերիացիներն են, չնայած իրենց բոլոր աղոթքներին, նման հզոր հարվածներ ստացան այդ բացահայտ հեթանոսներից` ճապոնացիներից: Բացահայտ է, որ ատված Անգլիայի և ԱՄՆ-ի սրբապաշտների կողքը չի, այլ հերոս ճապոնացիների»:

05.06.1942. «Գիտակցությամբ օժտված գերմանացին պետք է գլուխը բռներ, տեսնելով թե ինչպես հրեական խառնամբոխն ու քահանաները իրենց շատախոսությամբ ստիպեցին գերմանացիներին իրենց պահել մեր կողմից ծաղրվող թուրքական դերվիշների և նեգրերի նման: Եվ հատկապես զայրացնում է այն, որ այն ժամանակ, եթե աշխարհի այլ մասերում այնպիսի կրոնական ուսմունքներ, ինչպիսիք են կոնֆուցիականությունը, բուդդայականությունը և մահմեդականությունը, անխոս, լուրջ հոգևոր հիմք էին տրամադրում հավատացյալներին, իսկ գերմանացիները կուլ տվեցին այն կրոնի խայծը, որն իրապես զուրկ էր ցանկացած տեսակի խորությունից»:

04.07.1942. «Սակայն մի բանում մենք պետք է անզիջում լինենք` եկեղեցու ցանկացած խնդրագիր, որը նպատակ ունի խառնվելու աշխարհիկ գործերին, պետք է անխոս մերժվի պետության կողմից, որը նույնիսկ այն չպետք է դիտարկի»:

            

Реклама
Categories: Պատմություն, Քաղաքականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 2 комментария

Навигация по записям

2 thoughts on “Հիտլերի կրոնը

  1. ներեցեք,ինչ է նշանակում կաթոլիկական կրոն???

    • Arestakes

      Այո սխալ ձևակերպում է, «կաթոլիկական կրոն» գոյություն չունի, կա միայն կաթոլիկ դավանանք։ Նույն է թե ասել «առաքելական կրոն» կամ «ուղղափառ կրոն» ակնհայտ սխալ է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: