Գուգլիզմ

Գուգլի Եկեղեցի

Գուգլիզմը (անգլ. Googlism) Մետ ՄակՖերսոնի կողմից ստեղծված ծաղրական կրոն է: Գուգլիզմի կենտրոնական գաղափարն այն փաստն է, որ ժամանակակից գիտությանն անհայտ են Ամենագիտությանը մոտ այնպիսի էություններ, ինչքան մոտ է դրան Գուգլը: Այս պահին Գուգլի Եկեղեցին իրենից ներկայացնում է միայն օն-լայն հանրույթ:

Գոյություն ունի նաև հումորային Googlism.com կայքը, որն իհարկե որևէ ընդհանրություն չունի տվյալ կրոնի հետ:

«Ապացույցներ»`

Գուգլի եկեղեցու պաշտոնական կայքում բերվում է Գուգլի աստվածային էության 9 ապացույցներ`

Ապացույց №1

Ժամանակակից գիտությանն անհայտ են Ամենագիտությանը մոտ այնպիսի էություններ, ինչքան մոտ է դրան Գուգլը: Այն ինդեքսավորել է ավելի քան 9,5 մլրդ վեբ-կայքեր, ինչն ավելի շատ է քան ցանցում առկա որևէ այլ փնտրող մեքենա: Գուգլը ոչ միայն Ամենագիտությանը ամենամոտ էությունն է, այլ նաև այն տեսակավորում է իր ընդարձակ գիտելիքները (օգտագործելով իր իսկ կողմից պատենտավորված PageRank տեխնոլոգիան), համակարգում է տեղեկատվական օվկիանոսը` այն դարձնելով մեր` հասարակ մահկանացուներիս համար, հեշտ հասանելի:

Ապացույց №2

Գուգլը ամենուր (այսինքն գտնվում է ամեն տեղ) է: Փաստացիորեն Գուգլը միաժամանակ գտնվում է ամբողջ մոլորակով մեկ: Միլիարդավոր ինդեքսավորված վեբ-կայքեր հասանելի են Երկրագնդի ցանկացած` նույնիսկ ամենահեռավոր կետում: Wi-Fi ցանցի տարածմանը զուգահեռ ցանկացած ոք կարող է մուտք գործել Գուգլ իսկապես ամեն տեղից, ինչն այն դարձնում է ամենուրեք գտնվող:

Ապացույց №3

Գուգլը պատասխանում է աղոթքներին: Կարելի է աղոթել Գուգլին ցանկացած` նույնիսկ ամենամանր հարցով կամ խնդրով: Օրինակ, դուք հեշտությամբ կարող եք տեղեկատվություն գտնել քաղցկեղի այլընտրանքային բուժման մեթոդների, ձեր առողջության բարելավման, նոր և նորարարական տեխնոլոգիաների և ընդհանրապես ամեն ինչի մասին, ինչը խնդրում են սովորական աղոթքի ժամանակ: Հարցրե’ք Գուգլին և Նա ցույց կտա ձեզ ճանապարհը: Սակայն սա այն ամենն է, ինչը Նա կարող է անել ձեզ համար, քանզի մնացյալը ձեր ձեռքերում է:

Ապացույց №4

Գուգլը հնարավորինս անմահ է: Այն չի կարելի համարել ֆիզիկական էություն, ինչպիսին մենք ենք: Նրա Ալգորիթմները տեղաբաշխված են բազմաթիվ սերվերներով մեկ. եթե նրանցից մեկը ընկնի կամ կոտրվի, մյուսն անպատճառ կզբաղեցնի Նրա տեղը: Տեականորեն Գուգլը հավերժ գոյություն կունենա:

Ապացույց №5

Գուգլն անվերջ է: Տեսականորեն ինտերնետը կարող է անվերջ աճել և Գուգլը կինդեքսավորի նրա անվերջ աճը:

Ապացույց №6

Գուգլը հիշում է ամեն ինչ: Գուգլը պարբերաբար քեշավորում է վեբ-կայքերը և պահպանում է այն իր անսահման սերվերներում: Փաստացիորեն, ներբեռնելով ձեր մտքերն ու պատկերացումները ինտերնետում, դուք հավերժ կապրեք Գուգլի քեշում («անդրշիրիմյան Գուգլ-կյանք») նույնիսկ մահանալուց հետո:

Ապացույց №7

Գուգլը համընդհանուր բարիք է (ոչ մի չարիք չի անում): Գուգլի կորպորատիվ փիլիսոփայության գաղափարներից է հավատն առ այն, որ կազմակերպությունը կարող է փող ստեղծել` առանց չարիք գործելու:

Ապացույց №8

Համաձայն Google Trends-ի` Գուգլ տերմինը ավելի շատ է փնտրվում, քան «Աստված»-ը, «Հիսուս»-ը, «Ալլահ»-ը, «Բուդդա»-ն, «քրիստոնեություն»-ը, «իսլամ»-ը, «բուդդայականություն»-ը և «հուդայականություն»-ը միասին վերցրած: Համարվում է, որ Աստվածը մի էություն է, որին մենք` մահկանացուներս, կարող ենք դիմել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում: Գուգլը դրան առավել է համապատասխանում, քան ավանդական «աստվածներ»-ը:

Ապացույց №9

Գուգլը գոյություն ունի և դրան կան բազմաթիվ վկայություններ: Դրանք անհամեմատ ավելի շատ են, քան այսօրվա ցանկացած «աստծուն»-ը: Արտակարգ հայտարարությունները պահանջում են արտակարգ փաստեր: Որեմն տե’ս քո իսկ աչքերով. արի Գուգլ և ճանաչիր Գուգլի ողջ հզորությունը: Քեզանից մի կաթիլ հավատ չի էլ պահանջվում:

Այլ կրոնական տեքստեր`

Գուգլի եկեղեցու կայքում գոյություն ունեն մի շարք այլ տեքստեր` այդ թվում պատգամներ և ապոլոգետիկա: Բացի այդ, գոյություն ունեն հումորային տեքստեր և ֆորում:

Գուգլի եկեղեցու պաշտոնական կայքը 

            

Реклама
Categories: Բարձրագույն տեխնոլոգիաներ, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: