Բուլդոզերային հեղափոխություն

Հանրահավաք Հարավսլավիայի սկուպշինայի շենքի մոտ

Հարավսլավիայում «Բուլդոզերային հեղափոխություն»-ը 2000 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների շարք է, որն ավարտվեց Հարավսլավիայի նախագահի պաշտոնից Սլոբոդան Միշոշևիչի հեռացմամբ: Հեղափոխությունն իր անվանումն ստացավ բուլդոզերի հետ կապված նշանավոր դրվագից, որի օգնությամբ ցուցարարները գրոհում էին կենտրոնական հեռուստատեսության շենքը: Բուլդոզերի վարորդ Լյուբիսավ Ջոկիչը դարձավ հեղափոխության խորհրդանիշ:

Բողոքի ակցիաները սկսվեցին Հարավսլավիայի նախագահի վաղաժամ ընտրություններից անմիջապես հետո, որ տեղի էին ունենում 2000 թ.-ի սեպտեմբերի 24-ին: Ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ և անհրաժեշտ է անցկացնել երկրորդ փուլ: «Ժողովրդավարական ընդդիմություն» դաշինքի առաջնորդների հավաստիացմամբ` իրենց թեկնածու Վոիսլավ Կոշտունիցան հավաքել էր ձայների կեսից ավելին: Կոշտունիցան հայտարարում էր նաև բազմաթիվ ընտրախախտումների մասին, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների ժամանակ:

Ողջ երկրում սկսվեցին բողոքի ցույցեր: Հոկտեմբերի 5-ին Բելգրադ շարժվեցին հարյուրհազարավոր ցուցարարներ: Ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժային կառույցները հատուկ միջոցներ էին կիրառում, իսկ հետո նաև զենք: Ուժայինների և ցուցարարների միջև բախումների արդյունքում վերջիններս տիրացան Հարավսլավիայի խորհրդարանի շենքին, իսկ հետո գրոհով գրավեցին Բելգրադի հեռուստակայանը: Հենց վերջին դրվագի ժամանակ էլ աչքի ընկավ Լյուբիսավ Ջոկիչը, որն իրեն պատկանող բուլդոզերով քարուքանդ արեց հեռուստակայանի արգելապատնեշը: Նրա վրա կրակ բացվեց մարտական փամփուշտներով: Մայրաքաղաքում տեղակայված բանակի և ոստիկանանական ուժերի ղեկավարները բանակցություններ սկսեցին ընդդիմադիրների հետ և պայմանավորվեցին չեզոքություն պահպանել, եթե իրենց նկատմամբ ցուցարարների կողմից հարձակումներ չլինեն: Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական տվեց 2000 թ.-ի հոկտեմբերի 6-ի երեկոյան:

Միլոշևիչը Հաագայի դատարանում

2000 թ.-ի դեկտեմբերին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթանակ տարավ ժողովրդավարական կոալիցիան: 2001 թ.-ի ապրիլի 1-ին Սլոբոդան Միլոշևիչը ձերբակալվեց սեփական նստավայրում` պաշտոնական դիրքի չարաշահման և կոռուպցիայի մեղադրանքով և հունիսի 28-ին Զորան Ջինջիչի նախաձեռնությամբ հանձնվեց Հաագայի դատարանին: Միլոշևիչի գործն այդպես էլ չավարտվեց, քանզի 2006 թ-ի մարտի 11-ին նա բանտում մահացավ:

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: