Գեներալիսսիմուս

Առաջին գեներալիսսիմուս Ալբրեխտ ֆոն Վալլենշտեյն

Գեներալիսսիմուսը (լատ. generalissimus — ամենագլխավոր) Հռոմեական Սրբազան Կայսրությունում բարձրագույն զինվորական կոչումն էր, իսկ ավելի ուշ նաև Ռուսաստանում և Չինաստանում: Առաջին անգամ մտցվել է Ֆրանսիայում 1569 թ.-ին  և  տրվել է Ալբրեխտ ֆոն Վալլենշտեյնին, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր զորահրամանատարներից էր: Պատմականորեն այն տրվում էր այն զորահրամանատարներին, որոնք պատերազմի ժամանակ ղեկավարում էին մի քանի` հաճախ դաշնակից զորքերը, իսկ որոշ դեպքերում նաև պետական գործիչներին կամ իշխող արքայատոհմերի անձանց` որպես պատվավոր կոչում:

Պատմություն`

Ալբրեխտ Վալլենշտեյն (1583-1634)

Ռայմոնդո Մոնտեկուկկոլի (1609-1680)

Կառլոս Լոթարինգիացի (1712-1780)

Մաքսիմիլլիան Բավարացի (1662-1726)

Եվգենի Սավոյացի (1663-1736)

Լեոպոլդ Յոզեֆ Դաուն (1705-1766)

Էռնստ Գիդեոն Լաուդոն (1716-1790)

էրցհերցոգ Կառլոս (1771-1847)

Կառլոս Ֆիլիպ Շվարցենբերգ (1771-1820)

Ռուսաստան`

Ռուսաստանում այն եղել է բարձրագույն զինվորական աստիճանը, որը դուրս է եղել սպայական աստիճանների համակարգից:

Ռուսաստանում առաջինն այդ կոչումը ստացել է Ալեքսեյ Շեյնը Պետրոս I-ից (1696 թ.-ի հունիսի 28-ին) Ազովի մոտ հաջող գործողությունների համար (հատկանշական է, որ Ֆ. Ռոմադանովսկուն և Ի. Բուտուռլինին գեներալիսիմուսի կոչում տրվել է նշվածից 2 տարի առաջ` 1694 թ.-ին): Պաշտոնապես Ռուսաստանում գեներալիսսիմուսի աստիճանը մտցվել է 1716 թ.-ին և տրվել է`

Ալեքսանդր Մենշիկովին` 1727 թ.-ին

Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգսկիին` 1740-ին

Ալեքսանդր Սուվորովին` 1799 թ.-ին

Հայրենական Մեծ Պատերազմից հետո` 1945 թ.-ի հունիսի 26-ին, ԽՍՀՄ-ի Բարձրագույն Խորհրդի Նախագահության կողմից մտցվեց «Խորհրդային Միության Գեներալիսսիմուս» կոչումը և 1945 թ.-ի հունիսի 27-ին շնորհվեց Իոսիֆ Ստալինին:

Ներկայումս ՌԴ-ում օրենսդրությամբ այդ զինվորական կոչումը նախատեսված չէ:

Չինաստան`

Յուան Շիկայ (1859-1916)

Սուն Յատսեն (1866-1925)

Տան Ցզիյաո

Չան Կայշի (1887-1975)

Չժան Ցզոլին (1875-1928)

Պու Ի (1906-1967)

Այլ նշանավոր գեներալիսսիմուսներ`

Ֆրանսիսկո Բաամոնդե Ֆրանկո (Իսպանիա) (1892-1975)

Ֆրեդերիկ I (Շվեդիայի թագավոր)

Ռաֆայել Տրուխիլիո (Դոմինիկյան Հանրապետություն)

Ֆրանսիսկո Միրանդա (Վենեսուելա)

Կիմ Իր Սեն (ԿԺԴՀ)

Ալֆրեդո Ստրեսսներ (Պարագվայ)

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: