Էսկիմոսյան համբույր

Էսկիմոսյան համբույր

Էսկիմոսյան համբույր կոչվող գործողությունը ժամանակակից արևմտյան մշակույթում թույլ ձևով հիշեցնում է կունիկ կոչվող էսկիմոսյան ողջույնը:

Կունիկը կապվածության արտահայտման ձև է` սովորաբար մեկ ընտանիքի անդամների կամ սիրահարների միջև: Մասնակիցներից մեկը հպում է քիթը կամ վերին շուրթը երկրորդի մաշկին (սովորաբար ճակատին կամ այտերին) և օդ է արտաշնչում: Գոյություն ունի տարածված մոլորություն, որ այս ավանդույթը առաջ է եկել էսկիմոսների մոտ այն պատճառով, որ նրանց շուրթերը սառնամանիքի ժամանակ հասարակ համբույրի ժամանակ սառչելով կպչում են իրար: Իրականում,այս գործողությունը էրոտիկ իմաստ չունի, այլ բարեկամական ողջույնի արտահայտման ձև է մտերիմ մարդկանց միջև, որոնք հանդիպման ժամանակ հաճախ փակած են լինում ամբողջ մարմինը բացի քթից և աչքերից:

Երբ առաջին արկտիկական ուսումնասիրողները առաջին անգամ տեսան այս գործողությունը, նրանք այն անվանեցին «էսկիմոսյան համբույր»: Արևմտյան տարբերակում գործողությունը կայանում է նրանում, որ երկու մարդ իրար են քսում քթերը:

«Էսկոմիոսյան համբույրի» առաջին լուսաբանումներից մեկը եղավ Ռոբերտ Ֆլաերտիի «Նանուկ հյուսիսից» ֆիլմը, որը համարվում է առաջին վավերագրական և ազգագրական ֆիլմը: Հավանաբար, շնորհիվ այդ ֆիլմի` այդ ավանդույթը հայտնի դարձավ ոչ էսկիմոսների շրջանում:

Ողջունման նմանատիպ ձևեր գոյություն ունեն նաև այլ ժողովուրդերի` մասնավորապես Նոր Զելանդիայի մաորի ցեղի մոտ:

            

Categories: Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Կինո | Tags: , , , , , , , , , , , , | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Էսկիմոսյան համբույր

  1. հետաքրքիր ու օրիգինալ ա🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: