Ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)

Ստալին, Մուսոլինի, ՀիտլերԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.

Ամբողջատիրության հաստատման նախադրյալները

Մեզ հայտնի ամբողջատիրական ռեժիմները ունեին խորը պատմական գաղափարական արմատներ և բազում իրական հետևորդներ: Իսկ գաղափարները, ինչպես հստակ երևում է, ոչ թե դատարկ, հորինված երևակայություն էին, այլ ինչպես հետագայում երևաց, դրանք իրենց ուժով գրավեցին ժողովրդի հսկայական զանգվածներ:

Ավելի մանրամասն դիտարկենք, թե ինչպիսին էին աղբյուրները, պատճառները և պայմանները: Վերցնենք գերմանական նացիոնալ-սոցիալիզմը:

1929 թ.ին նյու-յորքյան սակարանում տեղի ունեցավ արժեթղթերի շուկայի անկում, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ: Գերմանիայում գնաճը, թանկացումները և տնտեսության ընդհանուր ճգնաժամը խորանում էր այն հագամանքով, որ Գերմանիան, որպես համաշխարհային պատերամում պարտված կողմ, ստիպված էր ռազմատուգանք վճարել: 1929-1933 թթ.-ին Գերմանիայում արդյունաբերական արտադրանքի ծավալն ընկավ 40%-ով: 1929-1932 թթ.-ին աշխատավորների աշխատավարձերի ընդհանուր ֆոնդը կրճատվեց երկու անգամ: Գործազուրկների թիվը հասավ 8 մլն.-ի` առանձին ամիներին հասնելով մինչև 10,5 մլն.-ի: Չքավոր դարձան միլիոնավոր գյուղացիներ: Այդ ժամանակաշրջանում յուրաքանչյուր չորրորդը Գերմանիայում սոված էր ապրում: Գերմանական հասարակության մեջ այդ ճգնաժամային ժամանակաշրջանում Վեյմարյան հանրապետության ազատական կառավարության հետ հակամարտության մեջ մտան հասարակության ամենատարբեր շերտերը` վետերանների միություններից մինչև գյուղացիական միավորումները, մտավորականներից և գիտնականներից մինչև արդյունաբերության առաջատարները: 1930 թ.-ին փոփոխվեց կառավարությունը: Նոր կաբինետի գլուխ կանգնեց երիտասարդ Բրյունինգը, որն իրեն օժտեց արտակարգ իրավասություններով: Նոր կառավարության գործողությունները, որից բոլորը փրկություն էին սպասում, ավելի խորացրին ճգնաժամը: Հանքահորերի և գործարանների փակումը բերեց զանգվածային ազատումների և գործադուլների: 1932 թ.ին Լոզանի կոնֆերանսում փաստացիորեն դադարեցվեց ռամատուգանքի վճարումը, բայց արդեն ուշ էր. Բրյունինգի կառավարությունն արդեն ընկել էր:

Հասարակության տարբեր շերտեր սպասում էին մի առաջնորդի, որն ազգային գաղափար կբերեր, կզարգացներ արդյունաբերությունը, աշխատանք կտար, կճնշեր մրցակիցներին երկրից դուրս և ներս: Զանգվածային լրատվության միջոցները, իսկ ավելի կոնկրետ «Ժողովրդական կամարտահայտության կայսերական կոմիտե»-ն հիմնած Ա. Հուգենբերգը, սկսեցին «պտտել» Հիտլերին, որին ինչպես իրենք էին կարծում, կարող էին հեռացնել ցանկացած պահի: 1930-ական թթ.-ի սկզբերին Հիտլերի կուսակցությունը ցուցադրում էր այն, ինչը դուր էր գալիս տեղաբնակներին` կիսառազմական կարգուկանոն, խիստ կանոնակարգված հիերարխիա, կարգուկանոն շարքերի մեջ, վոժդի առկայություն (ֆյուրեր), ճգնաժամից դուրս գալու «հստակ» ծրագիր, «ազգի թշնամիներին» իմանալը և այլն:

1933 թ.-ին Հիտլերը կազմավորեց գերմանական տնտեսության Գլխավոր խորհուրդ, ուր ընդգրկվեցին գերմանական արդյունաբերության առաջատարները: 1937 թ.-ին յուրաքանչյուր ոլորտ ստացավ իր ֆյուրերին: Ընդունվեցին արդյուանբերության ամրապնդման օրենքներ: Ամրապնդվեց հողի ժառանգման իրավունքը, լուծարվեց տեղական ինքանակառավարումը, ապահովվեց պետության վրա կուսակցության իրավունքը և, վերջապես, ընդունվեց օրենք Հիտլերին արտակարգ իրավասություններով օժտելու համար:

Արագորեն ստեղծվեցին առաջին 26 համակենտրոնացման ճամբարները: Հոգեբուժարանների բոլոր հիվանդները վերացվեցին:

Ինչով ամենն ավարտվեց, բոլորին հայտնի է: Ինչպես նշվում էր Նյուրնբերգյան գործընթացում, 1923 թ.-ին բավական կլիներ 7 մյունխենյան ոստիկան ֆաշիստական դիմակահանդեսին վերջ տալու համար, 10 տարի հետո դրա համար կպահանջվեր 700 լավ պատրաստված զինվորներ, բայց անցավ 20 տարի Մյունխենից հետո և ստիպված էին զոհել 70 մլն. մարդ աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի վերջ տային Հիտլերին[1]:

Ամբողջատիրության հաստատման գաղափարական հիմքերը: Դեռևս հին ժամանակներում բռնապետության` որպես պետության ավանդական ձևերի դիտարկամ ժամանակ հույն փիլիսոփաները նշում էին դրա կոշտ, ամբողջատիրական միտումները: Բավական մանրամասն վերլուծություն է պարունակվում Պլատոնի աշխատություններում` հատկապես վերջին «Օրենքներ» երկխոսությունում: Պլատոնի կատարյալ պետությանը բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ինդիվիդի ամբողջական ենթարկումը պետությանը, պետության իրավունքը հողի և տների նկատմամբ, կանաց և երեխաները ընդհանրականացումը, միակարծության և կոլեկտիվիզմի ներդնումը, ոչ միայն հասարակական, այլ նաև անձնական կյանքի կանոնակարգումը պետական օրենքներով, օրվա և գիշերվա կանոնակարգի հաստատումը, բոլորի համար միակ պարտադիր կրոնը, այլազգիների հետ շփման արգելքը և այլն:

Ամբողջատիրական գաղափարախոսությունը զգալիորեն հարստացրեց Ժ. Ժ. Ռուսոն: Նա հենվում էր ժողովրդի նոր, երջանիկ կյանք ունենալու հայրիշխանական ձգտման, հասարակության խորը վերակազմավորման անհրաժեշտությանը գիտակցության, արդարության, հավասարության և ազատության սկզբունքների վրա: Դա հնարավոր է կատարյալ պետության օգնությամբ: Հենց պետության ինքնակամ կազմավորումը և նրա մաքրումը չարաշահումներից ստեղծում են «հիմար, սահմանափակ կենդանուց… գիտակից էակի` մարդուն»: Պետության ստեղծումը նշանակում է առանձին, անկատար մարդկանցից «բարոյական և կոլեկտիվի ամբողջի» հայտնվելը, մի քաղաքական օրգանիզմի ստեղծումը, որում կձուլվեր անկախ մարդկային անձը: Քաղաքացիների ընդհանուր կամքի անմիջական արտահայտման կրող է հանդես գալիս պետությունը: Միայն այն ունի լիակատար իշխանություն` անբաժանելի ինքնիշխանությամբ: Առանձին քաղաքացիների չենթարկման դեպքում պետությունը իրավունք ունի ուժով դա նրանց պարտադրել և դրանով իսկ ստիպել «լինել ազատ», քանզի ազատությունը արտահայտվում է համապատասխան համընդհանուր կամքին:

Միջին դարերում, և հատկապես Նոր ժամանակներում բազմաթիվ տոտալիտար գաղափարներ ի կատար ածվեցին սոցիալիստ-ուտոպիստներ Թ. Մորի, Թ. Կամպանելլայի, Գ. Բաբյոֆի և ուրիշների կոմղից ստեղված ապագա պետությունների նախագծերում: Տոտալիտար գաղափարի ամենավառ յուրահատկություններից մեկը համընդհանուր հավասարության պահանջն էր: Փաստացի հավասարության հասնելու համար Բաբյոֆը կոչ էր անում հեղափոխական ճանապարհով հաստատել աշխատավոր ժողովրդի դիկտատուրա և կանգ չառնել բռնության լայն կիրառման միջոցների իրականացման դեմ: Հասարակության բռնի վերակառուցման ձգտումը կոմունիստական կամ սոցիալիստական ուտոպիաների սկզբունքների հիման վրա, ինչպես նաև ծայրահեղ անհանդուրժողականությունը գաղափարական հակառակորդների, ամեն տեսակ այլակարծության նկատմամբ բնորոշ են 19-րդ դարի բազմաթիվ ֆրանսիացի սոցիալիստներին[2]:

Ամբողջատիրության հաստատման սոցիալ-հոգեբանական աղբյուրները: Ամբողջատիրության որոշ հատկանիշների հնարավոր սոցիալ-հոգեբանական բացատրություն կարելի է դիտարկել հետևյալը: Երբ հասարակությունում սպառվում է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ, որը թվում է չափազնաց բարդ, ապա գայթակղիչ է դրան պատասխանել լուսարձակային պլանների և ագրեսիվ գործողությունների համադրությամբ: Դրան այդ ժամանակ չի ընդդիմանում հասարակության զգալի մասը և դա չի նշանակում, որ այն ոչինչ չէր հասկացել: Այդ մասը կազմող մարդիկ խաբված չեն եղել, նրանք ամբողջատիրություն էին ցանկանում ինչ-որ պահի, ինչ-որ հանգամանքներում: Եվ դա է պահանջում բացատրություն` այդ գիտակցության այլասերումը[3]:

Ամբողջատիրության հաստատման սոցիալ-քաղաքական հիմքերը: Ամբողջատիրական ռեժիմի վերջնական հաստատումը «մեծ ցատկի» քաղաքական հետևանքն է: ԽՍՀՄ-ում ամբողջատիրական քաղաքական ռեժիմը ուներ նույն հատկանիշները, որոնք ընդհանրապես բնորոշ են ամբողջատիրությանը` քաղաքացիական հասարակության բացակայությունը, մեկ կուսակցության և մեկ գաղափարախոսության մենաշնորհը, բռնությունը որպես քաղաքականության գլխավոր միջոց:

Ամբողջատիրության ֆենոմենը դարձավ  20-րդ դարում աշխարհի զարգացման հակասության դրսևորման ձևերից մեկը: Ամբողջատիրությունը մեծ փորձության ենթարկեց ազատական արժեքները, որոնք արևմտյան, եվրոպական քաղաքակրթության հիմքն են կազմում: Ամբողջատիրության և ժողովրդավորության միջև հակամարտությունը իրապես դարձավ դարի հակամարտությունը: Առավել հայտնի ամբողջատիրական ռեժիմներն էին կոմունիստականը ԽՍՀՄ-ում և ֆաշիստականը Գերմանիայում: Առաջինը գոյատևեց 70, իսկ երկրորդը 12 տարի[4]:

Ամբողջատիրության տնտեական հիմքերը թաքնված են էքստրեմալ պայմաններում լուծելու տնտեսական խնդիրները ղեկավարման կենտրոնացման և ժողովրդական տնտեսության նկատմամբ վերահսկողության ճանապարհով: Այս կամ այն երկրներում ամբողջատիրական ռեժիմների կազմավորման կոնկրետ պայմանները տարբեր են, սակայն նրանց միջև նաև ընդհանրություն կա: Ամբողջատիրական ռեժիմները որպես կանոն առաջացել են աղքատության, տառապանքի պայմաններում: Ամբողջատիրական ռեժիմները ստեղծվում էին որոշակի գաղափարական դրվածքներից բխող նպատակների իրականացման համար և սոցիալական մոդելավորման արդյունք էին:

Ամբողջատիրությունն իրենից կարծես ներկայացնում է քաղաքակրթության առջընթացի հակառակ կողմը.

  1. Արդյունաբերականությունը, գիտախտեխնիկական հեղափոխությունները քանդում են բնական տնտեսությունը իրեն բնորոշ կյանքի դրվածքի պահպանողականությամբ, տանում են սոցիալական մոբիլության զգալի աճին, մարգինալների թվի մեծացմանը: Իսկ դա իր հերթին ուղեկցվում է հասարակության մեջ սոցիալական և քաղաքական անկայունության մեծացմամբ,
  2. Հավատը գիտակցության ամենակարողության նկատմամբ, նրա անսահման հնարավորությունները ծնում են հասարակության վերակառուցման գաղափարներ արդյունաբերական արտադրության օրինակով,
  3. Արդյունաբերական քաղաքակրթությունը ծնում է նաև սոցիալական մոդելավորման գաղափարների տարածման գործիքներ` զանգվածային լրատվության միջոցներ, կուսակցական համակարգեր և այլն,
  4. Առաջին համաշխարհային պատերազմը` 20-րդ դարի ծնունդը, ցույց տվեց պետության ձեռքերում ռեսուրսների կենտրոնացման հնարավորությունը, տնտեսության ռազմականացումը և նման կերպով բոլոր սոցիալ-քաղաքական գործընթացների ղեկավարումը:

Ինչպես երևում է 20-րդ դարի ամբողջատիրությունը (հասարակության կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը) զգալի չափով արդյունաբերական քաղաքակրթության կողմից ծնած երևույթ էր` ավելի ճիշտ առանձին հասարակություններում նրա կայացման առանձնահատկություններով, քանզի շատ գիտնականների կարծիքով հասուն արդյունաբերական հասարակությունը (իսկ դա աշխատանքային գործունեության ինտելեկտուալացումն ու անհատականացումն էր, այնպիսի ոլորտի արգացումը ինչպիսին գիտելիքների արտադրությունն էր) սկզբունքորեն անհամատեղելի էր ամբողջատիրության հետ:

ԽՍՀՄ-ում ամբողջատիրության տնտեսական հիմքը դարձավ սեփականության պետականացումը: Պետական սեփականության մենաշնորհը, լիկվիդացնելով շուկայական հարաբերությունները, բերեց նոր սոցիալական շերտի առաջացմանը, որն իրականացնում էր նոմենկլատուրայի գործառույթներ:

ԽՍՀՄ-ում ամբողջատիրական ռեժիմի ծագման հարցը մինչ այժմ քննարկելի է մնում: Իհարկե, դրա պատճառներից էին մարքսիստական գաղափարները` պրոլետարիատի դիկտատուրան (մի դասակարգի բռնությունը մյուսի նկատմամբ), անհատական սեփականության չեզոքացումը: Բայց խնդիրը միայն բոլշևիկների սոցիալական վերակառուցման մեջ չէր, քանի որ նման փորձարկում անհնար էր պատկերացնել օրինակ ԱՄՆ-ում:

1920-1930-ական թթ.-ին ամբողջատիրության հաստատումը ԽՍՀՄ-ում զգալի չափով սնվում էր նախորդ ժամանակաշրջաններում ռուսական պետության ամբողջատիրական միտումներից` հատկապես սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից, և Ռուսաստանում ժողովրդավարական հստակ ավանդույթների բացակայությունից: Ուստի, ամբողջատիրության հաստատման համար հող նախապատրաստվել էր դեռևս պատմական անցյալում[5]:

Տոտալիտար ռեժիմի հաստատման հոգեբանական աղբյուրները Ամբողջատիրական ռեժիմների հաստատման հոգեբանական խնդիրների բացատրության, դրանց իշխանության գալու պատճառների  ուսումնասիրությունը կապված է նացիզմի հոգեբանության ուսումնասիրության անցկացման հետ: 1920-1940 թթ.-ի Գերմանիան ամերիկացի հոգեբան-պատմաբանների համար (Վ. Լենգեր, Գ. Բիչևսկի, Պ. Լևենբերգ, Ռ. Բինիոն, Պ. Վեյտ, Գ. Գիլբերտ) ամենահայտնի և ամենաքննարկված ժամակաշրջաններից է համարվում:

Գերմանիայում նացիստական վարչակարգի հոգեբանական նախադրյալների մասին հարցը դիտարկվում էր երկու ուղղություններով.

      1.         Ամբողջատիրական ռեժիմի հաստատման պատճառ է հանդիսանում տոտալիտար լիդերի զանգվածների վրա ազդեցության յուրահատկությունը և ուժը, որը պայմանավորված է լիդերի հոգեբանական առանձնահատկություններով և նրա խարիզմայով: Այսպես, արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի խումբ ամերիկացի հոգեբաններ` Վ. Լենգերի ղեկավարությամբ, Ռազմավարական Ծառայությունների Ղեկավարության պատվերով, անցկացնում է Հիտլերի անձի հոգեվերլուծական ուսումնասիրությունը, որը հիմնված էր Հիտլերի կյանքի և գործունեության վերաբերյալ բազմաթիվ փաստագրական վկայությունների ուսումնասիրության վրա:

     2.         1920-ական թթ.-ին Գերմանիայում ապրող մարդկանց զանգվածային հոգեբանության մեջ որոշակի հոգեբանական միտումները առաջ բերեցին իրենց տեսակի մեջ հոգեբանական անհրաժեշտություն ուժեղ քաղաքական իշխանության, ամբողջատիրական գաղափարախոսության, տոտալիտար առաջնորդի նկատմամբ, որը կանխորոշեց Հիտլերի նման առաջնորդի հայտնվելը և նրա ժողովրդականությունը: Նման բացատրության վառ օրինակ է հանդիսանում 1941 թ.-ին լույս տեսած Է. Ֆրոմմի «Փախուստ ազատությունից» գիրքը:

Արդեն իսկ առաջին ուսումնասիրություններում, որը վերաբերում էր Հիտլերի իշխանության գալու հոգեբանական բացատրությանը և նրա ժողովրդականությանը, անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել Գերմանիայի բնակչության հոգեբանական վարքագիծը, նացիստական գաղափարախոսության հոգեբանական վերլուծությունը, առաջնորդի` զանգվածների հետ իրավիճակային շփումների սոցիալ-հոգեբանական վերլուծությունը (Ֆ. Նոյման, Ֆ. Շուման, Գ. Գիլբերտ, Գ. Բիչևսկի):

Օրինակ, 1942 թ.-ին հրապարակված «Հիտլերի կերպարը և գերմանական ժողովուրդը» Էրիկ Էրիկսոնի հոդվածում բացի Հիտլերի անձի հոգեվերլուծական բնութագրումից վերլուծության է ենթարկվում նաև ֆյուրերի` զանգվածների վրա հոգեբանական ազդեցության առանձնահատկւթյունները, ուսումնասիրվում է նրա ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա: Ուսումնասիրելով Հիտլերի ելույթի նյութերը, ինչպես նաև նրա լսարանի հոգեբանական բնութագրումները, Է. Էրիկսոնը առանձնացնում է բնակչության չորս խումբ, որոնք ազդվել են Հիտլերի գաղափարախոսական ազդեցությունից.

        1.         Երիտասարդ հանցագործներ-ռեցիդիվստներ (կրկնահանցագործներ), որոնք շատ չէին, բայց նացիստական առաջնորդների տեղակալներն էին: Նրանք ապրում և մահանում էին կարգուկանոնի համար, որն օրինականացնում էր իրենց տեսակը և նպաստում իրենց բարգավաճմանը,

            2.         Ամբոխը, որը մեծապես կազմված էր լավ և բարեհամբույր գերմանացիներից, որոնց մեջ ոչ ոք երբեք չէր էլ տեսնի պատանեկան խռովարարի երբեմնի ճնշված բարդույթը. Հիտլերը դուրս թողեց այն,

        3.         Ոչ լավ, ոչ վատ մարդկանց զանգվածներ, որոնց անհրաժեշտ էին հաց և տեսարաններ, որոնք կուրորեն հավատում էին ենթարկման դոգմային: Երբ այդ աշխարհը պարտություն կրեց (Գերմանիայի պարտությունը Առաջին Համաշխարհային պատերազմում և 1918-1919 թթ.-ի սոցիալիստական հեղափոխության պարտությունը), նրանց հեղափոխական էներգիան կաթվածահար եղավ, նրանք չէին կարող սպանել արիստոկրատներին, իսկ Հիտլերն էլ դրանց փոխարեն նրանց առաջարկեց հրեաներին (ի նկատի է առնվում ագրեսիայի ուղղումը ֆրուստրացիայի իրական աղբյուրից մեկ այլ ուղղությամբ, որպես կանոն նման դեպքերում զանգվածային ագրեսիան քաղաքական ուժերի կողմից ուղղվում է բնակչության այն խմբերի վրա, որոնք որոշակի առանձնահատկություններ ունեն բնակչության հիմնական զանգվածից` օրինակ ազգային փոքրամասնությունները),

     4.         Փոքր, սակայն ազդեցիկ խումբ, որի անդամների  արժեքային համակարգը չի ընդունում նացիստական բեմականացումը, սակայն նրանց ներկայացուցիչները չեն հանդգնում ձեռք բարձրացնել առաջնորդի վրա, որը նույնականացվում է գերմանական բարոնի կերպարի` իրենց պատանեկան երազանքների իդեալի հետ (քանզի հենց Հիտլերն էլ ակտիվորեն օգտագործում էր «իրական արիական վարքագծի» օրինակներ):

Ամբողջատիրության հոգեբանական աղբյուրների հարցի որոշման համար առավել արդյունավետ եղավ «սերնդային մոտեցումը», որն իրականացվեց Լևենբերգի, Դիքսի, Մերկլիի ուսումնասիրություններում, որոնք ուսումնասիրում էին 1900-1905 թթ.-ին ծնված գերմանացիների սերունդը, որոնք ակտիվ մասնակցություն էին ունեցել Գերմանիայում 1920-ական թթ.-ի նացիոնալ-սոցիալիստական շարժման մեջ: Առաջին անգամ «սերնդային մոտեցումը» պատմական իրականության վերլուծություն իրականացնելու համար ձևակերպվեց 1928 թ.-ին գերմանացի սոցիոլոգ Կ. Մանհեյմի հոդվածում: Մանհեյմի կարծիքով` պատմական իրողությունները հասկանալու համար անհրաժեշտ է սերունդների տարիքային յուրահատկությունների ուսումնասիրությունը, որոնք ակտիվորեն մասնակցում են պատմական իրողություններում: Սերունդը մարդկանց տարիքային խումբ է, որոնց բնավորության ձևավորումը տեղի է ունենում որոշակի պատմական իրողությունների, տնտեսական և մշակութային պայմանների ազդեցության ներքո, որը բնորոշում է որոշ անձնային բնութագրումների ընդհանրությունը և նմանությունը:

Զ. Ֆրեյդի գաղափարը պատմա-հոգեբանական արմատների որոնման և տվյալ ժողովրդի կյանքում պատմական իրողությունների հոգեբանական էֆֆեկտների ուսումնասիրության մեջ զանգվածային շարժումների պատճառները իրենց շարունակությունն են գտնում ամբողջատիրական ռեժիմների հաստատման խնդրի պատմահոգեբանական ուսումնասիրության մեջ, նախևառաջ նացիզմի հոգեբանության ուսումնասիրություններում: Այս խնդիրը ամենատարածվածներից մեկն է պատմահոգեբանության մեջ և այս ոլորտում բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ (Էրիկսոն, Լենգեր, Բիչևսկի, Լևենբերգ, Բինիոն, Վեյտ, Գիլբերտ) սկսել են իրենց ուսումնասիրությունները այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունից:

Վարկածն առ այն, որ պատմական իրադարձությունները կարող են տրավմատիկ հետևանքներ ունենալ ժամանակակիցների և սերունդների վրա, առաջին անգամ առաջ է քաշվել Զ. Ֆրեյդի «Մովսեսը և մոնոթեիզմը» աշխատության մեջ: Անբարեհաճ հոգեբանական հետևանքների առաջացման գաղափարը հանդիսանում է հիմնականներից մեկը ամերիկացի հոգեպատմաբանների ուսումնասիրություններում: Դեռ 1957 թ.-ին այս ուղղության հիմնադիրներից մեկը` Վ. Լենգերը, կոչ արեց ուսումնասիրել խնդիրը, երբ հասարակության և մշակույթի հոգեբանության փոփոխությունները կարող են վերանայվել` գոնե մասամբ, որոշ լուրջ վերքեր, որոնցից տառապում է հասարակությունը:

Օրինակ, նշանավոր հոգեպատմաբան Պ. Լևենբերգը հայտնաբերում է առաջին համաշխարհային պատերազմի ինքնատիպ պատմահոգեբանական էֆֆեկտը, որն ազդել է գերմանացիների պատերազմյան և ետպատերազմյան սերունդների վրա: «Նացիստական երիտասարդական շարժման հոգեբանապատմական արմատները» աշխատությունում քսաներորդ դարի գերմանացիների հասակակիցների հոգեբանական յուրահատկությունները, 20-30-ական թթ.-ին նրանց սոցիալական վարքը հասկանալու համար, ուսումնասիրվում են մանկության ապրումները, այս խմբի ներկայացուցիչների բնավորության ձևավորումը, պատմական իրադարձությունների, տնտեսական պայմանների (սով) ազդեցությունը նրանց հոգեբանական զարգացման վրա: Բժշկական և պատմական աղբյուրների հոգեբանական վերլուծության, սոցիոլոգիական նյութերի և գեղարվեստական գրականության ուսումնասիրության, սերնդի ներկայացուցիչների օրագրերի և   ինքնակենսագրությունների ուսումնասիրության արդյունքում, Լևենբերգը գալիս է հետևյալ եզրակացության. Առաջին Համաշխարհային պատերազմը, այդ սերնդի ետպատերազմյան փորձությունները որոշիչ տրավմատիկ ազդեցություն են թողել երիտասարդ գերմանացիների անձի ձևավորման վրա (օրինակ նրանցից շատերը մեծացել են ոչ լրիվ ընտանիքներում) և նպաստել է նրանց մոտ այնպիսի հոգեբանական որակների առաջացմանը, ինչպիսիսք են թույլ անհատականությունը, չափազանց ագրեսիվությունը, զայրույթը, ինչն էլ արդյունքում պայմանավորեց նրանց ենթարկումը տոտալիտար լիդերին[6]:

Նացիստական շարժման գաղափարաբան Հ. Հիմլերի օրագրերի պատմահոգեբանական վերլուծության հիման վրա Լևենբերգը կազմում է «հոգեբանական շեղումների գրացուցակը», որը բնորոշ էր հետազոտվող սերնդին.

  • Նույնականացման ճգնաժամ
  • Անհրաժեշտությունը հոր հետ նույնականանալու, որը վեր էր ածվում սևեռուն վիճակների
  • Ժամանակավոր հեռանկարի խեղում
  • Տղամարդկային ուժի նույնացումը ռազմական կյանքի հետ
  • Կեղծ տղամարդկային ուժի բարդույթը, որը բնորոշվում էր կանանց նկատմամբ վերաբերմունքը ոչ նորմալ ասկետիզմի դիրքերից և չափազանց բարձր վերահսկողությունից սեփական անձի նկատմամբ, նրանց նկատմամբ գերարժեքության զգացումի մշակումը:

Նացիզմի հոգեբանությանը նվիրված հետազոտությունների թեորետիկ արդյունք է հանդիսանում ամերիկացի գիտնականների կողմից մշակված ավտորիտար անձի և ավտորիտար բնավորության սկզբունքները, որը բացատրում է ինդիվիդուալ և խմբային վարքը տոտալիտար ռեժիմի պայմաններում (Է. Ֆրոմմ, Տ. Ադորնո, Գ. Դիքս. Է. Լիտվին, Ե. Շիլզ և այլն):

Առաջին անգամ ավտորիտար բնավորության հասկացությունը օգտագործում է Է. Ֆրոմմը «Փախուստ ազատությունից» գրքում «սոցիալական բնավորության» որոշակի տիպի նկարագրության համար, որը մեծ տարածում ուներ իր ժամանակակիցների շրջանում (սոցիալական բնավորությունը բնորոշվում է որպես բնավորության գծերի ամբողջություն, որոնք առկա են տվյալ խմբի անդամների մեծամասնության մոտ և առաջ են եկել նրանց բոլորի համար ընդհանուր ապրումների և ընդհանուր կենսակերպի արդյունքում): Է. Ֆրոմմը բացահայտում է ավտորիտար բնավորության ֆենոմենը 1920-1930-ական թթ.-ի գերմանական բյուրգերության հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրության ժամանակ` ձգտումը ենթարկվելու և իշխանության նկատմամբ մոլուցքը, պետության, լիդերի, խմբի հեղինակության հետ նույնականացման անհրաժեշտությունը, սահմանափակությունը և թշնամությունը, կասկածամտությունը և սեփական ոչնչության և անկարողության զգացումը: Ուսումնասիրելով բնավորության ուսումնասիրման մեխանիզմները` Է. Ֆրոմմը գալիս է այն եզրակացության, որ բնավորության նման տիպի համար հոգեբանական հիմք է հանդիսանում սադիզմի և մազոխիզմի սիմբիոզը (բացարձակ գերիշխանության ձգտումը և ենթարկումը, միությունը մեկ այլ անձի և արտաքին ուժի հետ) որպես միջոց փախչելու սեփական անձի թուլությունից և արտաքին շրջափակման և ինքնուրույնության իրավիճակի անտանելիությունից:

Ինչպես կարծում է Է. Ֆրոմմը` սոցիալական պրակտիկան և նացիզմի գաղափարախոսությունը, որոնց հիմքում ընկած է դաժան հիերարխիայի և վերահսկողության սկզբունքը, բավարարում էր բնակչության մի հատվածի հոգեբանական պահանջներին, օրինականացնում է անձի սադիստական և մազոխիստական հակումները և համապատասխան կողմնորոշում էր տալիս մնացածներին, ձևավորում էր բնավորության գծեր, որոնք Ֆրոմմն անվանում է ավտորիտար`

  1. Ավտորիտար բնավորության համար գոյություն ունի երկու սեռ` իշխանություն ունեցող և իշխանությունից զրկված, իսկ արդյունքում էլ իշխանության ուժը նրանում առաջ է բերում հիացմունք, իսկ թուլությունը` արհամարհանք,
  2. Ավտորիտար բնավորությանը բնորոշ է մշտական բունտը իշխանության նկատմամբ, սակայն այդ բունտը ուղղվում է թույլ իշխանության նկատմամբ և համաձայն է ընդունել իր նկատմամբ առավել ուժեղ իշխանության անվերապահ ընդունումը,
  3. Ավտորիտար բնավորության գծերից է հանդիսանում զգացմունքայնությունը` հրաժարումը ռացիոնալիզմից և իր հետ կապված պատրաստակամությունից ընդունելու կախվածությունը ինչ-որ բարձրագույն ուժից, որը կարող է հանդես գալ Աստծո, ճակատագրի կամ առաջնորդի կամքի կերպարանքով,
  4. Ավտորիտար բնավորության գծերից է հանդիսանում հավասարության գաղափարի ռադիկալ մերժումը: Ավտորիտար բնավորության հասկացողությամբ աշխարհը կազմված է ուժ ունեցող և դրանից զրկված անձանցից: Ելնելով սադոմազոխիստական ձգտումներից` նա ընդունում է միայն գերիշխանությունը կամ ենթարկումը, բայց ոչ երբեք համերաշխությունը:

1950 թ.-ին լույս է տեսնում Տ. Ադորնոյի, Է. Ֆրենկել-Բրյունսվիկի և Դ. Լևինսոնի «Ավտորիտար անձ» գիրքը` նվիրված սոցիալական դրվածքների կոնկրետ էմպիրիկ ուսումնասիրությանը, որոնք արտահայտում էին հակասեմականության, ազգակենտրոնության, ավտորիտարիզմի դիրքորոշումները և որոնք հանդիսանում էին ավտորիտար անձի հատկանիշներ: Այդ ուսումնասիրության մեջ ձևավորվում է անձի «ֆաշիզոիդ» տիպի հիպոթեզը, որը բնորոշ էր ոչ միայն նացիստական Գերմանիային, այլ նաև ետպատերազմյան շրջանին: Ավտորիտար անձի քաղաքական դրվածքների ուսումնասիրությունը (ոչ քննադատական մոտեցումը գոյություն ունեցող իրավիճակին, քարոզչության կարծրատիպերով ձևավորված  մտածողության միօրինակություն, կեղծ բարեպաշտություն, արհամարհանքը դեպի աղքատները, կողմնորոշումը դեպի իշխանությունը և ուժը) թույլ է տալիս գնահատել այս տիպը որպես ֆաշիստական քաղաքական տոտալիտար ռեժիմների զանգվածային հոգեբանական հիմք: Հեղինակների կարծիքով` ավտորիտար անձը բնորոշվում է հատկությունների հետևյալ ամբողջությամբ.

  1. Պայմանականություն (կոնվենցիոնալիզմ) կամ միջին դասի ցանկալի արժեքներին խստիվ հետևում,
  2. Ավտորիտար ենթարկում, ոչ քննադատական վերաբերմունք սեփական խմբի հեղինակություններին,
  3. Ավտորիտար ագրեսիվություն նրանց նկատմամբ, ովքեր խախտում են ընդունված նորմերը,
  4. Ավտորիտար ընդդիմացում այն ամենի նկատմամբ, ինչը թվում է սուբյեկտիվ. խոցելի և հիմնված է երևակայության վրա,
  5. Հավատը դեպի սնահավատությունները, մտածողությունը կարծրատիպերի օգնությամբ, սեփական ճակատագրի միստիկական նախախնամությամբ պայմանավորված հավատը,
  6. Ուժի և հաստատակամության պաշտամունքը, ուշադրության չափազանցված կենտրոնացումը գերիշխանության և ենթարկման միջև տարբերությունների միջև,
  7. Դեստրուկտիվությունը, ցինիզմը,  թշնամությունը և անբարյացակամությունը մարդկանց նկատմամբ,
  8. Ուշադրության կենտրոնանցվածության մեծացումը սեռի հարցերին:

Հիտլերի իշխանության գալու փաստը մեկանաբանող ամենայուրահատուկ տեսակետի հեղինակն է հանդիասնում Կ. Յունգը, որն այդ երևույթը մեկնաբանում է որպես զանգվածային հոգեբանական համաճարակ (էպիդեմիա): Յունգի հիստերիկա-հոգեբանական մոտեցումները արծարծված են նրա հետևյալ աշխատանքներում` «Մոտեցում անգիտակցին» (1961), «Անգիտակցության կոլեկտիվ արխետիպերի մասին» (1934), «Հոգեբանություն և կրոն» (1938), «Ժամանակակից մարդու հոգու խնդիրը» (1928), «Ժամանակակից առասպել» (1958), «Վոտան» (1936), «Վերջաբան» (1946), «Անձի ձևավորման մասին» (1934):

Պատմական իրադարձությունները, պատմական փոփոխությունները Յունգի կողմից մեկնաբանվում են որպես հոգեբանական իրավիճակ, որն անգիտակիցի ոլորտի ակտիվ գործունեության արդյունք է: Նման մոտեցման հիմքում ընկած են հոգեբանական անգիտակցության բնույթի, նրա ինտենսիվության, համակվածության մասին ինքնատիպ պատկերացումները:

Պատմական փոփոխությունները Յունգի կողմից դիտարկվում են որպես կոլեկտիվ անգիտակցության ծնունդ. «Մեծ նորամուծությունները վերևից չեն գալիս. դրանք անփոփոխ ձևով բարձրանում են ներքևից նման այն բանին, ինչպես ծառերը աճում են վերև գետնից, այլ ոչ թե երկնքից: Մեր աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները և շարժերը մեր գիտակցության մեջ իրականում միևնույն բանն են»:

Ինչպես կարծում է Կ. Գ. Յունգը «նորմալ մարդու հոգեբանական տարաձայնությունները դուրս են գալիս սոցիալական և քաղաքական ոլորտ` ընդունելով զանգվածային պսիխոզների ձև, ինչպիսիք են օրինակ հեղափոխությունները և պատերազմները»: Համաձայն Կ. Գ. Յունգի մոտեցման` «Ազգերի կյանքը հսկայական և սրընթաց հոսանք է, որն ընդհանրապես չի վերահսկվում մարդու կողմից: Ցանկացած վերահսկողություն մարդու կողմից դառնում է անհնար, երբ մարդը տարված է լինում զանգվածային շարժումով: Այստեղ էլ հենց սկսում են գործառնել արխետիպերը»:

Զանգվածային հոգեբանական համաճարակների պատմա-հոգեբանական պատճառը թաքնված է ողջ ժողովրդի տարիների և տասնամյակների ընթացքում կուտակված հոգեբանական տարաձայնությունների մեջ[7]:

Ամբողջատիրության էությունը.

Ամբողջատիրության սահմանումը. Ամբողջատիրությունը կենտրոնացված կառավարման հրամայավար ձև է, որը կարգավորում է պետական և մասնավոր գործունեության բոլոր կողմերը: Թեև եզրը սկզբում ընդհանրապես նախատեսված էր ֆաշական և համայնավար վարչակարգերի համար, ամբողջատիրությունը գլխավորապես կապված է Խորհրդային Միության բնորոշման հետ: Դրա կողմնակիցները համամիտ չեն այն հարցում, թե Խորհրդային Միությունը երբ է դադարել ամբողջատիրական լինելուց, եթե երբևէ դադարել է, սակայն նրանք միակարծիք են այն տեսակետին, որ քաղաքական ղեկավարությունը երկար ժամանակ եղել է թե’ ամենազոր և թե’ լիովին ապօրինի: Մեկնաբաններից շատերը համարում են, որ Խորհրդային Միությունը նոր փուլ մտավ Ստալինի մահից հետո, երբ հրաժարվեց զանգվածային ահաբեկությունից: Սակայն մյուսները, նշելով ամբողջատիրության շրջանակները, մատնանշում են սահմանակարգային շարունակելիությունը, անվտանգության մարմինների կողմից այլախոհների հետապնդումը և պետական կամայական իշխանության վերահաստատման հնարավորությունը մինչև 1989 թ.-ը: Այդ պահից ի վեր Խորհրդային Միության լիակատար և հանկարծակի փլուզումը կասկած է գցում ոչ միայն այդ դպրոցի, այլ թերևս նաև ամբողջատիրության ամբողջ գաղափարի վրա: 1970-ական թթ.-ին ստեղծվեց խորհրդագիտության նոր դպրոց, որը փաստարկներ էր բերում, թե վարչակարգը վայելում է ժողովրդի աջակցությունը, և իշխանությունների տարանջատման ապացույցներ կամ առնվազն քաղաքականության կիրառման հարցում` իշխանության հատվածային և շրջանային մարմինների միջև: Որոշ «բազմայնականների» կարծիքով սա ապացույց էր այն բանի, որ վարչակարգը կարող է հարմարվել նոր պահանջներին: Սակայն ամբողջատիրության տեսաբանները պնդում էին, որ համակարգի գոյատևման ձախողումը ցույց տվեց ոչ միայն նրա հարմարվելու անկարողությունը, այլև երկրի կառավարմանը ժողովրդի ենթադրյալ մասնակցության ձևական բնույթը[8]:

Ընդհանուր առմամբ ամբողջատիրությունը մի համակարգ է, որում կենտրոնացված ղեկավարությունը տեխնիկապես կատարելագործված միջոցների միջոցով իրականացնում է անսահմանափակ քաղաքական իշխանություն համընդհանուր սոցիալական հեղափոխության իրականացման նպատակով` ներառյալ ղեկավարության կողմից հռչակված մարդու վերակառուցումը երկրի բնակչության ստիպողական անտարբերության պայմաններում[9]:

Ամբողջատիրական քաղաքական համակարգ է հանդիսանում այն, որում մարդկանց ողջ գործունեությունը ենթարկվում է քաղաքական խնդիրներին և մարդկային բոլոր փոխհարաբերությունները կազմակերպվում և պլանավորվում են[10]:

Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու և կուսակցական ղեկավարության կողմից պլանավորման ձգտումով[11]:

Տոտալիտարիզմ տերմինի առաջացումը. «Տոտալիտարիզմ» հասկացությունը առաջին անգամ առաջ եկավ Բ. Մուսոլինիի ընդդիմության շարքերում 20-րդ դարի 20-ական թթ.-ին (Ջ. Ամեդոլա, Պիեռո Գոբետտի), սակայն այդ բառը դուր եկավ Մուսոլինիին և արդեն 30-ական թթ.-ից այն սկսվեց օգտագործվել ֆաշիստական և նացիստական գաղափարաբանների կողմից: Մուսոլինին հենվում էր իտալական ֆաշիզմի առաջատար գաղափարաբաններից մեկի` Ջովանի Ջենտիլեի փիլիսոփայական աշխատությունների վրա: Սակայն Գերմանիայում այս տերմինը իր տարածումը չգտավ. Հիտլերը չէր սիրում փոխառություններ և գերադասում էր իր ռեժիմը բնորոշել որպես ավտորիտար[12]:

Հենց «տոտալիտարիզմ» հասկացությունը Արևմուտքի գիտական գրականության շրջանառության մեջ մտավ 20-րդ դարի 30-ական թթ.-ին: Օրինակ, 1930-1935 թթ.-ին հրատարակված «Սոցիալական գիտությունների հանրագիտարան»-ը չի պարունակում այս տերմինը: Արդեն իսկ հենց սկզբում ամբողջատիրությունը միանշանակ նույնականացվում էր ֆաշիզմի և կոմունիզմի հետ, որն այն դիտարկում էր որպես այդ հասկացության երկու տարբեր ճյուղավորումներ:

«Տոտալիտարիզմ» տերմինը սկսվեց օգտագործվել Իտալիայում ֆաշիստական ռեժիմը և գերմանական նացիոնալ-սոցիալիստական շարժումները բնորոշելու համար դեռևս 20-րդ դարի 20-ական թթ.-ին: 1929 թ.-ից սկսած, երբ «Թայմս»-ում մի հրապարակում լույս տեսավ, այն սկսեցին օգտագործել նաև ԽՍՀՄ ռեժիմը բնորոշելու համար:

Քաղաքական հրապարակախոսությունից այս տերմինը գիտական շրջանառության մեջ մտավ ֆաշիստական ռեժիմները և ԽՍՀՄ-ը բնորոշելու համար:

1939 թ.-ին Ամերիկյան Փիլիսոփայական Հասարակության կողմից կազմակերպած սիմպոզիումի ժամանակ առաջին անգամ փորձ կատարվեց ամբողջատիրությանը տալ գիտական մեկնաբանություն: Զեկույցներից մեկում այն բնորոշվեց որպես «ըմբոստություն պատմական ողջ Արևմտյան քաղաքակրթության դեմ»[13]:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի նախօրեին Արևմուտքում լույս տեսան Ն. Բերդյաևի «Ռուսական կոմունիզմի աղբյուրները և իմաստը», 1944-ին Ֆ. Հայեկի «Ճանապարհ դեպի ստրկություն», 1951 թ.-ին Հ. Արենդտի «Ամբողջատիրության առաջացումը», 1956 թ.-ին Կ. Ֆրիդրիխի և Զ. Բժեզինսկու «Տոտալիտար դոկտրինա և ավտոկրատիա» գրքերը: Ամբողջատիրության մասին ժամանակակից հասկացողությունը հարստացված է այնպիսի փիլիսոփաների աշխատություններով, ինչպիսիք են  Կ. Պոպերը, Է. Ֆրոմմը, Տ. Ադորնոն, էմիգրանտներ ԽՍՀՄ-ից (Ա. Յանով, Ա. Զինովև, Մ. Վոսլենսկի): Ամբողջատիրությունը պատկերող վառ և ահասարսուռ պատկերներ են ներկայացված Ջ. Օրուելի և Ա. Սոլժենիցինի գրքերում[14]:

Երկրորդ Համաշխարհային պատերազմը, իսկ այնուհետ ֆաշիստական ռեժիմների կործանումը և «սառը պատերազմ»-ի սկիզբը նոր ազդակ տվեցին ամբողջատիրության տեսական մոտեցմանը:

1952 թ.-ին այս սոցիալական ֆենոմենին նվիրված կոնֆերանս անցկացվեց, որտեղ եզրակացություն արվեց, որ ամբողջատիրական կարելի է համարել այն փակ հասարակությունը, որտեղ ամեն ինչ` սկսած երեխաների դաստիարակությունից մինչև արտադրության թողարկում վերահսկվում է մեկ կենտրոնից[15]:

Հասկացության հստակեցման անհրաժեշտությունը զարգացում ապրեց «սառը պատերազմի» տարիներին, երբ առաջ եկան ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները: Ամբողջատիրության մասին հասկացությունը առաջին անգամ ձևակերպվել է ԱՄՆ-ի` «Էմիգրացիայի և քաղաքացիության մասին» (1952) և «Կոմունիզմի դեմ պայքարի մասին» (1954) օրենքներում: Համաձայն այս օրենքների` ամբողջատիրական բռնապետության առանձնահատուկ գծերից են բռնապետական իշխանությամբ օժտված միակ կուսակցության առկայությունը, որը փաստացիորեն սերտաճել է կառավարության հետ, ցանկացած տեսակի ընդդիմության ճնշումը, հիմնարար իրավունքների և ազատությունների մերժումը, որոնք բնորոշ են կառավարման ներկայացուցչական ձևին, պետության շահերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ:

Ամբողջատիրությունը սկզբում ի հայտ է գալիս որպես եվրասիական (ԽՍՀՄ), հետո որպես եվրոպական (Գերմանիա, Իտալիա, մասամբ Իսպանիա), և վերջապես որպես ասիական (Չինաստան, Հս. Կորեա, Վիետնամ, Կամպուչիա) երևույթ: Հվ. Ամերիկայում և Աֆրիկայում նկատվում էին ամբողջատիրության առանձին հատկանիշներ, հատկապես Բրազիլիայում ռազմական խունտայի կառավարման տարիներին 60-70-ական թթ.-ին, Եթովպիայում 70-80-ական թթ.-ին, Զաիրում 60-80-ական թթ.-ին: Ամբողջատիրության որոշ տարատեսակներ ի հայտ եկան նաև Արևելյան Եվրոպայում 50-ական թթ.-ին` այնտեղ կոմունիստական վարչակարգեր հաստատվելուց հետո: Տոտալիտարիզմի բոլոր տեսակները էականորեն տարբերվում են միմյանցից, սակայն ունեն նաև շատ ընդհանրություններ: Վերջինս թույլ է տալիս եզրակացնելու, որ բացի ազգայինից կային նաև ընդհանուր պատճառներ դրա ակտիվ զարգացման համար 20-րդ դարի առաջին կեսում[16]:

Եթե մենք փորձենք մասնատել «տոտալիտարիզմ» հասկացության իմաստային հիմքը, ապա կնկատենք, որ «տոտալիտարիզմ» բառը առավելապես օգտագործվում է բնորոշելու նմանատիպ հասկացությունները` դիկտատուրա, ավտորիտարիզմ, բռնություն, դեսպոտիզմ:

Հենց բուն տերմինը առաջացել է ուշլատինական բառերից և սերում է «totalitas», «totalitat» («լիություն», «ամբողջականություն») բառերից: Այս բառերը կոչված են ներկայացնելու գործընթացների և երևույթների ամբողջականությունը, միատարրությունը և այդ իմաստով ոչ փիլիսոփայական, ոչ էլ տրամաբանական տեսանկյունից իրենից որևէ բացասական երևույթ չեն ներկայացնում: Ամբողջականը, որը հասկացվում է նույնիսկ որպես միօրինակ, ինքն իրենով չի հանդիսանում ոչ վատ, ոչ էլ լավ, ինչպես վատ կամ լավ չէ ամբողջի բաժանումը ցանկացած քանակի մասերի վրա[17]:

Ամբողջատիրության ծագումը. Որոշ գիտնականներ կարծում են, որ ամբողջատիրության արմատները գալիս են դեռևս հին ժամանակներից[18]: Ամբողջատիրությունը գոյություն է ունեցել ի սկզբանե, ինչպես օրինակ մարդկային հոգու որոշ հատկություններ` ենթարկելու ցանկությունը, ընդհանուր նպատակի շուրջ միավորելը` ոտնակոխ անելով մնացածի ազատությունը: Իսկ ե՞րբ է առաջին անգամ դրսևորվել ամբողջատիրությունը: Երբ ինչ-որ լիդեր կամ մարդկանց մի խումբ միավորել է մարդկանց` զրկելով նրանց իրավունքներից և ազատություններից ինչ-որ նպատակի իրականացման համա՞ր: Այդ հարցին պատասխանելու փորձը առկա է քրիստոնեության գաղափարաբանների մոտ[19]:

Նրանց կարծիքով 4500 տարի առաջ բաբելոնյան աշտարակի կառուցման ժամանակ առաջացել է ֆաշիզմը: Ավետարանում այդ մասին այսպես է գրված. «Եվ ասացին նրանք. Կկառուցենք մեզ համար քաղաք և աշտարակ մինչև երկինք բարձրությամբ և մեզ համար անուն կստեղծենք մինչև կհասցնենք ցրվել ողջ երկրագնդով մեկ»[20]: Այսինքն այստեղ հենց խոսվում է մարդկանց միավորման մասին հանուն մեկ գաղափարի, ուր տեղ չկա ինդիվիդումի համար: Իսկ ինչպե՞ս վերաբերվեց Երկնայինը այդ միավորմանը: Ավետարանում գրված է, որ դա Աստծուն ընդհանրապես դուր չեկավ և բացահայտ է, որ Աստված սիրում էր յուրաքանչյուրին անհատապես և չէր ցանկանում մեկի ենթարկումը մյուսին[21] և որոշեց Նա կործանել այդ միավորումը: «Եվ իջավ Աստված նայելու քաղաքը և աշտարակը, որը կառուցում էին մարդկային որդիները: Եվ ասաց Աստված. Ահա մեկ ազգ է և բոլորը մեկ լեզու ունեն և ահա թե ինչ սկսեցին նրանք անել և չեն դադարեցնի այն, ինչ մտածել են: Կխառնենք այնտեղ լեզուն նրանց այնպես, որ մեկը չհասկանա մյուսին: Եվ ցրեց նրանց Աստված երկրագնդով մեկ, և նրանք դադարեցին կառուցել քաղաքը (և աշտարակը)»[22]:

Ժողովրդավարության հայրենիք Հին Հունաստանում առաջին անգամ առաջ եկան ամբողջատիրական իդեալի` կատարյալ պետության, առաջին մկանաբանությունները: Առաջին հերթին դրանք Պլատոնի աշխատություններն էին: Պլատոնի ողջ աշխարհայացքին հատուկ էին պահպանողականությունը, համայնքային կոլեկտիվիզմի և հայրիշխանական արիստոկրատիայի իդեալիզացիան և վախը ապագայի անորոշության նկատմամբ, որը նա կապում էր ժողովրդավարության հետ: Հատկապես այս հայացքները արտացոլվել են նրա վերջին «Օրենքներ» երկխոսությունում: Իր «կատարյալ պետության» համար նա փաստացիորեն առանձնացնում է ամբողջատիրական հատկանիշներ`

  • Ինդիվիդի ամբողջական ենթարկումը պետությանը,
  • Պետության իրավունքը հողի, տների և նույնիսկ կանանց և երեխաների վրա,
  • Միակարծության և կոլեկտիվիզմի ամբողջական ներդրումը,
  • Հասարակական և անձնական կյանքի կոշտ կանոնակարգումը,
  • Բոլորի համար պարտադիր պետական կրոնը,
  • Օտարերկրացիների հետ ազատ շփման արգելքը, իսկ մինչև քառասուն տարեկան քաղաքացիների համար ընդհանրապես արգելվում էր դուրս գալ պետության ահմաններից[23]:

Իսկ ահա Բաբյոֆը կոչ էր անում վերջնականապես յուրաքանչյուրից խլել առավել հարուստ, առավել ազդեցիկ, իր գիտելիքներով քաղաքացիներից որևէ մեկին գերազանցելու հույսը[24]:

Բնորոշելով խորհրդային ռեժիմի վերածնունդը` Լև Տրոցկին իր «Դավաճանված հեղափոխություն» (1936) գրքում այն անվանեց ամբողջատիրական[25]:

Ամբողջատիրության առաջացումը կապված է առաջին հերթին արդիականացման դժվարությունների հետ, որը իշխող էլիտան փորձում է հաղթահարել ծայրահեղ պետականացման, չափազանց բյուրոկրատիզացման, միատեսակ քաղաքականացման և ողջ հասարակության ռազմականացման (միլիտարիզացիայի) ճանապարհով: Ամբողջատիրության էությունը կայանում է նրանում, որ վերը նշված գործընթացների արդյունքում հաստատվում է բյուրոկրատական (ռազմա-բյուրոկրատական) դիկտատուրա, որը փաստացիորեն ներկայացնում է պետական ապարատի (կուսակցական-պետական), ինչպես նաև մասամբ տարբեր մարգինալ խմբերի ներկայացուցիչների, ապադասային տարրերի շահերը, որոնցից էլ մեծամասամբ այդ ապարատը կազմավորվում է և որոնք էլ դրանից սնվում են:

Պատմական իրավիճակները, որոնց ժամանակ հաստատվում է ամբողջատիրությունը, շատ նման են: Դրա հետ մեկտեղ, չնայած սույն երևույթը առաջ քաշվեց զուտ քաղաքական նպատակների համար, 20-րդ դարում ամբողջատիրական հասարակությունները գոյություն ունեին տարբեր երկրներում և տարբեր ժամանակաշրջաններում և գոյատևել են քիչ, թե շատ երկար ժամակահատվածներ: Ամբողջատիրության կարևոր պայմաններից մեկը, որը նախկինում չէր նշվում, աղքատությունն է և միօրինակությունը, գոյության քարացվածությունը: Պրիմիտիվ հասարակությունները ամբողջատիրական հասարակություններ են: Զարգացած ունեցվածքային տարբերակումով հարուստ հասարակությունները սովորաբար տոտալիտար չեն: Երկրորդ պայմանը համընդհանուր վտանգն է, որը միավորում է հասարակության բոլոր անդամներին կամ նրա մեծամասնությանը, որոնք խմբվում են պետության շուրջը: Տոտալիտար պետության առաջացմանը նպաստող երրորդ պայմանը հասարակության կախվածությունն է կյանքի ընդհանուր աղբյուրից (օրինակ, արևելյան պետություննրում ջուրը հին ժամանակներում և միջնադարում): Հասարկությունը բևեռացնող այսպես կոչված «խռովալից ժամանակները» նույնպես պարարտ հող են  տոտալիտար տրամադրությունների ձևավորման համար հասարակության մեջ: Որպես օրինակ կարող է լինել յակոբինյանների պետության բռնապետությանը: Դա պարզ ցույց է տրված Չ. Դիքքենսի «Երկու քաղաքների պատմություն»-ում: Այս շարքում կարելի է նշել նաև բոնապարտյան դիկտատուրան Ֆրանսիայում 19-րդ դարի սկբին: Ամբողջատիրական պետության կայացման գոյության կարևոր պայման է համարվում համընդհանուր ազգային գաղափարի գոյությունը,  որը կմիավորեր հասարակության մեծամասնությանը: Դա կարող է լինել նոր կյանք կառուցելու գաղափարը, նոր մարդ ստեղծելու գաղափարը, աշխարհի նվաճման գաղափարը, պայքարն ընդդեմ կոմունիզմի կամ կապիտալիզմի և այլն: Պլանային տնտեսության գոյությունը` չնայած որոշ գիտնականների կարծիքի (Ֆ. Հայեկ), չի նշանակում անցում ամբողջատիրությանը և ամբողջատիրական պետության ստեղծման պայման չի: Պլանային տնտեսությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին և հատկապես դրան հաջորդող մի քանի տարիներին դարձավ տարբեր պետությունների տնտեսությունների առանձնահատուկ գիծը, որոնք դրանից ամբողջատիրական չդարձան: Այստեղ նշված բոլոր պայմանները և ամբողջատիրական պետության առաջացման իրավիճակները այս կամ այն չափով գոյություն ունեին և’ ԽՍՀՄ-ում, և’ ֆաշիստական Գերմանիայում: Ե’վ ԽՍՀՄ-ում, և’ Գերմանիայում գոյություն ուներ սպառման ցածր մակարդակ: Ե’վ ԽՍՀՄ-ում, և’ Գերմանիայում մարդկանց կարող էր միավորել արտաքին վտանգը և ատելությունը, որը գալիս էր Եվրոպայից: Ե’վ ԽՍՀՄ-ը, և’ Գերմանիան ստեղծվել էին հեղափոխության արդյունքում, իսկ ԽՍՀՄ-ը շարունակում էր որոշ առումով հեղափոխական երկիր մնալ նույնիսկ ստալինյան բռնաճնշումների ժամանակ: Երկու ժողովուրդներն էլ տարված էին ընդհանուր գաղափարով (գերմանացիները` ռևանշի գաղափարով, խորհրդայինը` նոր հասարակության կառուցման գաղափարով, որը օրինակ պետք է ծառայեր ուրիշ ժողովուրդներին, ինչպես նաև մոտալուտ պատերազմում հաղթանակի գաղափարով): Այս ամենը այն պայմաններն էին, որոնք բերեցին ամբողջատիրության հաստատմանը[26]:

20-րդ դարի ամբողջատիրության առաջին ձևն էր պետական սոցիալիզմը, որը սկզբում կառուցեցին ԽՍՀՄ-ոււմ, իսկ այնուհետ Եվրոպայի և Ասիայի որոշ ժողովրդական դեմոկրատիայի երկրներում: Դրա հատկանիշներից էին տնտեսության ռազմականացումը, պետական գաղափարախոսության տիրապետումը, բազմակարծության բացակայությունը, անհատի սոցիալական օտարումը արտադրության միջոցներից, տնտեսությունից, քաղաքականությունից և իշխանությունից[27]:

Ամբողջատիրության հատկանիշները. Գիտնականները, քաղաքագետները մի շարք աշխատություններ են գրել ամբողջատիրության առաջացման և գոյության մասին, որոնց կարևորագույններն են համարվում Հ. Արենդտի «Ամբողջատիրության առաջացումը» և Կ. Ֆրիդրիխի և Զ. Բժեզինկու «Տոտալիտար դիկտատուրա և ավտոկրատիա» համատեղ մենագրությունը:

Վերջին ուսումնասիրության հեղինակները ամբողջատիրության «ընդհանուր մոդելի» համար առաջարկում են հինգ հատկանիշներ.

  1. Խարիզմատիկ լիդերի կողմից գլխավորվող ընդհանուր զանգվածային կուսակցություն,
  2. Բոլորի կողմից ընդունվող պաշտոնական գաղափարախոսություն,
  3. Իշխանության մենաշնորհ ԶԼՄ-ների վրա,
  4. Մենաշնորհ զինված պայքարի բոլոր միջոցների վրա,
  5. Ահաբեկչական ոստիկանական վերահսկողության և տնտեսության կառավարման համակարգ[28]:

Կ. Ֆրիդրիխի և Զ. Բժեզինսկու կոնցեպցիան, որը պատմության մեջ ստացել է «ամբողջատիրական սինդրոմ» անվանումը, մեծ ազդեցություն է թողել հետագայում այս ոլորտում կատարվող ուսումնասիրությունների վրա: Միևնույն ժամանակ առաջ էր քաշվում նաև նրանց կոնցեպցիայի անկատարությունը, որը ընդունում էին նաև հենց հեղինակները:

Ամբողջատիրության մոդելավորման գաղափարը քննադատության ենթարկվեց, քանզի այն հանգեցնում էր հետյալ դրույթներին.

  • Ամբողջատիրության կոնցեպցիայի օգնությամբ չի կարելի ուսումնասիրել գործընթացների դինամիկան սոցիալիստական երկրներում (Գ. Գլասսներ),
  • Չկա ամբողջովին վերահսկվող կամ չվերահսկվող համակարգ (Ա. Կուն),
  • Ամբողջատիրության մոդել չկա, քանզի նրա առանձին բաղադրիչների միջև հարաբերությունները չեն մանրամասնվել (Տ. Ջոնս),
  • Ամբողջատիրական մոդելը մերժում է ամբողջատիրության «հասարակական աջակցության աղբյուրները» ԽՍՀՄ-ում (Ա. Ինկելս):

Այնուամենայնիվ, օպտիմալ մոդելի փնտրտուքները մինչև այսօր շարունակվում են[29]:

Իսկ ահա Ռ. Արոնը առաջ է քաշում տոտալիտարիզմի 5 հատկանիշներ`

  1. Ամբողջատիրությունն առաջանում է մի ռեժիմում, որտեղ այն մենաշնորհային իրավունք է վերապահում ինչ-որ մի կուսակցության իրականացնելու քաղաքական գործունեություն,
  2. Այդ կուսակցությունն ունի իր զինանոցում գաղափարախոսություն, որին նա տալիս է միակ հեղինակավորի կարգավիճակ, իսկ հետագայում նաև որպես պետական պաշտոնական ճշմարտության:
  3. Պաշտոնական ճշմարտության տարածման համար պետությունն իրեն բացառիկ իրավունք է վերապահում ուժային միջամտություն և համոզման միջոցներ կիրառելու համար: Պետությունը և նրա ներկայացուցիչները ղեկավարում են զանգվածային լրատվության բոլոր միջոցները` ռադիո, հեռուստատեսություն, մամուլ:
  4. Տնտեսական և պրոֆեսիոնալ գործունեության մեծամասնությունը գտնվում է պետական վերահսկողության ներքո և դառնում է նրա մի մասնիկը: Քանզի պետությունը անբաժան է իր գաղափարախոսությունից, ուստի գործունեության գրեթե բոլոր տեսակների վրա իր մատնահետքն է թողնում պաշտոնական ճշմարտությունը:
  5. Կապված նրա հետ, որ ցանկացած գործունեություն դառնում է պետական և ենթարկվում է գաղափարախոսությանը, ցանկացած զանցանք տնտեսվարման կամ պրոֆեսիոնալ ոլորտում արդեն վեր է ածվում գաղափարախոսական զանցանքի: Արդյունքը լինում է առանձին մարդու բոլոր հնարավոր զանցանքների քաղաքականացումը, գաղափարականացումը և որպես վերջնական ակորդ` տեռորը` միաժամանակ ոստիկանական և գաղափարախոսական[30]:

Առաջին` ամբողջատիրությունը բռնապետի ամբողջական գաղափարախոսությունն է, որը կարծես պետք է լինի ինչպես Աստվածաշունչը հավատացյալի համար, պետք է հարգվի և որին պետք է ենթարկվեն բոլոր մարդիկ պետության մեջ առանց բացառության:

Երկրորդ` ամբողջատիրական ռեժիմը պետության ամբողջական վերահսկողությունն է առանձին ինդիվիդումների կյանքի բոլոր կողմերի նկատմամբ: Դա ամբողջական վերահսկողությունն է զանգվածային լրատվության բոլոր միջոցների, տնտեսության, քաղաքականության և մասնագիտական գործունեության և նույնիսկ անձնական կյանքի և մարդկանց հոգիների նկատմամբ: Նման բռնապետության պայմաններում մարդու համար տեղ չկա իր անձի, իր իրավունքների և ազատության համար:

Երրորդ` դա ոստիկանական տեռորն է, որի կիրառումը անխնա է և անսահմանափակ[31]:

Ամբողջատիրական ռեժիմը բնորոշվում է հասարակության նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամբ, մարդու ամբողջական ենթարկմամբ քաղաքական իշխանությանը և տիրապետող գաղափարախոսությանը:

Ամբողջատիրական քաղաքական ռեժիմի հատկանիշներն են.

  1. Պետությունը ձգտում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ ամբողջական տիրապետման, ամենուր ներթափանցող իշխանության,
  2. Հասարակությունը փաստացիորեն ամբողջապես կտրված է քաղաքական իշխանությունից, սակայն նա դա չի գիտակցում, քանի որ քաղաքական գիտակցության մեջ ձևավորվում է «միասնության» պատկերացումը, իշխանության և ժողովրդի «միակցումը»,
  3. Տնտեսության, զանգվածային լրատվության միջոցների, մշակույթի, կրոնի և ընդհուպ անձնական կյանքի` մարդկանց գործողությունների միտումների  նկատմամբ պետության մենաշնորհային վերահսկողությունը,
  4. Հասարակական հարաբերությունների ամբողջական «իրավական», իսկ ավելի ճիշտ հակաիրավական կանոնակարգումը, որը հենվում է «թույլատրելի է միայն այն, ինչն ուղղակիորեն թույլատրվում է օրենքով» սկզբունքի վրա,
  5. Պետական իշխանությունը կազմավորվում է բյուրոկրատական միջոցով, հասարակությունից փակ խողովակներով, պարուրված է «գաղտնիության քողով», անհասանելի է վերահսկողությունը ժողովրդի կողմից,
  6. Կառավարման գերիշխող մեթոդ է դառնում բռնությունը, պարտադրումը, տեռորը,
  7. Մեկ կուսակցության գերիշխանությունը, պրոֆեիոնալ ապարատի փաստացի միահյուսումը պետության հետ, ընդդիմադիր տրամադրված ուժերի արգելումը,
  8. Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները կրում են դեկլարատիվ, ձևական բնույթ, բացակայում են դրանց իրականացման հստակ երաշխիքները,
  9. Տնտեսական հիմք է հանդես գալիս խոշոր սեփականությունը` համայնքային, մենաշնորհային, պետական,
  10. Մեկ պետական գաղափարախոսության առկայությունը, փաստացիորեն դուրս է մղվում բազմակարծությունը,
  11. Պետական իշխանության կենտրոնացումը բռնապետի և նրա շրջապատի գլխավորությամբ,
  12. Պետական ռեպրեսիվ օրգանների անվերահսկելիությունը հասարակության կողմից,
  13. Իրավական պետականության և քաղաքացիական հասարակության բացակայությունը,
  14. Պետական իշխանությունն իրականացվում է ըստ սեփական հայեցողության, ամենաթողությամբ, առանց մեծամասնության կարծիքը հաշվի առնելու, ի հակադրություն ժողովրդավարական մեխանիզմների, նորմերի և ինստիտուտների[32]:

Ամբողջատրության մի շարք ուսումնասիրողներ (Ֆ. Ֆոն Հայեկ, Ա. Ռենդ, Լ. Ֆոն Միզես) այն դիտարկում են որպես կոլեկտիվիզմի ծայրահեղ աստիճան և ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ բոլոր երեք ամբողջատիրական համակարգերը կոլեկտիվ հետաքրքրությունների պետական աջակցությունը օգտագործել են (ազգին նացիզմը, պետությանը ֆաշիզմը, իսկ աշխատավորներին կոմունիզմը) ի վնաս քաղաքացու անհատական իրավունքների և նպատակների: Այստեղից էլ հենց ծագում են նրանց կարծիքով ամբողջատիրական ռեժիմների հատկանիշները` դժգոհներին ճնշելու համակարգի առկայությունը, պետության վերահսկողությունը քաղաքացու կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ, խոսքի իրավունքի բացակայությունը և այլն[33]:

Ամերիկացի քաղաքագետ Ջ. Լինցը 70-ական թթ.-ին առանձնացնում է հետևյալ հատկանիշները.

  1. Իշխանության ուժեղ կենտրոնացված, մոնիստիկ կառուցվածք, որտեղ կառավարող խումբը պատասխանատվություն չի կրում ընտրովի մարմնի առջև և չի կարող զրկվել իշխանությունից ինստիտուցիոնալ միջոցներով,
  2. Մենաշնորհային, մանրամասնված գաղափարախոսություն, որը լեգիտիմացնում է ռեժիմը և համակված է պատմական միսիայի գաղափարով,
  3. Բնակչության ակտիվ մոբիլիզացիա բոլոր ինստիտուտների օգնությամբ քաղաքական և սոցիալական խնդիրների իրականացման համար[34]:

Գիտական գրականության մեջ տարբերակում են ամբողջատիրության երկու «դասական» տեսակ` աջ (ֆաշիզմ, նացիոնալ-սոցիալիզմ) և ձախ (ստալինիզմ, մաոիզմ): Նրանց հակադրությունը մերժում է երկու երևույթների ընդհանուր բնույթի ընդհանրությունը` առաջին հերթին հասարակության կենսագործունեության հիմնական ոլորտների պետականացումը, մարդու վրա պետական իշխանության անսահմանափակությունը` այդ թվում նաև գաղափարական մշակման մեխանիզմներով:

Կարելի է առանձնացնել հետևյալ հատկանիշները, որոնք միասին բնորոշում են ամբողջատիրությունը էթնոազգային, քաղաքակրթական պատճառների իր ողջ բազմազանությամբ`

  • Ժողովրդավարական իրավունքների և ազատությունների մերժումը` խոսքի, մամուլի, հավաքների, կազմակերպությունների և այլն,
  • Հիերարխիկ տիպի կազմակերպությունների անսահման իշխանությունը (ավելացրած տեղեկատվության վրա մենաշնորհը),
  • Պետական և/կամ նրա կոշտ բյուրոկրատական վերահսկողության տակ գտնվող մասնավոր սեփականությունը արտադրության միջոցների վրա, ծայրահեղ դեպքում` նրա հիմնական մասի վրա,
  • Տնտեսության վարչական կարգավորվող բնույթը` այդ թվում հումքի, արտադրության, բռնի աշխատուժի և հասարակության կյանքում ոչ տնտեսական պարտադրանքի կենտրոնացված բաշխումը,
  • Հասարակության և մարդու կյանքի բոլոր կողմերի պաշտոնական կարգավորումը` գումարած սահմանափակումները հագուստի, տեղաշարժվելու և տնայնավարության մեջ,
  • Բռնաճնշման հզոր ապարատ, որն օգտագործում է ֆիզիկական և հոգեբանական տեռորի մեթոդներ զանգվածային և նույնիսկ էիտար խմբերի նկատմամբ, հետապնդման և «գործ տալու» համընդհանուր համակարգը, բանտերի և համակենտրոնացման ճամբարների զարգացած ցանցը` պահպանման հակամարդկային մեթոդներով,
  • Մեսիայական պետական գաղափարախոսությունը (այսինքն հավատի ուժ ունեցող հավատամքների ամբողջություն), որը նպատակ է հետապնդում (իր կրողների հետ միասին) տարածվել ամբողջ աշխարհով կամ գոնե նրա մեծամասնության վրա,
  • Արտաքին քաղաքականության ագրեսիվ բնույթը, որը լրացվում է պետության ինքնամեկուսացմամբ (փակ հասարակություն),
  • Տնտեսության և ողջ հասարակության ռազմականացումը, ներքին քաղաքականության մեջ բռնության տևական գործադրումը (ոստիկանական և ռազմական),
  • Համազգային, գերբնական որակներով օժտված առաջնորդը` որպես քաղաքական-գաղափարական համակարգի կարևորագուն տարր[35]:

Դիտարկենք տոտալիտար պետությանը, տոտալիտար հասարակությանը բնորոշ որոշ հատկանիշներ և որոշակի տարբերություններ միմյանց և այլ քաղաքական ռեժիմների միջև: Ստալինյան և Հիտլերյան տոտալիտարիզմների ընդհանրությունները. Ե’վ Հիտլերի, և’ Ստալինի դրոշները կարմիր էին:

Հիտլերը կառավարում էր աշխատավոր դասի անունից, իսկ նրա կուսակցությունը կոչվում էր աշխատավորական:

Ստալինը նույնպես կառավարում էր աշխատավոր դասի անունից, իսկ նրա իշխանության համակարգը պաշտոնապես կոչվում էր պրոլետարիատի դիկտատուրա:

Հիտլերը ատում էր ժողովրդավարությունը և պայքարում էր նրա դեմ:

Ստալինը ատում էր ժողովրդավարությունը և պայքարում էր նրա դեմ:

Հիտլերը կառուցում էր սոցիալիզմ:

Ստալինը նույնպես կառուցում էր սոցիալիզմ:

Հիտլերը իր ճանապարհը դեպի սոցիալիզմ համարում էր միակ ճշմարիտը, իսկ մնացյալ բոլորը այլասերումներ:

Ստալինը նույնպես իր ճանապարհը դեպի սոցիալիզմ համարում էր միակ ճշմարիտը, իսկ մնացյալ բոլոր ճանապարհները շեղումներ գլխավոր ուղուց:

Ճիշտ ուղուց շեղված կուսակիցներին` որոնցից էր օրինակ Ռեմը և նրա շրջապատը, Հիտլերը անխնայորեն ոչնչացնում էր:

Ստալինը նույնպես ոչնչացնում էր բոլոր նրանց, ովքեր շեղվում էին ճիշտ ուղուց:

Հիտլերն ուներ քառամյա պլան:

Ստալինի մոտ այն հնգամյա էր:

Հիտլերի մոտ մի կուսակցություն գտնվում է իշխանության մեջ, մնացածները բանտերում են:

Եվ Ստալինի մոտ նունպես մի կուսակցություն է գտնվում իշխանության մեջ, իսկ մնացածները բանտերում են:

Հիտլերի մոտ կուսակցությունը կանգնած էր պետության գլխին, իսկ երկիրը կառավարում էին կուսակցական առաջնորդները:

Եվ Ստալինի մոտ կուսակցությունը կանգնած էր պետության գլխին, իսկ երկիրը կառավարում էին կուսակցական առաջնորդները:

Հիտլերի մոտ կուսակցության համագումարները վեր էին ածվել հսկայական ներկայացումների:

Ստալինի մոտ նույնպես:

Ստալինի կայսրության գլխավոր տոներն են մայիսի 1-ը և նոկոմբերի 7-8-ը:

Հիտլերի կայսրությունում` մայիսի 1-ը և նոյեմբերի 8-9-ը:

Հիտլերն ուներ Հիտլերյուգենդ` երիտասարդ հիտլերականներ:

Ստալինն ուներ Կոմսոմոլ` երիտասարդ ստալինականներ:

Ստալինին անվանում էին վոժդ, իսկ Հիտլերին ֆյուրեր: Թարգմանաբար դա նույնն է:

Հիտլերը սիրում էր հսկայական կառույցներ: Նա Բեռլինում դրեց Հավաքների տան հիմքը, որը պետք է դառնար ամենամեծ կառույցը աշխարհում: Գլխավոր սրահը տեղավորելու էր 150.000 — 180.000 մարդ:

Ստալինը նույնպես սիրում էր հսկայական կառույցներ: Նա Մոսկվայում հիմնեց աշխարհում ամենամեծ կառույցը` Խորհուրդների Պալատը, որի բարձրությունը պետք է 500 մետր լիներ:

Հիտլերը պլանավորում էր քանդել Բեռլինը և նրա տեղում կառուցել նոր քաղաք ցիկլոպյան կառույցներից:

Ստալինը պլանավորում էր քանդել Մոսկվան և նրա տեղում կառուցել նոր քաղաք ցիկլոպյան կառույցներից:

Գերմանիայի համար Հիտլերը համարվում էր կողքից եկած մարդ: Նա ծնվել էր Ավստրիայում և գրեթե մինչ իշխանության գալը Գերմանիայի քաղաքացիություն չուներ:

Ստալինը նույնպես համարվում էր կողքից եկած մարդ Ռուսաստանի համար: Նա ոչ ռուս էր և ոչ էլ նույնիսկ սլավոնացի:

Հիտլերն իր կառավարումը սկսեց «Գերմանիան խաղաղություն է ուզում» նշանաբանով: Այնուհետ նա նվաճեց Եվրոպայի կեսը:

Ստալինը պայքարում էր Եվրոպայի «կոլեկտիվ անվտանգության» համար, դրա համար չէր ափսոսում ոչ ուժ, ոչ միջոցներ: Դրանից հետո նա նվաճեց Եվրոպայի կեսը:

Հիտլերն ուներ Գեստապո:

Ստալինն ուներ ՆԿՎԴ:

Հիտլերն ուներ Օսվենցիմ, Բուխենվալդ, Դախաու: Ստալինը` ԳՈւԼԱԳ:

Հիտլերն ուներ Բաբիյ Յառ: Ստալինը` Կատին[36]:

Սենատոր Ուիլյամ Բորան իր 1937 թ.-ի հրապարակային ելույթում նացիզմը և կոմունիզմը անվանեց սահմանադրական կառավարությունների վրա հաչացող երկու շներ[37]:

Իսկ ահա գեներալ Ջոն Դինը հրատարակեց «Տարօրինակ միություն» անվանումով գիրքը, որում մեծ ցավակցություն էր հայտնում, որ ռուս ժողովուրդը տարբերություն չի տեսնում սեփական երկրի և պարտված ֆաշիստական Գերմանիայի միջև[38]:

Ֆրանսիացի հեղինակ Ֆ. Ֆյուրեն իր «Մեկ պատրանքի անցյալ» գրքում գրում է. «Հիտլերը «ռասա» բառը դարձրեց իր քաղաքական կրեդոյի գլխավոր կետը, այնինչ Մուսոլինին ըստ էության ռասիտ չէր»: Ռուս սոցիոլոգ Ուստրյալովը գրում է. «Անհրաժեշտ է նշել, որ իտալական ֆաշիզմում ռասիստական ոգին ամբողջովին բացակայում է: Այլ կերպ ասած, ռասիզմը ամենևին էլ ֆաշիստական գաղափարախոսության անհրաժեշտ տարրը չէ»[39]:

Իշխանության ամբողջական կենտրոնացումը և իշխանությունների բաժանման սկզբունքի բացակայությունը. Նման դեպքում իշխանությունը իրացվում է պետության մեխանիզմների և էտատիզմի միջոցով, այսինքն բարձրագուն աստիճանի հասցված պետության միջամտությունը երկրի կյանքի տնտեսական և քաղաքական ոլորտ: Կառավարման տեսանկյունից իշխանության նման կենտրոնացումը անպայմանորեն իրենից ներկայացնում է ավտոկրատիա, որին բնորոշ են`

  • Գործադիր և օրենսդիր իշխանությունների միակցությունը մեկ ամբողջության մեջ` անկախ դատական իշխանության փաստացի բացակայության պայմաններում:
  • «Վոժդիզմի» սկզբունքը, ընդ որում խարիզմատիկ, միստիկ տիպի վոժդը:

Ամբողջատիրական պետությունը չէր կարող և չի կարող լինել իրավական, այսինքն այնպիսին, որտեղ դատարանը անկախ կլիներ իշխանություններից, իսկ օրենքները իրապես կպաշտպանվեին: Նման պետությունը ուղղակի անկարող է նման համակարգի գոյության պայմաններում:

Ձևականորեն ընդունելով քաղաքացիական ազատությունները` ամբողջատիրական ռեժիմները դրել էին մեկ, սակայն որոշիչ պայման` օգտվել դրանցից կարող էին բացառապես այն համակարգի շահերի համար, որը դավանում էին վոժդերը, ինչը նշանակում էր նրանց գերիշխանության գերակայությունը:

Այստեղից էլ ծագեց օրինականության ձևի պահպանման անհրաժեշտությունը և միաժամանակ կառավարման մենաշնորհը: Մեծապես այս պատճառով է, որ օրենսդիր իշխանությունը չի կարողանում առանձնանալ գործադիրից: Միակուսակցական համակարգի դեպքում այն հիմնական աղբյուրներից մեկն էր, որը սնում էր տիրակալների ամենաթողությունը և ամենակարողությունը: Փաստացիորեն նմանապես անհնար էր նաև բաժանել ոստիկանական իշխանությունը դատականից:

Ինքնաբերաբար հարց է ծագում, թե ինչու՞ է նման դեպքում ամբողջատիրական բռնապետությունը դիմում օրենքին, ինչու՞ է պարտակվում օրենքով:

Բացի արտաքին քաղաքական և քարոզչական միջոցներից պակաս կարևոր չէ այն, որ տոտալիտար ռեժիմը պարտավոր էր օրինական երաշխիքներ ապահովել նրանց համար, ում վրա հենվում էր` այսինքն կուսակցության: Ձևականորեն օրենքները պաշտպանում էին բոլոր քաղաքացիների իրավունքները, բայց իրականում միայն նրանց, ովքեր չէին ընկնում «ազգի թշնամիների» կամ «ռեյխի թշնամիների» ցուցակի մեջ:

Վերը նշվածի սահմաններում առաջանում էին հորինված քաղաքական դատական գործընթացներ, որտեղ դատարանից պահանջվում էր օրենքի սահմաններում տեղավորել նախօրոք պատրաստված քաղաքական որոշումը մեղադրյալի թշնամական արարքի վերաբերյալ:

Նման պարագայում կարևոր էր նաև մեղադրյալի խոստովանությունը:

Եթե ինքն իրեն անվանում էր թշնամի, ապա թեզիսն ապացուցվում էր: Սովորաբար, քաղաքական գործընթացները կազմակերպվում էին «վերևից»: Գաղտնի ոստիկանությունը (НКВД, ГПУ և այլն) ստանում էր ձերբակալման ենթակա «ժողովրդի թշնամիների» ցուցակը և սկսում էր գործել: Որևէ ապացույց չէր պահանջվում. անհրաժեշտ էր միայն խոստովանությունը:

ԽՍՀՄ ոստիկանության աշխատանքը չափազանց պարզեցվել էր 1926 թ-ի Քրեական Օրենսգրքի 58-րդ հոդվածով: Այն բաղկացած էր 14 կետերից, բայց այդ հոդվածում կարևորը բովանդակությունը չէր, այլ այն, որ այն կարելի էր մեկնաբանել «ընդարձակ» ձևերով: Օրինակ, երրորդ կետը. «որևէ տեսակի աջակցությունը օտարերկրյա պետությանը, որը ԽՍՀՄ-ի հետ գտնվում էր պատերազմական իրավիճակում»: Այս կետը հնարավորություն էր տալիս դատել մարդուն այն բանի համար, որ գտնվելով շրջափակման մեջ` նա կոճակ էր կարել գերմանացի զինվորին[40]: Սակայն կոմունիստական դատարանի գլխավոր սկզբունքը կարելի է ներկայացնել Ռյազան քաղաքի հեղափոխական տրիբունալի նախագահողի ընդամենը մեկ նախադասության մեջ. «Մենք առաջնորդվում ենք ոչ թե օրենքներով, այլ մեր հեղափոխական խղճով»[41]:

«Վոժդիզմի», ֆյուրերության սկզբունքները. Ոչ պակաս կարևոր դեր է խաղում «վոժդիզմի» սկզբունքը: Բանը նրանում է, որ 20-րդ դարի 20-ական թթ.-ին ժողովրդավարական ինստիտուտներով հանրապետությունը արդյունաբերական զարգացած և զարգացող երկրներում դեռ չէր դարձել քաղաքական կառուցվածքի սովորական ձև: Առանձին պետություններ դեռ պահպանում էին միապետությունը, իսկ որոշներն էլ դեռ նոր էին հաստատել հանրապետական կարգը: Դրանով է գուցե պայմանավորված հեղափոխական ցնցումներից և պատերազմներից հոգնած ժողովուրդների կարոտը միապետին նման քաղաքական կերպարի նկատմամբ` որպես ազգի միավորիչ ուժի: Եվ եթե ֆաշիստական Գերմանիայում ֆյուրերը կարողացավ փոխարինել հեռացած Վիլհելմ Երկրորդին գերմանացիների հոգիներում, ապա Իտալիայում Բ. Մուսոլինին դա չհաջողվեց, քանզի Իտալիայում արդեն գոյություն ուներ բոլորի կողմից ընդունված միապետ, որը սակայն մեծ դեր չէր խաղում իտալական հասարակության մեջ:

Իսպանիայում Ֆ. Ֆրանկոն փաղանգի միջոցով փորձում էր հասարակության գիտակցության մեջ բարձրանալ մինչև թագավորի աստիճան, սակայն դա նրան չէր  հաջողվում: Գալով իշխանության` Ֆրանկոն վերականգնեց միապետությունը, սակայն առանց միապետի: 1945 թ.-ին աքսորի մեջ գտնվող թագավորը բռնապետությունը դատապարտող մանիֆեստ հրապարակեց, ինչով էլ վերջնականապես փչացրեց հարաբերությունները Ֆրանկոյի հետ:

Իրականում, տոտալիտարիզմը և միապետությունը փոխլրացնող համակարգեր են, որոնց համար «վոժդիզմը» դրսից եկած ինչ-որ երևույթ չի: Այն ծագում է ժողովրդավարական գիտակցության զարգացման ցածր մակարդակից և մարդկանց` վոժդ ունենալու կարիքից` որպես ազգի միասնության խորհրդանիշ` հատկապես ազգային անկայունության ժամանակաշրջանում:

Որպես օրինակ կարող է ծառայել «ֆյուրերության» սկզբունքը ֆաշիստական Գերմանիայում: Ֆյուրերը կանգնած է պետության գլխին և իրականացնում է նրա կամքը. պետության ուժը բխում է ֆյուրերից: Գերագույն ֆյուրերը մյուս ֆյուրերներին օժտում է հստակ կանոնակարգված որոշակի պարտականություններով: Ֆյուրերներից յուրաքանչյուրը ենթարկվում է իր անմիջական ղեկավարին, բայց դրա հետ մեկտեղ ըստ էության ունի անսահմանափակ իշխանություն իր ենթակաների նկատմամբ[42]:

Այսպիսով, վոժդի հեղինակությունը հենվում է վստահության գիտակցության վրա և վոժդի կապը զանգվածների հետ կրում է ավելի շատ միստիկական բնույթ:        

Պետական ապարատի անվերահսկելիությունը ամրագրված է իրավաբանորեն. չինովնիկների դեմ կարող են բողոքել միայն այլ չինովնիկները: Պետության ողջ մեխանիզմը հանգում է գործադիր իշխանությանը: Այն ամբողջովին ներառում է փաստացի գոյություն ունեցող օրենսդիր և դատական իշխանությունները: Ամբողջատիրական պետությունը իրականացնում է բացառապես սեփական շահերը («իշխանության նպատակը միայն իշխանությունն է»), ուստի առաջանում է խնդիր, թե ինչ է իրականացնելու գործադիր իշխանությունը, ո՞վ է նրա համար խնդիրներ առաջադրում: Պետական ապարատը իր բնույթով չի կարող ինքնակառավարվող լինել, քանզի գործադիր գործունեության հիմքը հանդիսանում են կարգուկանոնը և միանձնյա ղեկավարությունը: Միևնույն ժամանակ ապարատի տարբեր օղակների շահերը այնքան էլ չեն համընկնում, ուստի բյուրոկրատները պետք է ունենան պաշտպանություն փոխադարձ ամենաթողությունից, այսինքն նրանց անհրաժեշտ է կառույց, որը չի համընկնի հենց ապարատի հետ, այլ կարտահայտի ընդհանուր վերցրած հենց բյուրոկրատիայի շահերը: Նմանատիպ կառույց գոյություն ունի յուրաքանչյուր ամբողջատիրական համակարգում: Դա մենաշնորհային կուսակցություն է, որը փաստացի փոխարինում է օրենսդիր և դատական իշխանությունները, որն ապահովում է այն վերահսկողությունը գործադիր իշխանության վրա, որը ժողովրդավարական երկրներում նվաճվում է ազատ ընտրությունների և իշխանությունների բաժանման ընդհանուր գործողություններով և ազատ զլմ-ներով: Կոմունիստական կուսակցության իշխանական մենաշնորհը ըստ էության չէր սահմանափակվում որևէ օրենքներով և նույնիսկ կուսակցության կանոնադրությամբ: Նման պետական կուսակցություն կարող է առաջանալ արդեն այն բանից հետո, երբ դրված են ամբողջատիրական ռեժիմի հիմքերը[43]:

Առաջին հերթին հենց քաղաքական բյուրոկրատիայի դասակարգի գոյությամբ է պայմանավորված ամբողջատիրական քաղաքական համակարգին բնորոշ այնպիսի երևույթ, ինչպիսին կուսակցության վոժդի պաշտամունքն է: Ամբողջատիրական առաջնորդին վերագրվում են գերբնական հատկություններ` անմեղսունակությունը, ամենագետությունը, ամենակարողությունը, բոլորի համար մտածելու կարողությունը և այլն: Այս երևույթի գլխավոր պատճառը պոլիտոկրատիայի համար անհրաժեշտությունն է իր վրա ունենալ անձեռնմխելի դատավոր, որը լուծում է բոլոր հակամարտությունները իշխող բյուրոկրատիայի ներսում և երաշխավորում է նրա իշխանությունը և արտոնությունները: 1936 թ.-ին Տրոցկին գրում էր. «Ստալինի ավելի աներեսաբար աստվածականացումը ռեժիմի անհրաժեշտ բաղադրիչն է հանդիսանում: Բյուրոկրատիային անհրաժեշտ է անձեռնմխելի դատավոր, առաջին կոնսուլ, եթե ոչ կայսր, և նա իր ուսերին բարձրացնում է նրան, որն առավել շատ է համապատասխանում իշխանության համար իր պահանջներին»: Նմանատիպ կարծիք է հայտնում նաև Մ. Ջիլասը. «Ես այսօր կարող էի ասել, որ աստվածականացումը կամ ինչպես այսօր են ասում Ստալինի անձի պաշտամունքը, ոչ միայն հենց ինքն էր ստեղծում, այլ նաև նույն չափով, եթե ոչ ավել ստալինյան շրջապատը և բյուրոկրատիան, որին նման վոժդն անհրաժեշտ էր»: Իսկ Հիտլերն էլ բաց հայտարարում էր. «Ամենին, ինչին դուք հասել եք, պարտական եք ինձ: Ամենին, ինչին ես հասել եմ, ես պարտական եմ միայն ձեզ»:

Այդկերպ ամբողջատիրական լիդերը իրեն դարձնում է կենտրոն, որի շուրջը խմբվում են իշխող բյուրոկրատիան կազմող բազմաթիվ մարդկանց եսասիրական նկրտումները, և հենց նրանք են առաջին հերթին ստեղծում նրա պաշտամունքը: Խարիզմատիկ լիդերության խնդիրը խորապես ուսումնասիրած Մ. Վեբերը նշում էր, որ եթե ղեկավարությունը այդ անձի կողմից չի բերում ոչ մի բարիք իր կողմնակիցների համար, ապա բացահայտ են այդ խարիմատիկ հեղինակության անկման նախադրյալները:

Բռնապետի մոտ խարիզմայի առաջացման երկրորդ պատճառ է հանդիսանում ամբողջատիրական կուսակցության ձգտումները դեպի բացարձակ ճշմրտություն և բացարձակ անմեղսունակություն: Կուսակցության նման «ինքնաստվածականացումը» իր փոխակերպումն  է գտնում իր վոժդի մեսսիայական պաշտամունքի մեջ, նման որակների վերագրումը ամբողջատիրական լիդերին:

Բռնապետի պաշտամունքի երրորդ պատճառը զանգվածի հատվածականացված առաջնորդի նկատմամբ ենթարկման մոլուցքն է: Զանգվածը ցանկանում է ենթարկվել այն հեղինակությանը, որին նա դարձնում է «կենդանի աստված» (այս երևույթի հոգեբանական մեխանիզմը դիտարկվել է. Ֆրեյդի կողմից «Զանգվածների հոգեբանությունը և մարդկային ես-ի անալիզը» աշխատությունում)[44]:

Պետականորեն կազմակերպված տեռոր. Ամբողջատիրության անփոփոխելի բաղադրիչ է սերտ կապը ճշմարտության և ուժի միջև. այստեղ ուժը սահմանում է ճշմարտությունը: «Մարքսի ուսմունքն ամենակարող է այն պատճառով, որ այն ճշմարիտ է»,- ասում էր Վ.Ի.Լենինը: Նմանատիպ ոգով էին մեկնաբանում նաև իրենց ուսմունքը նացիզմի գաղափարաբանները: Իրականում, և’ մարքսիզմ-լենինիզմի, և’ նացիզմի գաղափարաբանները իրավացի էին. իրենք ամենակարող էին, քանզի հենվում էին ահաբեկչական մեքենայի պատժողական ֆունդամենտի, հզոր քարոզչական ապարատի և ամբողջատիրական-բռնապետական պետության բոլոր կազմավորումների վրա: Նացիստական մահվան ճամբարները և սովետական ԳՈՒԼԱԳՆԵՐ-ը կազմում են ամբողջատիրության էական բնորոշիչը: Դրանք յուրատիպ են իրենց տեսակով,  քանզի կարողանում են միակցել դաժանությունը ռացիոնալիզմի, աննորմալը նորմալի և չարը պարզագույնի հետ:

Ամբողջատիրական ռեժիմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ տեռորը և վախը օգտագործում են ոչ միայն որպես գործիք թվացյալ և իրական թշնամիներին և հակառակորդներին վերացնելու և վախեցնելու, այլ որպես նորմալ ամենօրյա գործիք զանգվածներին կառավարելու համար: Այդ նպատակով կատարելագործվում և վերարտադրվում է քաղաքացիական պատերազմի մթնոլորտը: Տեռորն իրականացվում է առանց որևէ լուրջ պատճառի, նրա զոհերն ընդհանրապես մեղավոր չեն նույնիսկ նրա տեսանկյունից, ով այդ տեռորն իրականացնում է: Նմանատիպ իրավիճակ էր նաև նացիստական Գերմանիայում, որտեղ տեռոր սանձազերծվեղ հրեաների դեմ, այսինքն այնպիսի մարդկանց, ովքեր միավորված էին որոշակի ընդհանուր ռասայական-էթնիկական հատկանիշներով` անկախ նրանց գործունեությունից: ԽՍՀՄ-ում` ի տարբերություն նացիստական Գերմանիայի, ղեկավարությունը երբեք չէր ընդունում, որ ինքը կարող է օգտագործել տեռորը անմեղ մարդկանց նկատմամբ: Միևնույն ժամանակ այստեղ տեռորը չէր սահմանափակվում ռասայական հատկանիշներով և դեն նետելով ռասայական չափորոշիչները, նրա օբյեկտ կարող էր դառնալ ցանկացած մարդ:

Ամբողջատիրական ռեժիմի ամբողջականությունը բաղկացած է ոչ միայն նրանից, որ կուսակցությունը, ինչ-որ հանցախումբ, վոժդ-ֆյուրերը ամբողջական վերահսկողություն են սահմանում հասարակական կյանքի բոլոր ոլորտների և պետության վրա, կարծես թե ամբողջովին այն ենթարկելով իրենց, այլ նաև նրանում, որ բնակչության զանգվածների գրեթե մեծամասնությունը սրբորեն հավատում է կուսակցական ղեկավարության կամ ֆյուրեր-վոժդի կողմից կանխադրված նպատակներին և կողմնորոշումներին, երկու կողմերն էլ կարծես ամբողջացած լինեն` իրենց գերագույն նպատակին հասնելու համար: Այս տեսանկյունից ամբողջատիրական կարելի է համարել ստալինյան ռեժիմը և նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում:

Հատկանշական է, որ ամբողջատիրությունը որպես հասարակա-քաղաքական ֆենոմեն, անհնար է առանց զանգվածային բազայի` մասսայականության որպես այդպիսինի, առանձին ինդիվիդի` զանգվածում, ամբոխում միախառնվելու: Ի տարբերություն մնացած բոլոր շարժումների և հասարակական ֆենոմենների, ամբողջատիրությունը ենթադրում է հասարակության ինդիվիդուալ անդամի ամբողջական և անվերապահ լոյալություն: Ամբողջատիրությունն իր համար բացահայտեց մարդկանց ահաբեկելու և իշխելու միջոցներ: Այստեղ վոժդ-ֆյուրերը և զանգվածները միակցված են մեկ ամբողջությունում` վոժդ-ֆյուրերը կախված է զանգվածներից այնքանով, որքանով նրանք իրենից, առանց նրա նրանք կդառնան ամորֆ ամբոխ, իսկ իր հերթին էլ վոժդ-ֆյուրերը առանց զանգվածների ոչինչ է:

Այս ամենը բնորոշում է ամբողջատիրության մեկ այլ կարևոր հատկանիշը` ծայրահեղ սխեմատիզմը և ռեդուկցիոնիզմը, որն ամենքին և ամեն ինչ հանգեցնում է միակ գաղափարին: Ընդհանուր առմամբ ամբողջատիրական մոտեցումը հիմնված է այն կանխադրույթի վրա, համաձայն որի քաղաքականության մեջ գոյություն ունի մեկ ճշմարտություն: Այն կարելի է անվանել քաղաքական մեսսիայականություն այն իմաստով, որ այն ենթադրում է ճշմարտության վրա հիմնված իրերի նախանշված, ներդաշնակ և կատարյալ կարգուկանոն: Սրա մեջ մտնում են գիտությունը և մշակույթը, տնտեսությունը և քաղաքականությունը, փիլիսոփայությունը և արտադրությունը, բարոյականությունը և հարաբերությունները սեռերի միջև և շատ  այլ երևույթներ, որոնք ուղղորդվում են մեկ ընդհանուր գաղափարի կողմից: Այս տեսանկյունից ամբողջատիրության էությունը տարբեր կառույցների ամբողջությունն է, չմասնատվածությունը, չտարբերակվածությունը` սոցիալական, տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական և այլն: Այստեղ օրինակ կենսաբանությունը և գենետիկան դադարում են լինել ինքնուրույն գիտահետազոտական գիտության ճյուղեր: Ընդհակառակը, դրանք միջոց են դառնում բուրժուազիայի ձեռքերում պրոլետարիատին ստորացնելու համար: Ուստի զարմանալի չէ, որ ամբողջատիրական պետության մեջ խոսքը գնում է ոչ թե գիտության, այլ «գերմանական», «արիական», «սոցիալիստական», «մարքսիստական» և գաղափարախոսական «գիտության» այլ տեսակների մասին[45]:

20-րդ դարի զանգվածային տեռորը աշխարհաքաղաքական և տնտեսական անհաջողությունների դժվար և հաճախ պատահական միակցման հետևանք էր, որը ժառանգվել էր 19-րդ դարի տեխնիկական առաջընթացի նկատմամբ ունեցած միամիտ հավատից և գլխավորը` հասարակական ուժերը կոորդինացնելու բազմաթիվ անգամներ մեծացած հնարավորությունից:

Բյուրոկրատիան սոցիալական մեքենա է, որը ստեղծում է անսասան և հեռահար գործող կոորդինացիա: Հետաձգված բյուրոկրատիան տալիս և իրականացնում է հրամանները: Դա ոչ բարիք է, ոչ էլ չարիք, այլ երկակի կիրառման դժվար և հստակ գործիք, ինչպիսին է օրինակ խաղաղ ցանք անող տրակտորը, որն իրականում ապառազմականացված տանկ է: Ծրագիր է ներդրվում և միլիոնավոր երեխաներ ներարկումներ են ստանում կամ էլ քաղաք է կառուցվում: Մեկ այլ ծրագիր է ներդրվում և հասարակությունից դուրս են մղվում գաղափարապես անհամատեղելի մարդիկ, իսկ քաղաքներն էլ կործանվում են ռմբակոծությունից[46]:

Պետական տեռորի մթնոլորտը տիպիկ է բնորոշել Ս. Ցվեյգը. «Պարբերաբար կատարելագործվող, դեսպոտիկ կերպով իրականացվող պետական տեռորը կաթվածահար է անում առանձին մարդու կամքը (գիշերային սպասումը` իսկ ու՞մ ետևից են եկել: Արդյոք ոչ իմ:) Այն ներծծվում է հոգիների մեջ քայքայիչ հիվանդության նման և շուտով համընդհանուր վախկոտությունը դառնում է իրեն օգնական և ապաստան, քանզի երբ յուրաքանչյուրը իրեն զգում է կասկածյալ, նա սկսում է կասկածել ուրիշի, իսկ վախկոտները վախից դրդված …. Իրենց բռնակալի հրամանները և արգելքները»[47]:

Ամբողջատիրության գաղափարախոսությունը: Տոտալիտարիզմը որակապես այլ երևույթ է ի տարբերություն ցանկացած տիպի այլ իշխանության, որքան դաժան էլ որ այն լինի: Սա գաղափարախոսական ֆենոմեն է և ամբողջատիրական ռեժիմները առաջին հերթին գաղափարախոսական ռեժիմներ են: Դրանք գաղափարախոսության ծնունդ են և գոյատևում են նրա համար: Եթե ավանդական դեսպոտական հասարակություններում քաղաքական իշխանությունը ինքնաբավ է և այն կրողները օգտագործում են գաղափարախոսությունը որպես իշխանությունը պահպանելու միջոց, ապա ամբողջատիրության կրողների համար կարևորը գաղափարախոսությունն է, իսկ քաղաքական իշխանությունը նվաճվում է այդ գաղափարախոսության հաստատման նպատակով[48]:

Մոլորություն է կարծել, որ ամբողջատիրությունը հիմնված է միայն վախի և ուղղակի բռնության վրա: Ոչ պակաս դեր են կատարում սոցիալական ամբոխավարության, գաղափարախոսական պատրանքների, մանիպուլյացիաների համակարգը, որը թույլ չի տալիս մի էլիտային իրեն մոտեցնել մեկ այլ էլիտայի: Զանգվածների գիտակցություն է մտցվում համընդգրկուն, մոբիլիզացիոն գաղափարախոսություն, որն ուղղված է ոչ այնքան գիտակցությանը, որքան զգացմունքներին, բնազդներին: Մարդու գլխուղեղի կեղևում ստեղծվում է այնպիսի հիվանդագին իրավիճակ, որը նրան թույլ չի տալիս ադեկվատ ընդունել շրջապատող իրականության ազդանշանները: Ամբողջատիրական գաղափարախոսության հիմքը «մեկ ընդհանուր մեծ գաղափար»-ն է, որը ներկայացվում է որպես բոլոր խնդիրների լուծման բանալի: Նման մեծ գաղափարը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ` դասակարգային, ազգային, ռասայական, կրոնական, բայց նրա բնույթը պայմանավորում են երեք կարևոր հատկանիշներ`

  1. Հայացքը դեպի ապագա: Ներկա պահի դժվարությունները դիտարկվում են որպես ժամանակավոր անհրաժեշտություններ վաղվա «պայծառ» օրվա համար, որոնք հասու են միայն «մեծ գաղափարի» կրողներին,
  2. «Թշնամու» կերպարը: Նա չարամտորեն ատում է «մեծ գաղափարը», որևէ համաձայնություն կամ փոխզիջում նրա հետ արմատականապես անհնար է: Այդ թշնաին դուրս է բոլոր բարոյական սահմաններից, նա անսահման դաժան է, նենգ և անխնա: Հատկանշական է, որ այդ թշնամին ամենուր է, նա ամեն տեղ գաղտնի գործակալներ ունի` այդ թվում նաև «մեծ գաղափարի» կրողների շարքերում: Բոլոր անհաջողությունները պայմանավորված են այդ թշնամու դավադրություններով: Վերը նշված երկրորդ կետը հիանալիորեն և անզուգական պատկերված է Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական ստեղծագործությունում,
  3. Պետության, կուսակցության, նրա առաջնորդի իդեալականացումը, սակրալացումը: Նրանք արտահայտում են ժողովրդի ոգին, կյանքի են կոչում նրա ձգտումներն ու երազանքները, ուստիև ժողովուրդը պետք է անվերապահորեն հավատա նրանց, նրանց վստահի իր կյանքն ու անվտանգությունը, «մեծ գաղափարի» թշնամիների վերացման անսահմանափակ իրավասությունները: Ընդհանուր առմամբ, քանզի պետության բոլոր քաղաքացիները մեկ ընդհանուր սկզբի մասնիկներ են հանդիսանում (զանգվածների մեջ գերիշխում է «Մենք» գաղափարը), ապա կառավարողների և կառավարվողների շահերը իբր թե ամբողջովին համընկնում են և որևէ վերահսկողություն հասարակության կողմից պետական ապարատի նկատմամբ լրիվ ավելորդ է[49]:

Ամբողջատիրական ռեժիմի ժամանակ գաղափարախությունը իրականացնում է մի քանի գործառույթ`

  1. Ամբողջատիրական գաղափարախոսության առաջին և հիմնական գործառույթը տվյալ ռեժիմի լեգիտիմիզացիան է: Գաղափարախոսությունը մշտապես պետք է հիմնավորի կուսակցության և նրա առաջնորդի իրավունքը իշխանության նկատմամբ, գովերգի կուսակցության հերոսական անցյալը և նկարագրի «ոսկե դարի» հիանալի նախադրյալները, որի ի կատար ածելու համար կուսակցությունը և առանջնորդը ջանք չեն խնայում: Քարոզվում են նաև այնպիսի օրենքներ (պատմական կամ կենսաբանական) համաձայն որի տվյալ ռեժիմի հաղթանակը իբր թե պետք է անխուսափելի լինի: Ամբողջատիրական գաղափարախոսության անկյունաքար է հանդիսանում այն հիմնավորումը, որ տվյալ սոցիալական կարգը առաջացել է պատմական կամ բնական գործողության անհրաժեշտության արդյունքում: Կոմունզիմի դեպքում քարոզվում է դասակարգային պայքարում բուժուազիայի նկատմամբ պրոլետարիատի հաղթանակի անխուսափելոիությունը: Նացիզմի դեպքում առաջ է քաշվում այն գաղափարը, որ «պատմության որոշիչ շարժիչ ուժը» հանդիսանում է «ժողովուրդների և ռասաների պայքարը միմյանց նկատմամբ» և այդ պայքարում տեղի է ունենում «լավագույն ժողովուրդների և ռասաների բնական ընտրությունը»: Իշխանության համար միջռասայական պայքարում «ընտրյալ ռասայի» հաղթանակը «ցածր, անլիարժեք» ռասաների նկատմամբ անխուսափելի է: Ամբողջատիրական ռեժիմն առաջացավ այսպիսով պատմական (կոմունիզմ) կամ կենսաբանական (նացիզմ) պատմական անհրաժեշտությամբ, և այն կյանքի է կոչում պատմության կամ բնության կամքը` վերացնելով «շահագործող դասերին» կամ «ցածր ռասաներին»` նախանշված կատարյալ հասարակության ի հայտ գալու համար:
  2. Ամբողջատիրական գաղափարախության մյուս գործառույթը զանգվածների մոբիլիզացիան է ռեժիմի կողմից դրված խնդիրների իրականացման համար: Ամբողջատիրական ռեժիմը ձգտում է զանգվածներին պահել պերմանենտ սոցիալական մոբիլիզացիայի վիճակում, քանզի հենց հասարակության մեջ լարվածությունը թուլանում է, կարող է առաջ գալ քաղաքական ազատության հարցը: Ուստի ամբողջատիրությունը պետք է աջակցի և ուղղորդի զանգվածների ակտիվությունը (նոր թշնմիների որոնմամբ, պատերազմին նախապատրաստելով, ինչ-որ հսկայական տնտեսական նախագծեր նախապատրաստելով): Զանգվածների մոբիլիզացիան իրականացվում է իհարկե վերևից` հարկադրանքի և գաղափարական մանիպուլյացիայի միջոցով:
  3. Հետևելով Լ. Շապիրոյին ամբողջատիրական գաղափարախության երրորդ գործառույթ կարելի է համարել «բարոյական ցավազրկման» գործառույթը: Քրիստոնեական բարոյականությամբ դաստիարակված մարդուն ամբողջատիրության անխոս զենք դարձնելու համար պահանջվում է նրան տալ նոր բարոյական սկզբունքների փաթեթ, նոր պատվիրաններ:

Ամբողջատրիական պետությունը իր շատ հատկանիշներով կրոնապետություն է հիշեցնում: Կոմունիստական ամբողջատիրական պետությունը, ինչպես նշում էր Ն. Բերդյաևը, «նման էր կրոնապետությանը և ուներ նման հակումներ», այն «հակառակ կրոնապետություն էր»: Ամբողջատիրական ռեժիմի ժամանակ, ինչպես և պատմական կրոնապետություններում, բռնպետը նաև առաջին կրոնապետն է, որը մենաշնորհային իրավունք ունի կուսակցական դոկտրինայի և «սուրբ տեքստերի» մեկանաբանության համար, այսինքն այն իր ձեռքերում կենտրոնացնում է և աշխարհիկ, և «հոգևոր իշխանությունը» (ընդ որում կուսակցության առաջնորդը մշտապես վերաձևակերպում է գաղափարախությունն այնպես, ինչպես իրեն է ձեռնտու այդ պահին): Դրանով նույնպես ամբողջատիրությունը տարբերվում է սահմանադրական ժողովրդավարությունից, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից և գոյություն ունի մտքի և խղճի ազատություն:

Ամբողջատիրական գաղափարախոսությունը արդարացնում է իր առանձնահատուկ լինելը նրանով, որ այն ճշմարտություն է հանդիսանում վերջին աստիճանակարգում: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ, որ քաղաքականության մեջ միակ բացարձակ ճշմարտության հայտարարումը վերացնում է հայացքների և տեսակետների բազմակիությունը, ընտրության իրավունքը: Հենց այդ պատճառով է, որ ամբողջատիրական գաղափարախոսությունը անհանդուրժող է բոլոր գաղափարական հոսանքներին և տեսակետներին, և այդ անհնդուրժողականությունը շոշափում է ողջ քաղաքական համակարգը: Հիտլերը գրում էր «Մայն կամպֆում». «Իրական աշխարհայեցությունը միշտ անհանդուրժող կլինի և չի բավարարվի «այլ կուսակցությունների մեջ ուղղակի կուսակցության դերով»: Իրական աշխարհայեցությունը մերժում է «ապրի’ր և ուրիշներին էլ թող ապրել» կանոնը: Այն հավակնում է բացարձակ և անխոս ճանաչում և պահանջում է, որ ամբողջ հասարակական կյանքը կառուցվի բացառապես իր հրահանգներով»:

Ամբողջատիրական գաղափարախոսության քարոզչության համար օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները` մամուլ, ռադիո, կինեմատոգրաֆ: Քարոզչության նպատակներին ենթարկվում են գրականությունը և մշակույթը: Տեղի է ունենում կրթության գաղափարականացում (կարելի է ասել, որ ամբողջատիրական ռեժիմը հետզհետե վերացնում է տարբերությունը կրթելու և քարոզչության միջև)[50]:

Գաղափարախոսական մոնիզմը և համակարգի փակվածությունը. Կուսակցական մոնիզմին համապատասխանում է գաղափարախոսական մոնիզմը, որը շոշափում է իշխանական հարաբերությունների ողջ հիերախիան` պետության գլխից և կուսակցությունից ընդհուպ մինչև իշխանության ստորին օղակները և հասարակության բջիջները: Այսպես, ամբողջատիրության ստալինյան տարբերակում առասպելականացված մարքսիզմը դարձավ կուսակցական-պետական ամբողջատիրական ռեժիմի գաղափարական հիմքը: Այդ մարքսիզմը հիմնավորեց այն առասպելը` համաձայն որի կոմունիստական կուսակցությունը, որը ղեկավարում է աշխատավորների և հալածյալների դասակարգային պայքարը, սկսել և իրականացրել է պրոլետարիական հեղափոխություն և կանգնել է սոցիալիստական շինարարության ռելսերի վրա` դրանով իսկ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա` կոմունիզմ, հետևաբար հենց նրան է պատկանում ողջ պետական իշխանությունը: Տվյալ հարցում իր դիրքորոշմամբ շատ քիչ էին տարբերվում ֆաշիզմի ղեկավարները և գաղափարաբանները, որոնք կարծում էին, որ բացառապես նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունն իրավունք ունի լինել իշխանության միակ կրողը և Գերմանիայի ճակատագիրը որոշողը:

Ամբողջատիրության երկու տարբերակներում էլ առանց բացառության բոլոր ռեսուրսները` լինի դա նյութական, մարդկային կամ ինտելեկտուալ, ուղղված են մեկ ընդհանուր նպատակի` առաջին դեպքում հազարամյա ռեյխի ստեղծում և երկրորդ դեպքում կոմունիստական պայծառ ապագային: Ի տարբերություն դեպի անցյալ կողմնորոշված ավանդական համակարգերի` ամբողջատիրությունն ուղղորդված է դեպի ապագա: Միակ ունիվերսալ նպատակը պայմանավորում է միակ մոնոգաղափարախոսությունը` ի դեմս պետական գաղափարախոսության և նրա հիմքի վրա կառուցված քաղաքական կողմնորոշումները, դրվածքները, սկզբունքները, որոնք, ճյուղավորված զանգվածային տեղեկատվության և քարոզչության, ընտանիքի, դպրոցի, եկեղեցու և այլնի օգնությամբ, ներխուժում են լայն զանգվածների գիտակցություն` կոչված հիմնավորելու և բացատրելու գոյություն ունեցող իրականությունը համապատասխան տերմիններով: Այն ամենը, ինչը չի համընկնում տվյալ նպատակի հետ, ենթարկվում է բանադրանքի (անաֆեմա) և լիկվիդացվում է: Արդյունքում, հասարակության մեջ բոլոր տարաձայնությունները դիտարկվում են որպես չարիք, որը պետք է արմատախիլ անել: Ի տարբերություն փիլիսոփայական դպրոցների, գաղափարական հոսանքների և հասարակագիտական ուղղությունների` ամբողջատիրությունը` շնորհիվ իր կառուցվածքաբանության, միշտ ձեռք է բերում քաղաքական բովանդակակություն: Դա էլ հենց պայմանավորում էր տոտալիտարիզմի կողմնակիցների անհանդուրժողականությունը հակառակորդների դիրքորոշումների նկատմամբ, որը դրսևորվում էր սեփական դիրքորոշումների և սկզբունքների պաշտպանության ֆանատիկությամբ: Այստեղից էլ հենց բոլշևիկների կողմից առաջ քաշված «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կամ «եթե թշնամին չի հանձնվում, նրան վերացնում են» սկզբունքները: 1925 թ.-ին Հիտլերը նմանատիպ ոգով էր խոսում այն մասին, որ պայքարում հնարավոր է միայն մեկ ելք. «Կամ թշնամին կքայլի մեր դիակների վրայով կամ մենք` նրա»:

Ամբողջատիրական պետությունը օգտագործում էր իր ողջ հզորությունը իր գաղափարախոսության առասպելականացված տարբերակի` որպես միակ հնարավոր աշխարհայացք ներկայացնելու համար: Ըստ էության, այն վեր էր ածվել պետական կրոնի` իր դոգմաներով, սուրբ գրքերով, սրբերով, առաքյալներով, մարդ-աստվածներով (ի դեմս վոժդի, ֆյուրերի, դուչեի և այլն), լիթուրգիայով և այլն: Այստեղ պետությունն իրենից ներկայացնում է թեոկրատիկ կառավարման գրեթե նույն համակարգը, որտեղ գերագույն քուրմ-գաղափարաբանը միաժամանակ նաև գերագույն ղեկավարն է: Ըստ Բերդյաևի դա «հակառակ թեոկրատիա է»: Այստեղ ամեն ինչ արվում է մարդկանց, զանգվածի, հասարակության, պետության, կուսակցության և հասարակական կեցության բոլոր համակարգերի միակցության համար:

Ուտոպիական քաղաքական փիլիսոփայության ամբողջատիրական տարբերակը անհրաժեշտություն է համարում ինդիվիդուալ և կոլեկտիվ նպատակների նույնականության առկայությունը: Քանի որ ինչպես ինդիվիդուալ, այնպես էլ կոլեկտիվ նպատակները թեոլոգիկ բնույթ են կրում, բարոյականությունը դրսևորվում է նպատակների իրականացման մեջ, որոնք արմատավորված են հենց սուբյեկտի բնույթի մեջ, որը պայմանավորված է համապատասախան գաղափարախոսությամբ: Միջնադարյան օրենքների նման ինդիվիդուալ նպատակները պետք է գտնվեն, այլ ոչ թե հորինվեն: Առանձին ինդիվիդի նպատակները տրված են հասարակության, մարդու կառուցվաքում. ինդիվիդը չի կարող փոխել դրանք, նա կարող է միայն հարմարվել դրանց: Ամբողջատիրությունն արմատավորված է քաղաքական կամ այլ միջոցների օգնությամբ բարոյական ռեֆորմացիայի նպատակ հետապնդող ուտոպիական քաղաքական փիլիսոփայության այս կամ այն տարբերակում:

Մարքսիզմը, որն ըստ էության դիտարկվում էր համաշխարհային փիլիսոփայության ավարտ, դուրս էր բերվել քննադատության դաշտից, իսկ նրա դրույթները չափանիշ էին դարձել մյուս փիլիսոփայական համակարգերի գնահատման համար: Արդեն իսկ Էնգելսը և առավել ևս մարքսիզմի հիմնադրի առավել հավատարիմ հետևորդները Կ. Մարքսին քննադատությունից դուրս էին դիտարկում և դրանով իսկ նոր ուսմունքի անձեռնմխելի մարգարեի: Էնգելսը գրում է. «Մարքսն այնքան է մեզ բոլորիս գերազանցում իր հանճարեղությամբ, իր չափազանց գիտական բարեխղճությմաբ և առասպելական գիտականությամբ, որ եթե որևէ մեկը փորձեր քննադատել նրա հայտնագործությունները, նա միայն կայրվեր դրանից: Դա հնարավոր կլինի միայն առավել զարգացած դարաշրջանի մարդկանց համար»: Դրանով իսկ Մարքսը կարծես ձեռք էր բերում «եկեղեցու» սուրբ հոր, իսկ նրա ստեղծագործությունները սուրբ գրքի կարգավիճակ, որոնք չէին տեղավորվում ռացիոնալ քննադատական վերլուծության համընդհանուր ընդունված օրենքների և նորմերի շրջանակներում: Ինչ վերաբերում է սովետական դարաշրջանի մարքսիզմ-լենինիզմին, ապա այն ձեռք էր բերել ֆունդամենտալիզմի ատրիբուտներ` իր ֆանատիզմով, տառացիությամբ և կատարածաբանությամբ (էսխատոլոգիզմ):

Կրոնական հավատի կարգավիճակ` միստիցիզմի իր տարրերով, ձեռք բերեց ֆաշիստական գաղափարախոսությունը: Նրա սրբազան գրքերը դարձան Հ.  Չեմբեռլենի «Տասնիներորդ դարի հիմքերը», որը հիտլերյան «Ֆելկիշեր բեոբախտեր» թերթը 1925 թ.-ին անվանեց «նացիստական շարժման ավետարան», ինչպես նաև Ա. Ռոզենբերգի «Քսաներորդ դարի առասպելը» և այլն: Իհարկե, բոլորից վեր գտնվում էր Ա. Հիտլերի «Մայն կամպֆը» («Իմ պայքարը»), որը գաղափարա-քաղաքական նպատակ էր առաջարկում «հազարամյա ռեյխի» ստեղծումը: Հատկանշական է, որ բոլոր գերմանական ընտանիքներում այն դրվում էր տան գլխավոր մասում և գրեթե պարտադիր էր համարվում այն նվիրել հարսին ու փեսային  հարսանիքի ժամանակ և դպրոցականին դպրոցն ավարտելուց հետո[51]:

«Մեծ գաղափար». «Մեծ գաղափարը» իռացիոնալ է և հաճախ միստիկացված, խորապես չի համապատասխանում իրականությանը, ուստի նրա համար չափազանց վտանգավոր են պլյուրալիզմը, ցանկացած քննադատությունը, մրցակցությունը ուրիշ գաղափարների և հատկապես օբյեկտիվ տեղեկատվությունը իրականության վերաբերյալ հասարակության մեջ և աշխարհում: Հայտնի է, որ տեղեկատվության պահպանությունը և վերահսկողությունը ցանկացած բյուրոկրատիայի գոյության անհրաժեշտ պայման են: Այդ պայմանը ամբողջատիրությունը հասցնում է աբսուրդի` հաստատվում է ծայրահեղ գաղտնիության ռեժիմ, դաժանագույն պետական մենաշնորհ տեղեկատվության վրա և գրաքննություն և ընդհակառակը, մեծապես զարգացած է ապատեղեկատվական մարտավարությունը, այդ թվում նաև ցանկացած հաջողության գերագնահատում: Հրապարակայնորեն հայտնվում է միայն այն մասին, ինչը նպաստում է զանգվածների գիտակցության մեջ «Մեծ գաղափարի» սկզբունքների ամրապնդմանը: Հզոր քարոզչական ապարատը իրականացնում է այդ գիտակցության առասպելականացման, մտքերի ծրագրավորման և մարդկանց վարքի խնդիրները: «Մեծ գաղափարը» վեր է ածվում իր եկեղեցու կարիքն ունեցող փոքր կրոնի: Մենաշնորհային կուսակցությունը բացի իր հիմնական խնդրից (համաձայնության պահպանումը «վերևներում») արբանյակ-կազմակերպությունների, արհմիությունների, երիտասարդական, կորպորատիվ և պարամիլիտար կառույցների հետ միասին իրականացնում է «հաղորդափոկի» գործառույթ էլիտաներից դեպի «ներքևներ»: Հզորագույն պատժիչ ապարատը ակտիվորեն մասնակցում է պետական գաղափարախոսության և տեղեկատվական դիկտատուրայի հրամայականների պաշտպանությանը «վտանգավոր մտքերի» դեմ պայքարում` դրանց կրողների ֆիզիկական վերացման կամ շրջափակման ճանապարհով: Սակայն, բռնարարքները պարբերաբար կպչում են նաև ռեժիմի նկատմամբ լիովին լոյալ մարդկանց: Դա ստեղծում է համընդհանուր կասկածի հստակ մթնոլորտ: Վախը պետք է այնքան խորը ազդի հոգեբանության, ենթագիտակցության վրա, որ մարդը բնազդաբար վանի շրջապատող կյանքի հակասությունների մասին մտքերը:

Տեղեկատվական դիկտատուրան հսկայական հնարավորություններ է ստեղծում գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար: Խեղդվում են մարդկանց հետաքրքությունները, որոնք նրանց մղում էին պայքարի սոցիալական և պրոֆեսիոնալ պահանջների համար, ինչպես նաև համերաշխության զգացումը: Պատժիչ օրգանների գործողությունների համակցությամբ դա փաստացիորեն անհնար է դարձնում քաղաքացիների բողոքի դրսևորումները ամբողջատիրական կարգերի դեմ: Վերաձևակերպվում են ստրկատիրական հարաբերությունները (բանտարկյալների աշխատանք) և ճորտատիրությունը (ԽՍՀՄ-ում անձնագիր չունեցող կոլխոզնիկների ապաֆեոդալականացումը, օստարբայտերները նացիստական Գերմանիայում և այլն):

Վերադարձը դեպի միջնադար տեղի է ունենում նույնիսկ բարոյականության և իրավունքի շրջանակներում: Քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ փաստացիորեն մերժվում է և ողջ բնակչությունը բաժանվում է տարբեր իրավունքներ ունեցող մի քանի շերտերի: Ամբողջատիրության ժամանակ տեղի է ունենում պատմականորեն իրենց սպառած սոցիալական կարգերի վերաձևում նոր տնտեսա-արտադրական և տեխնոլոգիական հիմքի վրա: Իսկ ռեժիմի կայունությունը ապահովվում է անձի ուղղորդված դեֆորմացիայի, մարդկային բնույթի խեղման հաշվին: Պատահական չէ, որ բոլոր ամբողջատիրական ռեժիմները այս կամ այն ձևով առաջ են քաշում «նոր մարդ ստեղծելու» նպատակը:

Ցանկացած պետական ապարատ (նույնիսկ ամենաժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրում) ձգտում է առավելապես ընդարձակել իր գործառույթները և իրավասությունները, մեծացնել վերահսկողությունը հասարակական խնդիրների նկատմամբ, կրճատել իր նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը: Ցանկացած պետություն (գոնե մասամբ) հանդես է գալիս ինքնուրույն շահագործողի դերում, այսինքն իր մեջ ներառում է ամբողջատիրական տարրեր: Բայց դրա իրականացման համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքացիների մեծամասնության հավատը հասարակական կյանքի պետական վերահսկողության անհրաժեշտության նկատմամբ, այսինքն «Մեծ գաղափար»: Այս գաղափարը իր ցանկացած տարբերակով չի կարող լինել ո’չ պրոլետարիական, ո’չ գյուղացիական, ո’չ բուրժուական, քանզի այն ըստ էության չի արտահայտում հասարակության ոչ մի զանգվածային շերտի շահերը, սակայն «Մեծ գաղափարները» հեշտությամբ հաստատվում և աջակցություն են ստանում մարգինալների կողմից: Ինչքան մեծ է մարգինալացված հասարակության աստիճանը, այնքան հնարավոր է  նրա անկումը դեպի ամբողջատիրություն:

Մարգինալ խմբերի ներկայացուցիչների համար հատկանշական են մշակութային չարմատականացվածությունը և դրա հետ կապված սոցիալական անլիարժեքության և օտարվածության զգացումը, մոռացվածության և ագրեսիվության միակցությունը, շրջակա աշխարհի հիվանդագին պատկերացումը, հավատը հրաշքների նկատմամբ[52]:

Իշխանության պաշտամունքը. Ցանկացած ամբողջատիրական համակարգ պաշտամունք է ստեղծում, սակայն դրա իրական և գլխավոր օբյեկտ հանդես է գալիս ոչ թե մարդը, այլ իշխանությունը որպես այդպիսին: Իշխանության պաշտամունք. սրանում է կայանում աբողջատիրական համակարգի էությունը: Իշխանությունը դառնում է գերարժեք. ով ունի իշխանություն` ունի ամեն ինչ` շքեղ կյանք, շրջապատողների ստորաքարշությունը, ցանկացած հարցի շուրջ կարծիք հայտնելու հնարավորություն, յուրաքանչյուր ցանկությունը իրականացնելու հնարավորություն և այլն: Ով իշխանություն չունի` ոչինչ չունի` ոչ փող, ոչ անվտանգություն, ոչ հարգանք, ոչ էլ կարծիքի, ճաշակի, զգացմունքի իրավունք:

Ստեղծելով պաշտամունք` ամբողջատիրական իշխանությունը առասպելականացնում է իշխանական բոլոր գործառույթները` անսահման մեծացնելով դրանց նշանակությունը, գաղտնի է պահում դրանք սնող հսկայական միջոցները և մերժելով ցանկացած օբյեկտիվ հանգամանքների դերը, իսկ ավելի ստույգ` իշխանության համար գոյություն չունի ոչ մի օբյեկտիվ բան, ոչ մի բան, որը ինքն իրեն է տեղի ունենում` առանց իր ղեկավարության, մասնակցության և վերահսկողության:

Իշխանության պաշտամունքը առավել կենսական գտնվեց, քան անձի պաշտամունքը[53]:


[1] Как Гитлер пришел к власти // Аргументы и факты, № 37, М., 1998.

[2] Сумбатян О. Г., Тоталитаризм – политический феномен XX века, Социально-гуманитарные знания (журнал),  1, М., 1991.

[3] Далëз Ж., Гваттари Ф., Анти-Эдип. Капитализм и шизофрения, Екатеринбург: У-Фактория, с. 53

[4] Сумбатян Ю. Г., Политология, Тоталитаризм – политический феномен XX века, «Социально-гуманитарные знания» (журнал), № 1, М., 1999.

[5] Лекция «Россия на путях модернизации XIX в.»

[6] Реферат на тему: Социально-политические и психологические истоки тоталитаризма, М., 2010 (http://revolution.allbest.ru/political/d00284538.html)

[8] Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարան, Եր., 2003 թ., էջ 536:

[9] Brzezinski Z., The Permanent Purge-Politics in Soviet Totalitariansm, Harvard University Press, 1956, p. 1-8, 168-175; Brzezinski Z., Ideology and Power in Soviet Politics, London, 1962, p. 15, 19

[10] Meyer A., The Soviet Political System, New York, 1965, p.175

[11] Meissner B. Sowietgesellschaft im Wandel Stuttgart, 1966, s. 121; Friedrich C., Totalitarianism, Harvard University Press, 1959, p. 53

[12] Ожогин А. С. Реферат на тему: Тоталитаризм: происхождение и сущность, Тула, 2002.

[13] Игрицкий Ю. И., Концепции тоталитаризма: уроки многолетних дискуссий на Западе, История СССР, M., 1990, № 6.

[14] Российский Университет Дружбы Народов. Реферат на тему: Xарактерные черты тоталитаризма, М., 1998.

[15] Totalitarianism, Proceedings of a Conference Held at the American Academy of Arts and Sciences, March 1953, Campbridge (Mass), 1954, p. 38.

[16] Российский Университет Дружбы Народов. Реферат на тему: Xарактерные черты тоталитаризма, М., 1998.

[17] Игрицкий Ю. И., Тоталитаризм вчера, сегодня,… завтра?, Полис, № 5, M., 1998.

[18] Мирский Г., Ушел ли тоталитаризм вместе с двадцатым веком?, «Миривая экономика и международные отношения» (журнал),  № 1, с. 40-51, М., 2002.

[19] Дмитрий Таланцев, Xристианский журнал «Клад истины», Нацизм и фашизм с христианской точки зрения.

[20] Библия, Ветхий Завет, Бытие 11:4

[21] Талмуд

[22] Библия, Ветхий Завет, Бытие 11:5-8

[23] Платон, Соч. в 3 т., Москва 1971, Т. 1, 3.

[24] Бабëф Г., Соч. в 4 т, М., 1977, Т. 3, с. 521.

[25] Троцкий Л. Д., Преданная революция: Что такое СССР и куда он идет?, 1936.

[26]  Ожогин А. С. Реферат на тему: Тоталитаризм: происхождение и сущность, Тула, 2002.

[27] Сумбатян Ю. Г., Политология. Тоталитаризм – политический феномен XX века, Социально-гуманитарные знания (журнал), № 1, М., 1999.

[28] Fridrich C. J. and Brzezinski Z. K., Totalitarian Dictatorship and Autocracy, Campbridge (Mass), 1956, p. 58.

[29] Ожогин А. С. Реферат на тему: Тоталитаризм: происхождение и сущность, Тула, 2002.

[30] Р. Арон, Демократия и тоталитаризм, глава XV — О тоталитаризме.

[31] Г. Мирский, Ушел ли тоталитаризм вместе с двадцатым веком?, «Мировая Экономика и международные отношения» (журнал), № 1, с. 40-51, М.,  2002.

[32] Марченко М. Н., Лунгу П. Ф., Основы государства и права в вопросах и ответах, М., 1995.

[34] Российский Университет Дружбы Народов. Реферат на тему: Xарактерные черты тоталитаризма, М., 1998.

[35] Рассоха И. Н., Тезисы о тоталитаризме, Полис, № 2, М., 1995.

[36] Виктор Суворов, Разгром, стр. 5, 6, 7, M., 2010.

[37] McKenna M.C. Borah, Ann Arbor, 1961, p. 349.

[38] Дин Дж., Странный Союз, Олма-Пресс, 2005.

[39] Демократия и фашизм, Сборник статей, с. 600, изд. «Просвещение», М., 1996 г.

[40] Солженицын А. И., Архипелаг ГУЛАГ, т. 1, стр. 53, М., 1990.

[41] Солженицын А. И., Архипелаг ГУЛАГ, т. 1, стр. 220, М. 1990.

[42] Бессонов Б., Фашизм: идеология и практика, стр. 151, М., 1985.

[43] Рассоха И. Н., Тезисы о тоталитаризме, Полис, № 2, 1995.

[44] Работяжев Н. В., Политическая система тоталитаризма: структура и характерные особенности, Вестник московского университета (журнал), сер. «Политические науки», № 1,  1998 г.

[45] Гаджиев К. С., Политическая наука, часть 2, стр. 142, 143, М., 1994.

[46] Георгий Дерлугьян, Индустриализация власти, «Эксперт» (журнал), № 30, М., 2008.

[47] Цвейг С., Совесть против насилия. Касстелио против Кальвина, стр. 360, М., 1985.

[48] Ожогин А. С. Реферат на тему: Тоталитаризм: происхождение и сущность, Тула, 2002.

[49] Рассоха И. Н, Тезисы о тоталитаризме, Полис, № 2, М., 1995.

[50] Работяжев Н. В., Политическая система тоталитаризма: структура и характерные особенности, Вестник московского университета, сер. «Политические науки», № 1, М., 1998 г.

[51] Гаджиев В.С., Политическая наука, Часть 2, стр. 141, 142, М., 1994.

[52] Рассоха И. Н., Тезисы о тоталитаризме, Полис, № 2, 1995.

[53] Ожогин А. С. Реферат на тему: Тоталитаризм: происхождение и сущность, Тула, 2002.

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Գրականություն, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: