Սոցիալական գործընկերություն

Սոցիալական գործընկերությունը արտադրական գործընթացի մասնակիցների` աշխատողների և գործատուների հավասար գործընկերության վրա հիմնված, շահերի համաձայնեցման ինստիտուտների և մեխանիզմների համակարգ է: Սոցիալական գործընկերության զարգացումը իր տարբեր մակարդակներով ժամանակակից շուկայական տնտեսության սոցիալական ուղղվածության մեծացման հիմնական կարևոր մասն է: Սոցիալական գործընկերության համակարգում աշխատողների շահերը ներկայացված են որպես կանոն արհմիությունների, իսկ գործատուների շահերը` գործարարների միությունների կողմից: Դրա այսպես կոչված եռակողմ տարբերակում շահերի համաձայնեցման գործընթացի որպես անմիջական մասնակից է հանդես գալիս պետությունը, որը միաժամանակ ընդունված համաձայնագրերի կատարման երաշխավորն է: Շահերի համաձայնեցումը ձեռք է բերվում բանակցային գործընթացի միջոցով, որի ընթացքում կողմերը համաձայնվում են  աշխատանքի պայմանների և աշխատավարձի չափի, աշխատողներին սոցիալական երաշխիքների և կազմակերպությունում նրանց դերի հարցերի շուրջ:

Սոցիալական գործընկերության համակարգի զարգացումը հնարավորություն է ստեղծում հասնել աշխատողների և գործատուների շահերի հնարավոր հավասարակշռությանը համագործակցության հիմքի վրա, ստեղծվում է սոցիալական կոնսենսուս: Այն ծառայում է որպես տնտեսական արդյունավետության և սոցիալական արդարության իրական գործիք:

Զարգացած արդյունաբերական երկրներում սոցիալական գործընկերությունը տարբեր մակարդակներով է հանդես գալիս: Այսպես կոչված կորպորատիվ համակարգը ենթադրում է հատուկ օրգանների, գործողությունների և մեխանիզմների օգտագործում: Այն տարածում է գտել Ավստրիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում: Օրինակ, Ավստրիայում սոցիալական գործընկերությունն իրականացվում է խորհրդատվական կազմակերպությունների լայն ցանցի միջոցով: Այն երկրներում, որտեղ սոցիալական գործընկերության հատուկ ինստիտուտները բացակայում են, գործում է այսպես կոչված պլյուրալիստական համակարգը (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա): Այստեղ իրարամերժ շահերի համաձայնեցումը իրականացվում է ողջ հասարակության մակարդակով հասարակ քաղաքական գործընթացի (կուսակցությունների, պառլամենտների, արհմիությունների) և աշխատողների ու գործատուների համագործակցության զարգացման միջոցով` առանձին կազմակերպությունների մակարդակով:

            

Categories: Տերմինաբանություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: