Բանակ չունեցող պետությունները

Բանակը երկրի անվտանգությունը արտաքին ներխուժումներից պաշտպանելու հիմնական երաշխիքն է, սակայն կան պետություններ, որոնք չունեն սեփական բանակը: Ներկայացնում ենք դրանք առանձին-առանձին:

Վատիկան: Պետություն-անկլավ Հռոմի տարածքում, որը լիովին անկախ է Իտալիայից: Վատիկանը համարվում է հռոմեական կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևոր ղեկավարության նստավայրը:

Ո՞վ է պաշտպանում: Քանի որ Վատիկանը գտնվում է Հռոմում, Իտալին ամբողջական պատասխանատվություն է կրում սեփական մայրաքաղաքում գտնվող փոքրիկ պետության համար:

Նաուրու: Նաուրուն պետություն է համանուն կղզու վրա, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում և ունի 14000 բնակչություն: Անկախությունը հռչակել է 1968 թ.-ին:

Ո՞վ է պաշտպանում: Գոյություն ունի ոչ պաշտոնական համաձայնույթուն Ավստրալիայի և Նաուրուի միջև ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում: 1940 թ.ին Գերմանիան հարձակվեց Նաուրուի վրա և ավստրալական զինված ուժերը ստանձնեցին կղզու պաշտպանությունը:

Լիխտեյնշտեյն: Լիխտեյնշտեյնը սահմանադրական միապետություն է Կենտրոնական Եվրոպայում: Մայրաքաղաքը Վադուցն է: Սահմանակցում է Ավստրիային և Շվեյցարիային:

Ո՞վ է պաշտպանում: Ոչ մի երկիր պատասխանատվություն չի կրում Լիխտեյնշտեյն պաշտպանության համար, սակայն հենց Լիխտեյնշտեյնում պնդում են, որ նման համաձայնություններ ձեռք են բերվել մի քանի երկրների հետ:

Մարշալյան կղզիների Հանրապետություն: Մարշալյան կղզիները խաղաղօվկիանոսյան պետություն են Միկրոնեզիայում: Մայրաքաղաքը Մաջուրոն է: Հանրապետության բնակչությունը 64000 մարդ է:

Ո՞վ է պաշտպանում: Պետությունը գտնվում է ԱՄՆ-ի պաշտպանության ներքո և ամերիկյան զինված ուժերը պատասխանատվություն են կրում պետության պաշտպանության համար:

Գրենադա: Գրենադան կղզային պետություն է Կարիբյան ծովի հարավ արևելքում: Զբաղեցնում է Գրենադա կղզին և ևս մի քանի կղզիներ:

Ո՞վ է պաշտպանում: Մի խումբ երկրներ պաշտպանում են Գրենադան` Անտիգուան և Բարբուդան, Բարբադոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Սենտ-Կիտսն ու Նևիսը, Սենտ-Լուսիան, Սենտ-Վինսենտը և Գրենադինին, սակայն այս երկրները համալրված մեծ ուժեր չունեն և վտանգի դեպքում Գրենադան հույսը ստիպված դնելու է ԱՄՆ-ի օգնության վրա:  

Անդորրա: Անդորրան փոքր պետություն է Եվրոպայում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև:

Ո՞վ է պաշտպանում: Այս պետությունը 3 պաշտպան ունի` Ֆրանսիան, Իսպանիան և ՆԱՏՕ-ի ուժերը:

Պալաու: Պալաուն կղզային պետություն է Խաղաղ օվկիանոսում` Ֆիլիպինյան ծովում: Տեղակայված է 328 կղզիների վրա:Մայրաքաղաքը Մելեկեոկն է, բնակչությունը 21000 մարդ է:

Ո՞վ է պաշտպանում: Հանդիսանում է ԱՄՆ-ի ազատ ասոցացիայի անդամ, իսկ համաձայն այդ ազատ ասոցացիայի համաձայնագրի` անդամների պաշտպանությունը իրականացնում է ԱՄՆ-ն:

Սամոա:  Սամոան կղզային պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, զբաղեցնում է համանուն կղզիախմբի արևմտյան մասը: Մայրաքաղաքը Ապիան է, որը գտնվում է Ուպոլու կղզու վրա:

Ո՞վ է պաշտպանում: Պետությունը Նոր Զելանդիայի հետ ունի բարեկամության համաձայնագիր, որը Սամոային երաշխավորում է անհրաժեշտ ռազմական օգնություն:

Կոստա-Ռիկա: Կոստա-Ռիկան փոքր պետություն է Կենտրոոնական Ամերիկայում: Չնայած իր աշխարհագրական դիրքին` այն գերազանցապես համարվում է «սպիտակ» երկիր: Մայրաքաղաքը Սան-Խոսեն է:

Ո՞վ է պաշտպանում: Համաձայն 1947 թ.-ի Միջամերիկյան փոխօգնության համաձայնագրի` Կոստա-Ռիկան գտնվում է մի շարք երկրների պաշտպանության ներքո: Այդ երկրներն են ԱՄՆ-ն, Չիլին, Կուբան և այլն և ռազմական ագրեսիայի դեպքում կարող է հուսալ այդ երկրների ռազմական աջակցությանը:

Սողոմոնյան Կղզիներ: Պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում` Մելանեզիայում, զբաղեցնում է համանուն կղզիախմբի մեծ մասը: Մայրաքաղաքը Հոնիարան է: Կազմված է 992 կղզիներից:

Ո՞վ է պաշտպանում: Պետությունը գտնվում է մի քանի երկրների պաշտպանության ներքո, սակայն նրանք մեծապես իրենց հույսը դնում են Ավստրալիայի վրա:

Categories: Պատերազմ, Պատմություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: