Համալսարան չավարտած աշխարհի մեծահարուստները

Բազմաթիվ միլիոնատերեր չեն սովորել ԲՈՒՀ-երում, սակայն դա չի խանգարել նրանց վաստակել միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ:

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող սպորտսմեններից մեկը` Թայգեր Վուդսը, հրաժարվել էր Սթենֆորդի համալսարանի կրթությունից, որովհետև ցանկանում էր պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Այժմ նա տարեկան 100 միլիոն դոլար է վաստակում:

Սթեֆանի Ջոան Անջելինա Ջերմոնտան` առավել հայտնի որպես Լեդի Գագա, Մանհեթենի եկեղեցական դպրոցի աշակերտուհի էր, սակայն թողեց այն մեկ տարի հետո, որովհետև ցանկանում էր երգչուհի դառնալ:

Հարիսոն Ֆորդը փիլիսոփայություն էր ուսումնասիրում Վիսքոնսին նահանգի քոլեջում, սակայն նա հրաժարվեց ավարտական քննություններից մի քանի փոքր դերերի համար և ատաղձագործ էր աշխատում: Մոտավորապես 10 տարի հետո միայն նա գլխավոր դերը ստացավ Ջորջ Լուկասի «Ամերիկյան գրաֆիտի» ֆիլմում, ինչը նրան մեծ հռչակ բերեց:

Հայտնի դերասան Թոմ Հենքսը թողեց կրթությունը, որովհետև ցանկանում էր թատրոնում խաղալ:

Մարկ Ցուկերբերգը, սովորելով Հարվարդում, ստեղծեց աշխարհում ամենահայտնի Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Ֆեյսբուքի հաջողությունը այնքան մեծ էր, որ նա թողեց կրթությունը և ստեղծեց Պալո-Ալտո ընկերությունը:

Ջեյմս Քեմերոնը ծնվել էր Կանադայում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել էր Կալիֆոռնիա, որտեղ էլ ընդունվեց համալարան: Սակայն նա թողեց կրթությունը, ամուսնացավ մատուցողուհու հետ և դարձավ բեռնատարի վարորդ: Սակայն «Աստղային պատերազմներ» ֆիլմը դիտելուց հետո նա որոշեց ռեժիսոր դառնալ:

Ճարտարապետ, փիլիսոփա և գյուտարար Բակմինսթեր Ֆուլլերը երկու անգամ հեռացվել էր Հարվարդի համալսարանից, սակայն նրա ստեղծարար մտքերը տվեցին իրենց պտուղները միլիոնավոր դոլարների տեսքով:

Ֆրենկ Լոյդ Ռայթը, որը համարվում է ամերիկացի ամենահայտնի ճարտարապետը, ընդունվել էր Վիսքոնսին-Մեդիսոն համալսարան 1886 թ.-ին, սակայն այն թողեց մեկ տարի այնտեղ սովորելուց հետո: Մահվանից հետո նա թողել է ավելի քան 500 նախագծեր, այդ թվում Նյու-Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանի նախագիծը:

Եթե Սթիվ Ջոբսը ընդունվեր համալսարան, մենք հավանաբար չէինք իմանա երբեք, թե ինչ է Macintosh-ը, Ipod-ը, Iphone-ը: Այս մարդը ստեղծել է Apple և Pixar ընկերությունները:

Բիլ Գեյթսը Հարվարդի համալարան ընդունվեց 1973 թ.-ին: Երկու տարի անց նա թողեց ուսումը և մանկության ընկերոջ հետ հիմնեց Microsoft ընկերությունը:

            

Categories: Շոու-բիզնես, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Փիլիսոփայություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, ԶԼՄ, Խաղ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Համալսարան չավարտած աշխարհի մեծահարուստները

  1. Տեսնես երբ է գալու մեր ժամանակը որ, մեր սպիտակ նժույգը հաղթանակ տանի:
    Слова Алексей Матевосяна 🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: