ԽՍՀՄ-ում սեքս չկա

«ԽՍՀՄ-ում սեքս չկա»-ն թևավոր խոսք է, որի առաջացման պատճառ է հանդիսացել Լենինգրադ-Բոսթոն հեռուստակամուրջի («Կանայք խոսում են կանանց հետ») խորհրդային կին մասնակիցներից մեկի արտահայտությունը, որի տեսագրությունն արվել էր հունիսի 28-ին և եթեր էր հեռարձակվել 1986 թ.-ի հուլիսի 17-ին:

Արտահայտության առաջացման պատմությունը

1986 թ.-ին հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Պոզները և Ֆիլ Դոնահյուն կազմակերպում էին առաջին խորհրդա-ամերիկյան հեռուստակամուրջները: Շփման ընթացքում հեռուստակամուրջի ամերիկյան մասնակիցներից մեկը հարցնում է. «… Մեր հեռուստագովազդում ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ: Դուք նման հեռուստագովազդ ունե՞ք»:

Խորհրդային կողմի մասնակիցներից Լյուդմիլա Իվանովնան (այդ ժամանակ նա «Լենինգրադ» հյուրանոցի ադմինիստրարտորն էր և «Խորհրդային կանանց կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը) պատասխանում է. «Դե, մեր մոտ սեքս… (ծիծաղ) սեքս մեզ մոտ չկա և մենք կտրականապես դեմ ենք դրան»:

Դրանից հետո բոլոր հավաքվածները ծիծաղում են և խորհրդային կողմի մասնակիցներից մեկը մանրամասնում է. «Մեզ մոտ սեքս կա, մեզ մոտ գովազդ չկա»:

Շրջանառության մեջ մտավ ենթատեքստից դուրս վերցված և ձևախեղված տարբերակը. «ԽՍՀՄ-ում սեքս չկա»:

Արտահայտության կիրառությունը մշակույթում

«ԽՍՀՄ-ում սեքս չկա» արտահայտությունը լայնորեն կիրառվում է ռուսաստանյան աղբյուրներում` խորհրդային մշակույթի հակասեքսուալությունը նշելու համար:

  • Ալեքսանդր Շիրվինդտի հերոսը, Էլդար Ռյազանովի «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար» (1987) տրագիկոմեդիայում ղեկավարության առջև արդարանալով ոչ պաշտոնական նկարիչների ստեղծագործությունների համար, արտասանում է «Սեքս չկա…» արտահայտությունը:
  • «Մեզ մոտ սեքս չկա» արտահայտությունը մի քանի անգամ հնչում է խորհրդա-լեհական Դե ժա վյու ֆիլմում:
  • Հենց այս արտահայտությամբ է պայմանավորված 2004 թ.-ի ռուսական հեռուստամելոդրամայի անվանումը` «Միություն առանց սեքսի», որը ներկայացնում է խորհրդային ժամանակաշրջանը:

Հետաքրքիր փաստեր

  • Ինքն Իվանովնան թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ ոչ ճիշտ կերպով ներկայացնում է արտահայտության առաջացման իր տարբերակը:

«Մի խոսքով, սկսվեց հեռուստակամուրջը և մի ամերիկուհի ասում է. «Աֆղանստանի պատերազմի պատճառով դուք պետք է ընդհանրապես հրաժարվեք սեքսով զբաղվել ձեր տղամարդկանց հետ, այդ ժամանակ նրանք չեն գնա պատերազմելու»: Եվ անընդհատ մատ է թափ տալիս: Ես նրան պատասխանեցի. «ԽՍՀՄ-ում սեքս չկա, այլ կա միայն սեր: Եվ դուք Վիետնամի պատերազմի ժամանակ նույնպես չէիք դադարում քնել ձեր տղամարդկանց հետ»:

Բայց բոլորը հիշեցին միայն արտահայտության սկիզբը: Իսկ ինչ է, ես սխա՞լ եմ: Մեզ մոտ իրականում «սեքս» բառը գրեթե անպատշաճ էր: Մենք միշտ զբաղվում էինք ոչ թե սեքսով, այլ սիրով: Հենց սա էլ ես ի նկատի ունեի»

Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական պատգամները

Реклама
Categories: Պատերազմ, Պատմություն, Սեքս, Քաղաքականություն, ԶԼՄ, Թևավոր խոսք, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: