Ամենայուրահատուկ և անհայտ ֆոբիաները

Մարդկանց մեծամասնությունը կարող է նշել նվազագույնը երեք տեսակ ֆոբիա` ներառյալ վախը բարձրությունից, փակ տարածությունից, արյունից կամ անծանոթ մարդկանցից: Դժբախտաբար, ֆոբիաների ցուցակը անընդհատ նորանում է, սակայն նույնիսկ արդեն գոյություն ունեցող ֆոբիաների շարքում կան այնպիսի տարօրինակները, որոնք գուցե նույնիսկ ծիծաղ առաջացնեն, սակայն դրանք մնում են այնուամենայնիվ ֆոբիաներ: Ձեզ ենք ներկայացնում ամենայուրահատուկ և անհայտ ֆոբիաները:

Նոմոֆոբիա: Տեխնիկական հեղափոխությունը իր հետ բերեց ոչ միայն շփման և կապի նորագույն միջոցներ, այլ նաև վախի նոր տեսակներ. դրանց շարքում է բջջային հեռախոսից օգտվելու հնարավորություն չունենալու վախը: Որքան էլ տարօրինակ է, բայց այս վախն արդեն ընդունված է բժշկական շրջանակներում և նույնիսկ արդեն ունի իր անվանումը` նոմոֆոբիա: Նոմոֆոբիայով տառապող մարդիկ տանից երբեք դուրս չեն առանց բջջայինի, այն իրենց հետ կվերցնեն զուգարան և բաղնիք, իսկ եթե նման մարդիկ հայտնվում են ռադիոծածկույթից դուրս, կարող են հոգեկան խեղում ստանալ:

Մետրոֆոբիա: Մետրոֆոբիան ոչ մի կապ չունի մետրոյի հետ: Մետրոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են կարդալ կամ լսել, թե իչնպես են մարդիկ պոեզիա կարդում:

Հիպպոպոտոմոնստրոսեսկվիպեդալիոֆոբիա: Նման ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են երկար բառերից:

Օկտոֆոբիա: Օկտոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են 8 թվից: Բժիշկները վստահեցնում են, որ այդ վախը երբեմն կարող է բերել տախիկարդիայի:  

Ջենուֆոբիա: Ջենուֆոբիան հիվանդագին վախն է ծնկներից: Նման վախով տառապող մարդիկ երբեք կիսավարտիք կամ կիսաշրջազգեստ չեն կրի, իսկ ուրիշների բաց ծնկներն էլ նրա մոտ զզվանք և անհանգստություն են առաջացնում:

Սոմնիֆոբիա: Այս ֆոբիան առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Սոմնիֆոբիայով տառապող մարդիկ վախենում են քնելուց: Բարեբախտաբար, մեծամասամբ տարիքի հետ այդ վախը շատերի մոտ անցնում է:

Ստաուրոֆոբիա: Ստաուրոֆոբիան վախն է խաչերից և խաչելությունից:

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: