Պատմության ամենացածրահասակ ղեկավարները

Որոշ պատմաբաններ վստահեցնում են, որ Նապոլեոն Բոնապարտը հավանաբար պատմության ամենացածրահասակ ղեկավարն էր, սակայն նա այդքան էլ ցածրահասակ չէր: Իրականում, մեղավորը չափան միավորներում առկա շփոթմունքն էր: Ֆրանսիացիներն ունեին իրենց ֆուտը, շվեդները` իրենց, անգլիացիներն էլ իրենցը:

Ֆրանսիական ֆուտը (ավելի ճիշտ փարիզյանը) հավասար էր 324,8 մմ-ի: Նապոլեոնի հասակը կազմում էր փարիզյան 5 ֆուտ, 2 դյույմ և 4 գիծ, որն էր կազմում է 168,5 սմ: Իսկ «Փոքրիկ կապրալ» մականունը կապված էր ոչ թե հասակի, այլ տարիքի հետ: Արդեն 24 տարեկանում նա բրիգադի գեներալ էր:

10-րդ տեղ: Նապոլեոնին իր հասակով չի գերազանցում նրա հայրենակիցը` Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրա հասակը 168 սմ է: Նրա կինը` Կառլա Բրունին, 10 սմ-ով գերազանցում է իր ամուսնուն:

9-րդ տեղ: Երկար ժամանակ ռեկորդը պատկանում էր Կորեական ժողովրդական բանակի գերագույն գլխավոր հրամանատար, Կորեական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրտական Հանրապետության ժողովրդի մեծ առաջնորդ Կիմ Չեն Իրին: Նրա հասակը կազմում էր 162 սմ և նա հազիվ իր մրցակիցների ուսից էր:

8-րդ տեղ: Դմիտրի Մեդվեդևի հասակը կազմում է 162 սմ (այլ տվյալներով` նույնիսկ 158): Առաջ են բերում նույնիսկ հասակը պայմանավորող տեսություն` համաձայն որի Ռուսաստանի պատմության բոլոր մեծ մարդիկ ցածրահասակ են եղել (օրինակ` Պուշկինը և Գագարինը):

7-րդ տեղ: 1930-ից մինչև 1974 թթ.-ը Եթովպիան ղեկավարած Հայլե Սելասիեի հասակը 160 սմ էր:

6-րդ տեղ: Իսկ ահա Նիկիտա Խրուշչովի հասակը ընդամենը 158 սմ էր:

5-րդ տեղ: Ստալինը իր ժամանակի խորհրդային առաջնորդների նման ևս ցածրահասակ էր. նրա հասակը չէր գերազանցում 156 սմ-ը:

4-րդ տեղ: Յասիր Արաֆաթը գետնից բարձր էր ընդամենը 155 սմ:

3-րդ տեղ: Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն-Հուրիոնի, ինչպես նաև Չինաստանի ղեկավար Դեն Սյաո Պինի հասակը կազմում էր 150 սմ:

2-րդ տեղ: 1932-1934 թթ.-ի Ավստրիայի կանցլեր Էնգելբերտ Դոլֆուսի հասակը 148 սմ էր:

1-ին տեղ: Համաշխարհային առաջնորդներից ամենացածրահասակը եղել է Մեքսիկայի ազգային հերոս, 5 անգամ Մեքսիկայի նախագահի պաշտոնը զբաղեցրած (1867-1872) Բենիտո Խուարեսը: Նրա հասակը կազմում էր ընդամենը 135 սմ և չնայած դրան նա Մեքսիկայի ամենասիրված առաջնորդներից մեկն է համարվում:

Реклама
Categories: Պատերազմ, Պատմություն, Վիճակագրություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: