Daily Archives: Август 2, 2011

Պատմության ամենակարճատև պատերազմը

Այս կարճատև պատերազմը շարունակվել է ընդամենը 45 րոպե և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: XIX դարի վերջում Զանզիբարը գտնվում էր Բրիտանիայի տիրապետության ներքո: 1896 թ.-ին Զանզիբարի նոր սուլթան Խալիդ իբն Բարղաշը, աջակցություն փնտրելով գերմանացիներից, փորձեց դուրս գալ բրիտանական գերիշխանությունից: Նա հավաքեց մի փոքրաթիվ բանակ` մոտավարապես 2500 զինվոր, և հայթայթեց նաև XVI դարի մի հին թնդանոթ: Ի պատասխան բրիտանացիները վերջնագիր ներկայացրին, որն ավարտվելու էր օգոստոսի 27-ին ժամը 9:00-ին, որից հետո զանզիբարիցիները պետք է հանձնվեին:

Զանզիբարցիները թնդանոթը բարձրացրեցին իրենց միակ նավի վրա և հերոսաբար դուրս եկան ծով` դիմակայելու հինգ անգլիական հածանավերին: Ներկայացրած վերջնագիրն ավարտվելուց անմիջապես հետո Կայսերական Նավատորմը կրակ արձակեց ափի ուղղությամբ: Հինգ րոպե հետո հետևեց զանզիբարցիների նավի պատասխանը, սակայն շատ արագ այն խորտակվեց անգլիական երկու նավերի արձակած կրակից: Զանզիբարյան նավը շարունակում էր կրակել մինչև ամբողջովին չանցավ ջրի տակ: Կեսժամյա ռմբակոծությունից հետո զանզիբարցիների նավի միայն կայմերն էին երևում, իսկ ափամերձ շինությունները գրեթե ավիրվել էին, սակայն զանզիբարյան դրոշը զարունակում էր ծածանվել պալատական դրոշակաձողի վրա: Նավատորմը վերսկսեց ռմբակոծությունը: Տասնհինգ րոպե հետո ափը ամբողջովին դատարկվել էր և ոչ մի պատասխան չէր հետևում: Դրոշակաձողի վերնամասը վնասվել էր և դրոշն այլևս չէր երևում: Սուլթանը հրամայեց զիվորներին թողնել պատերազմի դաշտը, իսկ ինքն էլ ապաստան խնդրեց գերմանական դեսպանությունում: Գնդակոծությունը շարունակվում էր 38 րոպե. շուրջ 570 մարդ զոհվեց զանզիբարյան կողմից և ընդամենը մեկ նավաստի բրիտանական կողմից վիրավորվեց. այս պատերազմը պատմության մեջ մտավ որպես պատմության ամենակարճատև պատերազմ:

Реклама
Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.