Ամենավնասակար գրքերը

ԱՄՆ-ում հրատարակվել է մի ցուցակ, որտեղ տեղ են գտել մարդկության պատմության ամենավնասակար գրքերը: Ցուցակը կազմվել է նշանավոր գիտնականների և քաղաքական գործիչների հարցումների հիման վրա:

10-րդ տեղ: Վնասակարների վերջին հորիզոնականում է հայտնվել անգլիացի Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիտնականների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ այն քարոզում է պետության ակտիվ դերը երկրի տնտեսության մեջ:

9-րդ տեղ: Ֆրիդրիխ Նիցշեի «Բարու և չարի մյուս կողմում» (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Գիրքը հետաքրքիր է, սակայն այն քարոզում է գերմարդու տեսությունը:

8-րդ տեղ: Ֆրանսիացի Օգյուստ Կոնտի «Պոզիտիվ փիլիսոփայության կուրս»-ը: Կոնտը համարվում է պոզիտիվիզմի հիմնադիրը: Գրքի որոշ դրույթներ իսկապես կասկածի տեղիք են տալիս, սակայն ընդհանուր զարգացման համար այն կարելի է ընթերցել:

7-րդ տեղ: Ամերիկուհի Բետի Ֆրիդմանի «Կանացիության գաղտնիքը» (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Այս գիրքն անվանում են ֆեմինիզմի «ավետարան»:

6-րդ տեղ: Կարլ Մարքսի «Կապիտալ»-ը (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Ինչպես հայտնի է այս աշխատությունը ներկայացնում է կապիտալիզմի վնասակար կողմերը և կոմունիզմի հաղթանակի տնտեսական նախադրյալները:

5-րդ տեղ: Ամերիկացի Ջոն Դյուիի «Ժողովրդավարություն և կրթություն»-ը: Գիրքը հայտնվել է «սև ցուցակ»-ում, որովհետև այն ըստ գիտնականների մերժում է կրոնը և համընդհանուր բարոյականությունը:

4-րդ տեղ: Ալֆրեդ Քինսիի «Մարդկային արուի սեքսուալ պահվածքը»: Այն շատ հետաքրքիր է, սակայն ընթերցելուց հետո դուք չեք կարող նորմալ մարդ լինել: Գիրքը նկարագրում է այլասերումներ և հակաբարոյական պահվածք:

3-րդ տեղ: Մաո Ցզե Դունի մեջբերումների ժողովածուն (կարդալ ռուսերեն տարբերակը): Չնայած որ Մաոյի որոշ արտահայտություններ շատերին կարող են պարզամիտ կամ խելագար թվալ, սակայն Չինաստանում այն ամենաընթերցվող գիրքն է: Յուրաքանչյուր չինացի գիտի Մաոյի ավելի քան 10 մեջբերում:

2-րդ տեղ: Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (ներբեռնել ռուսերեն տարբերակը): Այս գիրքն անվանում են ազգայնամոլության և ռասայական խտրականության «ավետարան»:

1-ին տեղ: Ամենավնասակար հեղինակներ են համարվել գիտական կոմունիզմի հիմնադիրներ Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը իրենց «Կոմունիստական կուսակցության հռչակագիր» (ներբեռնել ռուսերեն տարբերակը) աշխատությամբ:

            


Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Բիզնես, Գրականություն, Թևավոր խոսք, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 5 комментариев

Навигация по записям

5 thoughts on “Ամենավնասակար գրքերը

  1. Իսկ մեզ տնտեսագիտության տեսության դասախոսը համրյա ամեն դասին ասում էր, որ կարդանք Քեյնսի ՛՛Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսությունը՛՛ ու Մարքսի ՛՛Կապիտալը՛՛ ….. 😀

  2. Անի Սարգսյան :

    Իսկ մեզ տնտեսագիտության տեսության դասախոսը համրյա ամեն դասին ասում էր, որ կարդանք Քեյնսի ՛՛Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսությունը՛՛ ու Մարքսի ՛՛Կապիտալը՛՛ ….. :D

    Իրականում բոլորն էլ հետաքրքիր գրքեր են:

  3. Sos Sargsyan

    Այս գրքերի մեջ ոչ մի վտանգ չկա, ուղղակի ապացուցում են ամերիկյան գաղափարախոսության ապուշությունը(մանավանդ Ֆրիդրիխ Նիցշեի «Բարուց և չարից անդին » գիրքը ): Դե ամերկացիներն էլ, որ ուզում են աշխարհը ԶՈՄԲԻԱՑՆԵԼ` չեն ուզում, որ մենք մարդիկ այդ գրքերը կարդան:

Ответить на Sos Sargsyan Отменить ответ

Блог на WordPress.com.