Daily Archives: 3 сентября, 2011

Մարտին Լյութեր Քինգ. Ես երազանք ունեմ

Մարտին Լյութեր Քինգի ելույթը 1963 թ.-ի օգոստոսի 28-ին:
Մարտին Լյութեր Քինգի այս ճառը արտաբերվել է 1963 թ.-ի օգոստոսի 28-ին Լինքոլնի հուշակոթողի աստիճաններից:

Հինգ տասնամյակ առաջ մեծ ամերիկացին, որի խորհրդանշական ստվերի տակ մենք այսօր հավաքվել ենք, ստորագրեց նեգրերի ազատագրման Հայտարարությունը: Այդ կարևոր հրամանը դարձավ հույսի լույսի հզորագույն փարոս միլիոնավոր սև ստրուկների համար` այրված անարդարության մոխրացնող կրակով: Այն դարձավ գերեվարման երկարատև գիշերը ավարտող ուրախալի առավոտ:
Բայց հարյուր տարվա ընթացքում մենք ստիպված ենք ընդունել այն ողբերգական փաստը, որ նեգրը դեռ ազատ չէ: Հարյուր տարի անց նեգրի կյանքը, ցավոք սրտի, նախկինի պես խեղվում է խտրարարության շղթաներով և խտրականության կապանքներով: Հարյուր տարի անց նեգրը ապրում է աղքատության անապատային կղզում նյութական բարգավաճման հսկայական օվկիանոսի մեջ: Հարյուր տարի անց նեգրը նախկինի պես տառապում է ամերիկյան հասարակության խուլ տեղերում և աքսորի մեջ է հայտնվում իր սեփական երկրում: Ահա և այսօր մենք եկանք այստեղ, որպեսզի ընդգծենք արտասաբեր իրադրության դրամատիզմը:
Ինչ-որ իմաստով մենք ժամանել ենք մեր երկրի մայրաքաղաք, որպեսզի կանխիկ ստանանք չեքի դիմաց: Երբ մեր հանրապետության ճարտարապետները գրում էին Սահմանադրության և Անկախության հռչակագրի հիանալի բառերը, նրանք դրանով իսկ ստորագրում էին մուրհակ, որը պետք է ժառանգեր յուրաքանչյուր ամերիկացի: Համաձայն այդ մուրհակի բոլոր մարդկանց երաշխավորվում էին կյանքի, ազատություն և երջանկության ձգտման անբեկանելի իրավունքներ:
Այսօր պարզ է դարձել, որ Ամերիկան ի վիճակի չէ վճարել այդ մուրհակի դիմաց այն, ինչը սահմանված է նրա գունավոր քաղաքացիների համար: Այդ սրբազան պարտքը վճարելու փոխարեն Ամերիկան նեգրական բնակչությանը կեղծ չեք տվեց, որը վերադարձավ «միջոցների անբավարարություն» նշումով: Բայց մենք հրաժարվում ենք հավատալ, որ արդարության բանկը սնանկացել է: Մենք հրաժարվում ենք հավատալ, որ մեր պետության հնարավորությունների հսկայական պահոցներում միջոցներ չկան: Եվ մենք եկել ենք, որ այդ չեքի դիմաց ստանանք` չեք, որի համար մեզ կտրվեն ազատության գանձեր և արդարության երաշխիքներ: Մենք եկել ենք այստեղ` այս սուրբ տեղը, նաև այն բանի համար, որպեսզի հիշեցնենք Ամերիկային այսօրվա թախանձագին պահանջի մասին: Այժմ ժամանակը չէ բավարարվել խաղաղեցնող միջոցներով կամ ընդունել հերթագայող որոշումների հանգստացնող դեղամիջոց: Եկել է ժամանակը դուրս գալ խտրարարության մութ հովտից և մուտք գործել արևով բոցավառված ռասսայական արդարության ճանապարհ: Եկել է ժամանակը բացել հնարավորությունների դռները Աստծո բոլոր զավակների համար: Եկել է ժամանակը դուրս բերել մեր ազգը ռասսայական անարդարության սորուն ավազներից դեպի եղբայրության ամուր ժայռը:
Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Քաղաքական լիդերի անձի ձևավորումը

Քաղաքական լիդերի անձի ձևավորման վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնները.

Քաղաքական լիդերության ֆենոմենի վերլուծությունը հնարավոր է դառնում միայն օբյեկտի բնորոշումից հետո: «Լիդեր» բառը ծագում է անգլիական «to lead»` տանել բայից, leader` տանող: Եվրոպական այլ լեզուներում «a leader» հասկացության համանմանը գոյություն չունի: Այսպես, ըստ Ժ. Բլոնդելի` ֆրանսիական «chef»-ը իրենից ավելի ավտոկրատ, ավելի հիերարխիկ, որոշակի թիմային կառուցվածք է ներկայացնում, որն իր մեջ ներառում է հենց «leader» հասկացությունը: Վերջերս ի հայտ եկած «decideur» հասկացությունը (որոշում ընդունող) արդեն իր իսկ իմաստով կապված է միայն որոշումների ընդունման ոլորտի հետ: Շ. Դը Գոլի սիրած «guide» բառը (ֆրանսերենից կարելի է բառացիորեն թարգմանել որպես ղեկավար) ոչ բոլորի կողմից է ընդունված և ավելի հաճախ օգտագործվում է որպես էքսկուրսավար բառը բնորոշելու համար:

Գերմանական «fuhrer»-ը (ֆյուրեր, վոժդ) պատմական հայտնի պատճառներով ունի բացասական զգայական երանգ և նույնպես անգլիական տարբերակի համարժեքը չէ:

Ս. Ի. Օժեգովի «Ռուսերեն լեզվի բառարան»-ում լիդերը բնորոշվում է այսպես.

  1. Քաղաքական կուսակցության, հասարա-քաղաքական կազմակերպության գլխավոր, ղեկավար,
  2. Սպորտային մրցելույթի ժամանակ առաջինը գնացողը:

«Լիդեր» հասկացությունը հոգեբանական բառարանը բացատարում է այսպես. խմբի անդամ, որի համար ինքն իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունել նրա համար կարևոր իրավիճակներում, այսինքն առավել ավտորիտար անձ, որն իրապես կենտրոնական դեր է կատարում խմբում համատեղ գործունեության և հարաբերությունների կարգավորման գործընթացում:

1940 թ.-ին ամերիկացի հոգեբան Կ. Բիրդը կազմեց 79 հատկանիշներից բաղկացած ցուցակ, որոնք տարբեր ուսումնաիրողների կողմից  հիշատակվել էին որպես «լիդերական»: Դրանց թվում էին նախաձեռնողականությունը, շփվելու կարողությունը, հումորի զգացումը, էնտուզիազմը, վստահությունը, ընկերասիրությունը, սուր խելքը, կոմպետենտությունը և այլն:

Լ. Ստոլդիլը առանձնացնում էր լիդերի 5 հատկանիշ.

  1. Խելք և ինտելեկտուալ ունակություններ,
  2. Գերիշխանություն ուրիշների վրա,
  3. Ինքնավստահություն,
  4. Ակտիվություն և էներգիայի առկայություն,
  5. Գործի իմացություն:

Իսկ ահա Ֆ. Կարդելը իր առաջ խնդիր չէր դնում վեր հանել լիդերության հատկանիշները, այլ առանձնացրել էր 18 «զատիչներ», որոնք «զատում են» մարդուն լիդերությունից: Դրանք են`

  1. Ցածր ինքնագնահատականը և հարգանքի բացակայությունը սեփական անձի նկատմամբ,
  2. Չափազանց մեծ հակվածությունը խաբելուն, պատճառաբանություններին, արդարացումներին,
  3. Գիտակցության մեջ ներքին պատկերները, որոնք մարդուն տեղում են պահում,
  4. Ներելու և թողնելու ցանկության բացակայությունը,
  5. Սեփական երևակայության ոչ բավարար օգտագործումը,
  6. Սեփական ստեղծագործ պոտենցիալի նկատամաբ քամահրական վերաբերմունքը,
  7. Միշտ իրավացի լինելու  կարիքը,
  8. Թույլ կոմունիկատիվ ունակությունները` լսելու և խոսելու անկարողությունը,
  9. Սեփական վախերին ընդդիմանալու ունակությունը,
  10. Հստակ նպատակների բացակայությունը,
  11. Պարտադիրության անբավարարությունը,
  12. Վախը ռիսկից,
  13. Սեփական կյանքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու անկարողությունը,
  14. Հույսի կորուստը,
  15. Տղամարդկության անբավարարությունը,
  16. Երևակայելու և երազելու անկարողությունը,
  17. Սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությունը,
  18. Սնափառությունը:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սպորտ, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.