Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների համաշխարհային օրը (ՄԱԿ-ի պաշտոնական այլ լեզուներով՝ անգլ. International Day of the World’s Indigenous, իսպ. Día International de las Poblaciones Indígenas, ֆր. la Journée internationale des populations autochtones) նշվում է օգոստոսի 9-ին: 1994 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հաստատեց, որ Բնիկ ժողովուրդների միջազգային օրը պետք է նշվի ամեն տարի օգոստոսի 9-ին (որոշում № 49/214, դեկտեմբերի 23)` բնիկների հարցերով աշխատանքային խմբի առաջին նստաշրջանի օրը:

2004 թ.-ի դեկտեմբերի 20-ի № 59/174 որոշման մեջ Գլխավոր վեհաժողովը, հռչակելով բնիկ ժողովուրդների Երկրորդ միջազգային տասնամյակը, որոշեց շարունակել նշել բնիկ ժողովուրդների միջազգային օրը Երկրորդ տասնամյակի ողջ ժամանակահատվածում: Վեհաժողովը խնդրեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին նշել տոնը ազգային մակարդակով:

2005 թ.-ի ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ արեց, որ կառավարությունները պարտավորվեն՝

…ամենուրեք ընդլայնել համերաշխության շրջանակը բնիկ ժողովուրդների հետ և նրանց հետ համատեղ աշխատել այն ուղղությամբ, որպեսզի նրանց համար ապահովեն զարգացման հնարավորություններ խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հարգելով մարդու իրավունքները, ինչից նրանցից շատերին զրկում էին երկար ժամանակ:

Միջազգային օրվա թեմաները

  • 2008 թ. – «Հաշտություն և համագործակցություն պետությունների և բնիկ ժողովուրդների միջև»
  • 2009 թ. – «Բնիկ ժողովուրդները և ՄԻԱՎ/ՁիԱՀ-ը»
  • 2010 թ. – «Բնիկ ժողովուրդների կինոյի գործիչները»:

Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձից 

№ Α/RES/49/214 որոշումը

ՄԱԿ-ի կայքում էջը 

Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2005 թ.-ի ուղերձը 

Նմանատիպ նյութեր 

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Համբույրի համաշխարհային օր

Բլոգի օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Реклама
Categories: Տոներ, Օրենսդրություն, Ազգագրություն, Կինո | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: