Ենթամշակույթ

Ենթամշակույթը (լատ. sub — տակ, cultura — մշակույթ) սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ հասարակության մշակույթի մի մասն է, որը տարբերվում է ճնշող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթը կրողների սոցիալական խմբերը: Ենթամշակույթը կարող է գերիշխող մշակույթից տարբերվել արժեքների սեփական համակարգով, լեզվով, վարվելակերպով, հագուստով և այլ առանձնահատկություններով: Տարբերում են ազգային, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական և այլ հիմքերի վրա ձևավորված ենթամշակույթներ: Որպես կանոն ենթամշակույթը ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Մասնավորապես, ենթամշակույթները կազմավորվում են էթնիկական հանրույթների կողմից, որոնք տարբերվում են հիմնական լեզվից առանձնացող խոսվածքներով: Նշանավոր այլ օրինակներից են երիտասարդական ենթամշակույթները:

Տերմինի պատմությունը

1950 թ.-ին ամերիկացի սոցիոլոգ Դևիդ Ռայզմենը իր հետազոտություններում ենթամշակույթը բնորոշեց որպես մարդկանց խումբ, որոնք կանխամտածված ընտրում են փոքրամասնության կողմից նախընտրելի ոճ և արժեքներ: Երևույթի ավելի խորը վերլուծությունը կատարեց Դիկ Հեբդիջը իր՝ «Ենթամշակույթ. ոճի հասկացությունը» գրքում: Ըստ Հեբդիջի՝ ենթամշակույթները գրավում են նմանատիպ ճաշակներով մարդկանց, որոնց չեն բավարարում համընդհանուր չափորոշիչներն ու արժեքները:

Ֆրանսիացի Միշել Մաֆեսոլին օգտագործում էր «քաղաքային ցեղեր» հասկացությունը՝ երիտասարդական ենթամշակույթները բնորոշելու համար:

Ենթամշակույթների փոխհարաբերությունները

Ինչպես ցանկացած մշակութային երևույթ, ենթամշակույթները ևս առաջացել են ոչ թե մշակությաին վակուումում, այլ մշակութապես հագեցած միջավայրում: 20-րդ դարի հասարակությունը հագեցած էր բազմատեսակ գաղափարներով, փիլիսոփայական ուղղություններով և մշակութաբանական այլ տարրերով, ուստի չէ կարելի ասել, որ ենթամշակույթները մեկուսացված են և թշնամական վերաբերմունք ունեն զանգվածային մշակույթի նկատմամբ. դրանք բարդ հարաբերություններ ունեն ինչպես զանգվածային մշակույթի, այնպես էլ այլ ենթամշակույթների հետ:

Ենթամշակույթների գենետիկական կապերը

Մշակույթների միջև սերտ կապերը հնարավորություն են ընձեռում հետևել ժողովուրդների շարժին, լեզվի զարգացմանը և մարդու տեխնոլոգիական զարգացմանը: Ենթամշակույթների միջև սերտ կապերը նույնպես հնարավորություն են տալիս հետևել 20-րդ դարում հայացքների փոփոխությանը և դրանց զարգացմանը: Թերևս ենթամշակույթների ամենասերտ կապերն ունեն պանկերի ենթամշակույթը և նրա «հետնորդները»՝ գոթերը և այլն:

Հակամարտությունները

Որոշ ենթամշակույթների միջև գոյություն ունի թշնամանք: Դա վերաբերում է երաժշտական ենթամշակույթներին և տարբեր երաժշտական ճաշակների հիմքի վրա հակամարտություններին: Վառ օրինակ են պանկերը և ռեփերները:

Գրականություն 

  • Левикова С. И. Молодежная субкультура: Учебное пособие. М.: ФАИР-ПРЕСС.2004.
  • Дольник В.Р. «Непослушное дитя биосферы», глава 4-я, «Рок рока».
  • Л. В. Шабанов. Социально-психологические характеристики молодежных субкультур: социальный протест или вынужденная маргинальность?
  • Омельченко Е. Молодежные культуры и субкультуры / Ин-т социологии РАН, Ульян. гос. ун-т. Н.-И. центр «Регион». — М.: Ин-т социологии РАН, 2000. — 262 с.
  • Александр Тарасов. «Они нас изучают»
  • «Теория моды». № 10, зима 2008—2009. Дик Хебдидж. Главы из книги «Субкультура: значение стиля»
  • «Теория моды». № 10, зима 2008—2009. Дмитрий Громов. Любера: как становились пацанами
  • «Теория моды». № 10, зима 2008—2009. Джо Терни. Взгляд сквозь камеру слежения: антисоциальный трикотаж и «эти жуткие типы в капюшонах»
  • «Теория моды». № 10, зима 2008—2009. Энн Пирсон-Смит. «Готы», «Лолиты», «дарты вейдеры» и коробка с маскарадными костюмами: исследование феномена косплея в Юго-Восточной Азии

            

Реклама
Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Գրականություն, Ենթամշակույթ | Метки: , , , , , , , , , | 2 комментария

Навигация по записям

2 thoughts on “Ենթամշակույթ

  1. Уведомление: Ենթամշակույթներ | rebekaxachikyanblog

  2. Уведомление: Ենթամշակույթ | Մարինե Իշխանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: