Սոֆի Մարսո

Սոֆի Մարսոն (ֆր. Sophie Danièle Sylvie Marceau, իսկական ազգանունը Մոպյու(ֆր. Maupu)) ֆրանսիացի դերասանուհի է:

Կենսագրությունը

Սոֆին ծնվել է 1966 թ.-ի նոյեմբերի 17-ին Փարիզում: Նրա հայրը վարորդ էր, իսկ մայրը վաճառողուհի:

Կինոյում Սոֆին պատահաբար է հայտնվել. իր ընկերուհիներից մեկից նա իմացել էր, որ Կլոդ Պինոտոն դեռահասների է ընտրում իր նոր ֆիլմի համար և որոշեց ուղղակի ուղեկցել ընկերուհուն: Արդունքում մի քանի հազար դեռահասներից ընտրեցին 14-ամյա Մարսոյին: Այդպես, մեկ վայրկյանում Սոֆի Մարսոն դարձավ աստղ: «Բում» (1980) ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և շուտով նկարահանվեց շարունակությունը՝ «Բում 2» (1982), որի համար Սոֆին ստացավ «Սեզար» մրցանակը «Լավագույն սկսնակ և ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում:

16 տարեկանում նա արդեն խաղում է Ժերար Դեպարդիեի և Կատրին Դենյովի հետ «Ֆորտ Սագան» ֆիլմում: Դեպարդյեն նրա խաղընկերը կդառնա նաև Մորիս Պյալի «Ոստիկանություն» ֆիլմում: 1984 թ.-ին նա նկարահանվում է «Խենթ սեր» ֆիլմում, որն իր մասնակցությամբ Անջեյ Ժուլավսկիի առաջին ֆիլմն էր: Դրան հետևում են «Իմ գիշերները չքնաղ են ձեր ցերեկներից» և «Կապույտ նոտա» ֆիլմերը:

Միևնույն ժամանակ Սոֆին բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքում Ֆրանսիայի խոշորագույն կինոընկերության «Gaumont»-ի հետ, սակայն շուտով այն չեղյալ է համարում. աղջիկը սիրահարվել էր լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիին և աշխատելու ցանկություն չուներ: Կինոընկերությունը պատժեց Սոֆիին պայմանագիրը չեղյալ համարելու համար և նա ստիպված էր իր աշխատած բոլոր փողերը վճարել նրանց:

Այդ ժամանակից սկսած նա դարձավ ամենանշանավոր և ամենահարգված դերասանուհիներից մեկը իր երկրում, չնայած որ նա դեռ համաշխարհային էկրանի աստղ չէր: Սոֆիի առաջին անգլիալեզու դերը արքայադուստր Իզաբելայի դերն էր Մել Գիբսոնի «Քաջ սիրտը» ֆիլմում: Երբ Գիբսոնին հարցրին, թե ինչու էր նա այդ դերի համար ընտրել Սոֆի Մարսոյին, նա պատասխանեց. «Նա գեղեցիկ է, նա ֆրանսուհի է և նա լավ դերասանուհի է: Դերը կատարողը պետք է ունենար առնվազն այդ որակներից երկուսը»: Բետինա Ռայմսը, որը մշտապես լուսանկարել է Սոֆիին, նրան անվանում է ամենագեղեցիկը և ամենազգայունը երիտասարդ դերասանուհիներից:

1985 թ.-ին Սոֆին ձայնագրում է իր առաջին (և վերջին) ալբոմը՝ Certitude-ը (Certitude ալբոմի երգերը կարող եք լսել այստեղ): Այն թողարկվեց նույն երկյակի կողմից (բառեր՝ Էտիեն Ռոդա-Ժիլ, երաժշտություն՝ Ֆրանկ Լանգոլֆ), որը հետագայում երգեր էր գրում Վանեսա Պարադիի համար: Ալբոմը չհաջողվեց, սակայն երկրպագուների համար հետաքրքիր էր լսել Սոֆիի կատարումը:

Սոֆին պատկանում է իր հիանալի հերոսուհիներին ուժեղ կամքով և սիրառատությամբ: Սակայն շուտով նրան ձանձրացնում է դեռահասի իմիջը և նա սկսում է ավելի լուրջ դերեր խաղալ («Խենթ սեր», «Ոստիկանություն»), որոնցից նա դուրս կգա հասունացած (Ժուլավսկիի հետ) կամ կոտրված (Պյալի հետ): Նա կսկսի իրեն պատասխան տալ իր վիճակի անկայունության համար՝ փառքի դափնին բաժանելով ամենանշանավոր դերասանների հետ՝ Նուարե, Դեպարդիե, Դենյով, Բելմոնդո: «Շուաններ» ֆիլմը նրան տարվա ամենառոմանտիկ դերասանուհու փառքը բերեց:

Թատրոնում նա սկսեց խաղալ 1991 թ.-ին «Էվրիդիկա»-ում (Անույ): Այդ աշխատանքի համար նա «Մոլիեր» ստացավ՝ որպես թատերական տարվա բացահայտում: Երկու տարի հետո վերադարձավ թատրոն և խաղաց «Պիգմալիոն»-ում: 1995 թ.-ի աշնանը հանդես եկավ որպես ռեժիսոր իր առաջին կարճամետրաժ ֆիլմում՝ «Լուսաբաց հակառակ կողմից», որի տևողությունը 8 րոպե էր և որի սցենարը նա գրել էր «Քաջ սիրտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Լուսաբաց հակառակ կողմից»-ը ներկայացվեց Կաննում 1995 թ.-ին «Վստահ հայացք» փառատոնի բացման ժամանակ:

1995 թ.-ին նա նկարահանվեց Ջոն Մալկովիչի հետ Անտոնիոնիի մոտ «Ամպերից այն կողմ» ֆիլմում: 1997 թ.ին նա նկարահանվեց «Աննա Կարենինա» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Նրա վերջին աշխատանքներից է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 19-րդ մասը («Ամբողջ աշխարհն էլ քիչ է»): Սոֆին նկարահանվում է նաև գովազդում:

Չնայած որ նա դարձավ ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև Կորեայում, Գերմանիայում, Ռուսաստանում ամենանշանավոր դերասանուհիներից մեկը՝ շնորհիվ «Ուսանողուհին», «Ֆանֆան» ֆիլմերի, նա նաև անհաջողություններ է ունեցել և բացի այդ էլ գրեթե չի արժանացել մրցանակների (մեկ «Սեզար», վիճելի «Մոլիեր»):

1996 թ.-ին Մարսոն ընտրվեց Guerlain կոսմետիկական ընկերության դեմք: Գովազդներից մեկում, զբոսնելով Ելիսեյան դաշտերում, նա գովազդում է Champs-Elysees օծանելիքը:

Անձնական կյանքը

Ամուսնացած է եղել լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկիի հետ, որը նրանից մեծ էր 26 տարի: 1995 թ.-ի հուլիսի 24-ին ծնվեց նրանց որդի Վինսենտը: Ավելի ուշ Սոֆին բաժանվում է Ժուլավսկիից ամերիկացի պրոդյուսեր Ջիմ Լեմլիի համար, որի հետ ծանոթացել էր «Քաջ սիրտը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2002 թ.-ի հունիսի 13-ին նա Լեմլիից ունեցավ իր դստերը՝ Ժուլիետին:

1996 թ.-ին Սոֆին գրեց և հրատարակեց կիսակենսագրական վեպը՝ «Խաբեբան» (Menteuse) (ներբեռնել գիրքը ֆրանսերեն լեզվով), որում առաջին անգամ համարձակվեց խոստովանել իր սիրային տանջանքների մասին: Վեպում Սոֆին խոստովանում է. «Չափազանց վաղ սկսված սեռական կյանքն ինձ հիստերիկ և զգայուն դարձրեց, քանի որ իմ բոլոր սիրավեպերը, որպես կանոն, տխուր էին ավարտվում: Միայն Անջեյին հաջողվեց ինձ տալ հանգստություն և երջանկություն, նվիրել լավագույն դերերը կինոյում և մայրության հրաշքը»:

Այսօր բացի կինոյից Մարսոն խաղում է թատրոնում, նկարում է իր սիրած գրողներին, որոնց շարքում են Լև Տոլստոյը և Ֆրանց Կաֆկան: Մարսոն նաև հիանալի լողում է (պարապել է Ֆրանսիայի չեմպիոնների հետ), սիրում է Բախին և Մալերին, նկարում է նատյուրմորտներ և ակվարելներ: Մարսոն համագործակցում է շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունների հետ: 2007 թ.-ից փաստացի ամուսնությամբ ապրում է Քրիստոֆեր Լամբերտի հետ:

Սոֆի Մարսոյի մանակցությամբ ֆիլմերը

Թվական

Ֆիլմի անվանումը

Դերը

1980 Բում (La boum)* Վիկ
1982 Բում 2 (La boum 2) Վիկ
1984 Ֆորտ Սագան (Fort Saganne) Մադլեն դը Սենտ-Իլետ
1984 Ուրախ զատիկ (Joyeuses Pâques) Ժուլի
1985 Խենթ սեր (L’amour braque) Մարի
1985 Ոստիկանություն (Police) Նորիա
1986 Իջեցում դժոխք (Descente aux enfers) Լոլա
1988 Շուաններ (Chouans!) Սելինա
1988 Ուսանողուհին (L’étudiante) Վալենտինա
1989

Իմ գիշերներն չքնաղ են ձեր ցերեկներից (My Nights Are More Beautiful Than Your Days)

Բլանշ
1990 Խաղաղ ցանկապատներ (Pacific Palisades) Բերնադետ
1991 Սաշայի համար (Pour Sacha) Լաուրա
1991 Կապույտ նոտա (La note bleue) Սոլանժ
1993 Ֆանֆան (Fanfan) Ֆանֆան
1994 Դ’Արտանյանի դուստրը (La fillie d’Artagnan) Էլոիզա
1995 Քաջ սիրտը (Braveheart) արքայադուստր Իզաբելա
1995 Ամպերից այն կողմ (Beyond the Clouds) Երիտասարդ կին
1997 Աննա Կարենինա (Leo Tolstoy’s Anna Karenina) Աննա Կարենինա
1997 Մարկիզա (Marquise) Մարկիզա Դյուպարկ
1997 Կրքի բոցը (Firelight) Էլիզաբեթ
1999 Երջանիկ կորուստ (Lost & Found) Լիլա Դյուբուա
1999 Երազ ամառային գիշերը (A Midsummer Night’s Dream) Իպոլիտա
1999 Ամբողջ աշխարհն էլ քիչ է (The World Is Not Enough) Էլեկտրա Քինգ
2000 Հավատարմություն (La fidélité) Կլելիա
2001

Բելֆեգոր՝ Լուվրի ուրվականը (Belphégor — Le fantôme du Louvre)

Լիզա/Բելֆեգոր
2003 Ալեքս և Էմմա (Alex & Emma) Պոլինա Դելակրուա
2003 Ես մնում եմ (I’m Staying!) Մարի-Դոմինիկ
2003 Մեքենայի բանալիները (The Car Keys)
2004 Այս երեկո (A ce soir) Նելլի
2005 Անտոնի Զիմմեր (Anthony Zimmer) Կիարա
2007 Դովիլում կորածը (La Disparue de Deauville) Վիկտորիա/Լյուսիա
2008 Գործակալ կանայք (Female Agents) Լյուիս Դեսֆոնտանիս
2008 ԼՕԼ (LOL) Լոլայի մայրը
2008 Անկողնու մյուս կողմից (De l’autre côté du lit) Արիանա
2008 Ետ մի’ նայիր (Don’t Look Back) Ժաննա
2009 Անկողնուն գամվածը (L’homme de chevet) Մյուրիել
2010 Մեծ փոքրը Եսը (L’âge de raison) Մարգարետ

*Իմանալ ավելին ֆիլմի մասին ռուսերեն լեզվով

Սոֆի Մարսոն որպես ռեժիսոր 

Հղումներ

            

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: