Քրիստոնեական սոցիալիզմ

Քրիստոնեական սոցիալիզմը հասարակական մտքի ուղղություն է, որը նպատակ է հետապնդում քրիստոնեական կրոնին հաղորդել սոցիալիստական երանգավորում (միավորել տնտեսության սոցիալիստական մոդելը և ավանդական քրիստոնեական էթիկան): Առաջացել է XIX դարի առաջին կեսին: Հիմնադիրների թվում են Ֆ. Լամեննեն (Ֆրանսիա), Ֆ. Դ. Մորիսը, Չարլզ Քինգսլին (Մեծ Բրիտանիա): XIX դարի երկրորդ կեսին Օտտո ֆոն Բիսմարկը սոցիալական բարեփոխումների իր ծրագիրը բնորոշում էր որպես «կիրառական քրիստոնեություն» և «պետական սոցիալիզմ»: Քրիստոնեական սոցիալիզմի մի շարք դրույթներ ներառված են արդի կաթոլիկության սոցիալական ուսմունքի մեջ: Մի շարք երկրներում գոյություն ունեն քրիստոնեա-սոցիալիստական կուսակցություններ (Շվեյցարիա, Իտալիա, Չիլի, Էկվադոր) և խմբեր սոցիալիստական կուսակցություններում (Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունում):

Ու ամենքը, որ հավատացին, միասին էին, և ինչ որ ունեին ընդհանուր էր: Եվ իրենց ունեցվածքն ու ապրանքը վաճառում էին ու շահույթը բաշխում բոլորին, ում ինչ պետք էր: (Գործք Առաքելոց 2:44-45) 

Կապիտալիզմը սատանայի և շահագործման ուղին է: Եթե դուք իսկապես ուզում եք իրերին նայել Հիսուս Քրիստոսի աչքերով, որն, ըստ իս, առաջին սոցիալիստն էր, ապա միայն սոցիալիզմը կարող է իսկապես ստեղծել արժանի հասարակություն: (Ուգո Չավես) 

Նոր թվականությունում առաջին կոմունիստը Հիսուս Քրիստոսն էր, որը բարձրացնում էր տառապյալներին, թշվառներին, հիվանդներին և դրա համար տառապեց (…) փաստացիորեն բոլոր կրոններում կա մի կանխադրույթ՝ սիրիր դիմացինիդ ինչպես քեզ: Ահա հենց սրանում է կոմունիզմի գաղափարի էությունը: (Գենադի Զյուգանով)

Հարաբերությունները ոչ սոցիալիստական քրիստոնեության հետ

 Հռոմեական կաթոլիկ եկեղեցին իր սոցիալական ուսմունքում սկզբնապես կտրականապես մերժում էր սոցիալիզմը:

…կոմունիզմը հերետիկոսություն է, սակայն ոչ այն հերետիկոսություններից, որը դուք ընդունում եք որպես պատշաճը: Որպես պատշաճը բոլորն ընդունում են կապիտալիզմը, ոչ, ավելի շուտ դարվինիզմի դիմակի ներքո թաքնված կապիտալիզմի արատները: Հիշեք, թե ինչի մասին էիք դուք խոսում ճաշարանում. որ կյանքը անդադար պայքար է և գոյոտևում է ուժեղը և ընդհանրապես կարևոր չի, թե ըստ արդարության վճարել են խեղճին, թե ոչ: Ահա թե որտեղ է իրական հերետիկոսությունը հարգելի ընկերներ: Դուք դրան վարժվել եք, իսկ այն ամեն ինչում ավելի ահասարսուռ է կոմունիզմից (Հայր Բրաուն):

Ռուսական ուղղափառ եկեղեցին իր ժամանակակից սոցիալական մոտեցման շրջանակներում կոչ է անում աշխատանքային մթերքների արդար վերաբաժանմանը, սակայն դատապարտում է ունեցվածքի բաժանումը դրա օրինական տերերի իրավունքների խախտմամբ:

Հարաբերությունները ոչ քրիստոնեական սոցիալիզմի հետ

Մատերիալիստական մարքսիզմը ի սկզբանե սուր հակամարտության մեջ էր քրիստոնեական սոցիալիզմի հետ:

Քրիստոնեական սոցիալիզմը դա միայն սուրբ ջուր է, որով պապը ցողում է արստոկրատի չարացվածությունը: (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»):   

Բոլշևիզմը ընդունում էր համագործակցությունը քրիստոնյա սոցիալիստների հետ՝ մերժելով քրիստոնեական սոցիալիզմի տեսությունը:

Շահագործվող դասակարգի այս իրապես հեղափոխական պայքարի միասնականությունը երկրի վրա դրախտ ստեղծելու համար առավել կարևոր է, քան պրոլետարների կարծիքների միասնականությունը երկնքի դրախտի մասին: (Վլադիմիր Լենին)

Գրականություն

Джонсон Х. Христиане и коммунизм — М., 1957 (то же — «Христианство и коммунизм»)
Булгаков С. Н. Христианский социализм — Новосибирск, Наука, 1991
Соловьев В. С. Чтения о богочеловечестве — М., Азбука, 2000 — стр. 39—48 (чтение первое)

            

Categories: Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կրոն | Tags: , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: