Պատմության ամենատաղանդավոր և ամենախելացի մարդը

Ուիլյամ Ջեյմս Սիդիսը ծնվել էր 1898 թ.-ի ապրիլի 1-ին Նյու Յորքում: Նա էմիգրանտ հրեաների զավակ էր, որոնք ԱՄՆ էին տեղափոխվել Ուկրաինայից: Նրա ծնողները նշանավոր մասնագետներ էին իրենց ոլորտներում. Բորիս Սիդիսը հոգեբանություն էր դասավանդում Հարվարդում և այդ ժամանակվա ԱՄՆ-ի ամենանշանավոր հոգեբաններից էր, իսկ մայրը՝ Սառան, ավարտել էր Բոսթոնի բժշկական համալսարանը, սակայն թողել էր աշխատանքը Ուիլյամին դաստիարակելու համար:

Ծնողները ցանկանում էին որդուն հանճար դարձնել՝ օգտագործելով կրթության սեփական մեթոդները, ինչի համար նրանց քննադատում էին:

1 տարեկանում նա արդեն գրել գիտեր:  18 ամսականում տղան արդեն կարդում էր «New York Times» թերթը: 4 տարեկանում նա արդեն բնօրինակով կարդացել էր Հոմերոսի ստեղծագործությունները: 6 տարեկանում Ուիլյամը գիտակցաբար աթեիստ դարձավ: Մինչև ութ տարեկանը լրանալը նա արդեն 4 գիրք էր գրել: 8 տարեկանում նա արդեն 8 լեզու գիտեր՝ անգլերեն, լատիներեն, հունարեն, ռուսերեն, իվրիտ, ֆրանսերեն, գերմաներեն և իր ստեղծած լեզուն: Նրա IQ-ն տատանվում էր 250-ից 300-ի սահմաններում (պատմության մեջ գրանցված ամենաբարձր IQ-ն):

11 տարեկան հասակում Ուիլյամն ընդունվեց Հարվարդ և շատ չանցած դասախոսություններ էր կարդում Հարվարդի մաթեմատիկական ակումբում: 16 տարեկանում նա գերազանցությամբ ավարտեց Հարվարդը:

Մինչ այժմ պահպանվել են ամերիկյան պատմության, տիեզերագիտության և հոգեբանության մասին նրա աշխատությունները: Սիդիսը հավաքում էր երկաթգծերի տոմսեր և զբաղվում էր տրանսպորտային համակարգերի ուսումնասիրությամբ:

Սիդիսը գիտեր մոտ 40 լեզու (այլ տվյալներով՝ 200) և ազատ թարգմանում էր մի լեզվից մյուսը: Սիդիսը նաև ստեղծել է արհեստական լեզու, որն անվանել էր վանդերգուդ իր երկրորդ գրքում (նա այն գրել էր ութ տարեկանում): Լեզուն մեծամասամբ հիմնված էր լատիներեն և հունարեն լեզուների վրա, ինչպես նաև գերմաներենի, ֆրանսերենի և ռոմանական այլ լեզուների:

Սիդիսը սոցիալապես պասիվ էր: Պատանի տարիքում նա որոշեց հրաժարվել սեքսից և կյանքը նվիրել ինտելեկտուալ զարգացմանը: Նրա հետաքրքրությունները դրսևորվում էին չափազանց յուրահատուկ ոլորտներում: Նա գրել է ԱՄՆ-ի այլընտրանքային պատմության հետազոտությունը:

Հասուն տարիքում նա հասարակ հաշվապահ էր աշխատում, գյուղական հանդերձանք էր կրում և ազատվում էր աշխատանքից այն ժամանակ, երբ նկատելի էր դառնում նրա հանճարեղությունը: Ցանկանալով աննկատ ապրել՝ նա թաքնվում էր լրագրողներից:

Սիդիսը մահացել է  1944 թ.-ին Բոսթոնում՝ 46 տարեկան հասակում ներուղեղային արյունազեղման հետևանքով:

Ուիլյամ Սիդիսը մի շարք կենսագիրների կողմից համարվում է աշխարհի ամենատաղանդավոր և ամենախելացի  մարդը:

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Մարդիկ, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: