Նորվեգիայում ազատազրկման առավելագույն չափը 21 տարի է և պետք է եզրակացնել, որ 32 ամյա Անդերս Բրեյվիկը կատարած ոճրագործության համար կստանա առավելագույն պատժաչափը, բանտից դուրս կգա 53 տարեկանում և ազատության մեջ կունենա նվազագույնը 20 տարվա լիարժեք կյանք:
Հաշվի առնելով, որ կյանքի միջին տևողությունը Նորվեգիայում կազմում է 81 տարի, իսկ բանտերը ավելի շատ հիշեցնում են հանգստավայրեր, Բրեյվիկի համար անհանգստանալու առիթ չկա. ազատության մեջ հայտնվելով՝ նա դեռ ուժեղ և առողջ կլինի: Եթե նրա գաղափարները 21 տարվա մեջ փոխված չլինեն, նա դեռ շատ ասելիք կունենա աշխարհին: