Փաստեր Չե Գևարայի մասին

  • Էռնեստո Չե Գևարային մանուկ ժամանակ անվանում էին Տետե, որը թարգմանաբար նշանակում է «խոզուկ»:
  • Ուսումնական առաջին երկու տարին նա չէր կարողանում դպրոց հաճախել և տանն էր սովորում, քանի որ տառապում էր ասթմայի ամենօրյա ցավերով: Բրոնխային ասթմայի առաջին ցավերը Չեն զգացել էր դեռևս երկու տարեկանում և այդ հիվանդությունը նրան ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում:
  • Դեան-Ֆունեսի անվան պետական քոլեջ Չեն ընդունվեց 30 տարեկան հասակում:
  • Չեն ծնվել էր Արգենտինայում, սակայն Կուբայով սկսեց հետաքրքրվել 11 տարեկան հասակում, երբ Բուենոս-Այրես էր եկել կուբացի շախմատիստ Կապաբլանկան: Չեն շատ էր հետաքրքրվում շախմատով:
  • 4 տարեկանից Չեն տարվում է ընթերցանությամբ, իսկ նրանց տանը կար մի քանի հազար գրքերից կազմված մեծ գրադարան:
  • Չեն շատ էր սիրում պոեզիա և ինքն էլ բանաստեղծություններ էր գրում:
  • Չեն ուժեղ էր ճշգրիտ գիտություններում՝ հատկապես մաթեմատիկայում, սակայն ընտրեց բժշկի մանագիտությունը:
  • Պատանի տարիքում Չեն հետաքրքրված էր ֆուտբոլով, ռեգբիով, ձիասպորտով, գոլֆով և շատ էր սիրում ճամփորդել հեծանիվով:
  • Թերթերում Չեի անունն առաջին անգամ հայտնվեց ոչ թե հեղափոխական նրփերանգներով, այլ երբ նա իր մոտոցիլկով 4000 կմ տարածք հաղթահարեց՝ անցնելով ողջ Հարավային Ամերիկայով:
  • Չեն Ալբերտ Շվեյցերի նման ցանկանում էր կյանքը նվիրել հարավամերիկացի բորոտների բուժմանը:
  • 1940-ական թթ.-ին Չեն նույնիսկ գրադարանավար է աշխատել:
  • Հարավային Ամերիկայով իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ բիոքիմիայի բժիշկ Ալբերտո Գրանադոսի հետ սնունդի համար գումար վաստակում էին պատահական աշխատանքներով՝ ռեստորաններում աման էին լվանում, բուժում էին գյուղացիներին կամ էլ հանդես էին գալիս որպես անասնաբույժներ, ռադիոընդունիչներ էին վերանորոգում, աշխատում էին որպես բեռնակիրներ և այլն:
  • Կոլումբիայում Չեն և Գրենադոսը բանտ են ընկնում, սակայն նրանց ազատ են արձակում՝ պայմանով, որ նրանք անմիջապես կլքեն Կոլումբիան:
  • Չեն, չցանկանալով ծառայել բանակում, սառը ջրի միջոցով առաջ է բերում իր ասթման և ոչ պիտանի ճանաչվում զինվորական ծառայության համար:
  • Չեն շատ էր հետաքրքրվում հնագույն մշակույթներով, շատ էր կարդում դրանց մասին և հաճախ էր լինում հնդկացիական հնագույն քաղաքակրթության ավերակներում:
  • Լինելով ունևոր ընտանիքից և ձեռքում ունենալով բժշկի դիպլոմը՝ Չեն ձգտում էր աշխատել ամենաաղքատ թաղամասերում, որպեսզի անվճար բուժեր մարդկանց:
  • «Ի տարբերություն ինձ՝ Չեն ավելի առաջադեմ հեղափոխական էր»,- հիշում է Ֆիդել Կաստրոն:
  • Չեն սիգարներ սկսեց ծխել Կուբայում, որպեսզի ցրեր մոծակներին:
  • Չեն երբեք ոչ ոքի վրա չէր գոռում և ոչ ոքի չէր ծաղրում, սակայն խոսքի մեջ կարող էր կտրուկ լինել, եթե դրա անհրաժեշտությունը կար:
  • 1957 թ.-ի հունիսի 5-ին Ֆիդել Կաստրոն 75 հոգանոց խումբ առանձնացրեց Չեի գլխավորությամբ: Չեին շնորհվեց կոմանդանտեի (մայոր) կոչում:
  • Լինելով մարքսիստ՝ Չեն հաճախ էր քննադատում «եղբայրական» սոցիալիստական երկրներին (ԽՍՀՄ և Չինաստան) աղքատ երկրներին ապրանքափոխանակության գործընթացում հարստահարելու համար:
  • 1950-ական թթ.-ի սկզբներում Չեն կատակով նամակներում տորագրում էր որպես «Ստալին II»:
  • Ողջ կյանքում ղեկավարելով պարտիզանական ջոկատներ՝ Չեն վիրավորվել է երկու անգամ: Երկրորդ անգամ վիրավորվելուց հետո Չեն գրում է ծնողներին. «Ծախսեցի երկուսը, մնաց հինգը»՝ ի նկատի ունենալով, որ ինքն էլ կատվի նման յոթ կյանք ունի:
  • Չեին գնդակարահարել է բոլիվիական բանակի սերժանտ Մարիո Տերանը, ով Չեին սպանելու պատիվը ձեռք բերեց այլ զինվորների հետ գրազում՝ քաշելով ամենակարճ աղյուսը: Սերժանտին հրամայված էր այնպես կրակել, որ տպավորություն տեղծվեր, որ Չեն զոհվել էր մարտում: Դա արվում էր այն պատճառով, որպեսզի նրանք խուսափեին այն քննադատություններից, որ Չեին գնդակահարել են առանց դատ ու դատատանի:
  • Լատինական Ամերիկայի շատ բնակիչներ Չեի մահվանից հետո սկսեցին նրան սուրբ համարել և նրան դիմում էին «San Ernesto de La Higuera»:
  • Ամբողջ աշխարհում հայտնի Չեի երկգույնանանի դիմանկարը դարձավ ռոմանտիկ հեղափոխական շարժման խորհրդանիշ: Նկարը ստեղծվել է իռլանդացի նկարիչ Ջիմ Ֆիցպատրիկի կողմից կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդայի 1960 թ.-ին արված լուսանկարից:
  • Նշանավոր «Hasta Siempre Comandante» («Ընդմիշտ կոմանդանտե») երգը ի հեճուկս տարածված կարծիքների գրվել է Կառլոս Պուեբլոյի կողմից գրվել է Չեի մահվանից առաջ և ոչ թե հետո:
  • Մի անգամ Ֆիդել Կաստրոն, հավաքելով իր կողմնակիցներին, հարց է տալիս. «Ձեր մեջ կա՞ գոնե մեկ էկոնոմիստ»: Էկոնոմիստի փոխարեն լսելով կոմունիստ՝ Չեն առաջինն է ձեռք բարձրացնում և դրանից հետո արդեն ուշ էր ետ կանգնելը:

Նմանատիպ նյութեր

Չե Գևարայի վերջին նամակը ծնողներին

Categories: Մարդիկ, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Քաղաքականություն, Ազգագրություն | Tags: , , , , , , , , , , , | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Փաստեր Չե Գևարայի մասին

  1. Vanush

    Че возглавил Национальный банк, а затем и министерство промышленности. Легенда гласит, что Фидель, собрав соратников, задал им простой вопрос: «Есть ли среди вас хоть один экономист?» Не расслышав вопроса, точнее, услышав вместо «экономист» — «коммунист», Че первым поднял руку. А потом отступать было поздно.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: