NBA-ի դրաֆտը

NBA-ի դրաֆտը Բասկետբոլի ազգային ասոցացիայի 30 ակումբների կողմից լիգա մուտք գործել ցանկացող նոր բասկետբոլիստների ընտրության ամենամյա գործընթաց է: Որպես կանոն, այս խաղացոները ամերիկյան քոլեջների շրջանավարտներ են, սակայն վերջին տարիներին մեծացել է այն խաղացողների թիվը, որոնք NBA են մուտք գործում ուրիշ երկրներից կամ էլ նրանք, ովքեր դեռ նոր են  ավարտել դպրոցը: 2006 թ.-ին NBA-ը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի կրճատի կրթությունը դեռևս չավարտած բասկետբոլիտների թիվը լիգայում. այժմ դրաֆտին մասնակցող բասկետբոլիտը նվազագույնը 19 տարեկան պետք է լինի և արդեն մեկ տարի պետք է ավարտած լինի դպրոցը: Որպես կանոն երիտասարդ խաղացողները դպրոցից հետո քոլեջ են գնում, այնտեղ սովորում են գոնե մեկ տարի, ինչից հետո առաջարկում են իրենց թեկնածությունը դրաֆտի համար: Այս կարգի առաջին բացառությունը դարձավ Բրենդոն Ջենինգսը, որը դպրոցից հետո քոլեջ չէր ընդունվել, այլ մեկ խաղաշրջան անց էր կացրել իտալական պրոֆեսիոնալ ակումբում, որից հետո 2009 թ.-ի դրաֆտի ժամանակ ընտրվել էր «Միլուոքի Բաքս» ակումբի կողմից:

Առաջին դրաֆտը անցկացվել է 1947 թ.-ին NBA-ին նախորդած Ամերիկայի բասկետբոլային ասոցացիայի առաջին և երկրորդ խաղաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում: 1949 թ.-ին բասկետբոլը երկրպագուների շրջանում  տարածելու համար ասոցացիան նոր կանոն մտցրեց՝ համաձայն որի առաջին ռաունդի դրաֆտում խաղացող ընտրելու իր իրավունքը ակումբը կարող էր փոխարինել այսպես կոչված տարածքային ընտրությամբ, որը նշանակում էր պայմանագրի ստորագրման հնարավորություն ցանկացած բասկետբոլիստի հետ, որը հանդես էր գալիս ակումբի մարզադաշտից մինչև 50 մղոն հեռավորության վրա գտնվող քոլեջի կազմում: Տարածքային ընտրության հնարավորությունը գործեց մինչև 1960 թ.-ը: Նոր ակումբների ասոցացիա մուտք գործելու դեպքում գործում է այսպես կոչված ընդլայնման դրաֆտը, որի ժամանակ նոր ակումբն իր համար հավաքում է ասոցացիայի մյուս ակումբներից այնպիսի խաղացողներ, որոնց պայմանագրերը չեն պաշտպանվել:

դրաֆտը կազմված է երկու ռաունդներից, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ ակումբները իրենց համար խաղացողներ են ընտրում դրաֆտից առաջ անցկացվող հատուկ վիճակահանությամբ որոշվող կորգով: Վիճակահանության ժամանակ առավելություն ունեն այն ակումբները, որոնք  դրաֆտին նախորդած մրցաշրջանում ցուցադրել են վատագույն արդյունքները և դուրս չեն եկել փլեյ-օֆֆ: Դա արվում է, որպեսզի հնարավորություն տրվի թույլ ակումբներին ուժեղանալ հեռանկարային նորեկներով և ասոցացիայում պահպանել ուժերի հավասարակշռությունը: Սկզնապես խաղացողների առաջին ընտրության իրավունքը ստանում էին այն ակումբները, որոնք իրենց կոնֆերենցիաներում զբաղեցնում էին ամենացածր տեղերը. առաջինը և երկրորդը որոշվում էին մետաղադրամի նետումով: 1985 թ.-ին NBA-ը փոփոխեց դրաֆտում խաղացողների ընտության իրավունքի կարգը և մտցրեց վիճակահանությունը, որպեսզի բացառի 1984 թ.-ին տեղի ունեցածը, երբ «Հյուսթոն Ռոքետս»-ին մեղադրեցին նրանում, որ ակումբը միտումնավոր պարտվում էր խաղերը, որպեսզի դրաֆտին առաջին համարով ստանար Հաքիմ Օլաջյուվոնին: Դրաֆտում իր ընտրության իրավունքը ակումբը կարող է փոխել ուրիշ ակումբի հետ. այսպես օրինակ 1986 թ.-ին NBA-ի չեմպիոն «Բոսթոն Սելթիքս»-ը դրաֆտում ընտրեց երկրորդը՝ ավելի վաղ փոխելով այդ իրավունքը «Սիեթլ Սուպերսոնիքս»-ի հետ:

Դրաֆտի վիճակահանությունը      

Դրաֆտի վիճակահանությունը կայնում է դրաֆտից մեկ ամիս առաջ: Դրա արդյունքներով որոշվում է փլեյ-օֆֆ չմտած ակումբների կողմից խաղացողների ընտրության հաջորդականությունը: Վիճակահանությունում 1000 համակցություն (կոմբինացիա) կա: Դրաֆտին նախորդող մրցաշրջանի ամենավատ ակումբը ստանում է 250 համակցություն (կոմբինացիա), այսինքն 25% հնարավորություն դրաֆտում ընտրելու առաջին համարի տակ: Հետագայում համակցությունների քանակը նվազում է բոլոր 14 թիմերի համար: Եթե որոշ թիմեր ցույց են տված լինում միևնույն արդյունքը NBA-ի կանոնավոր առաջնության արդյունքներով, ապա նրանք ստանում են համակցումների հավասար քանակ՝ յուրաքանչյուր թիմից համակցումների գումարների և ստացված թիվը երկուսի բաժանելու ճանապարհով: Եթե տացված թիվը հավասարապես չի բաժանվում միևնույն արդյունքն ունեցող ակումբների քանակի վրա, ապա վիճակ են նետում:

Հղումներ

Բոլոր դրաֆտների ցուցակը (անգլերեն լեզվով)

            

Categories: Սպորտ, Խաղ | Tags: , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: