Youtube-ի պատմության ամենավատ հոլովակը

Ամերիկացի 13-ամյա երգչուհի Ռեբեկա Բլեքի Youtube-ում տեղակայված «Friday» երգը 60 միլիոնից ավել մարդ է դիտել: Հատկանշական է, որ հոլովակը դուր չի եկել այն դիտողների ավելի քան 90%-ին: Թերևս, սա Youtube-ի պատմության ամենավատ արդյունքն է:

Ռեբեկա Բլեքը կալիֆորնիական ձայնագրման ընկերություններից մեկի արտադրանքն է: Ռեբեկան այդ երգում երգում է, որ «երեկ հինգշաբթի է, իսկ այսօր ուրբաթ է», «ես պետք է գնամ ավտոբուսի կանգառ, պետք է ավտոբուս նստեմ, ես տեսնում եմ իմ ընկերներին», «մենք այնքան հուզված ենք, մենք այնքան հուզված ենք»:

Youtube-ի օգտատերերն այն անվանում են պատմության ամենավատ երգը և զարմանում են այդ երգի տեքստի պարզունակությամբ: Հոլովակը քննադատում են ոչ միայն տեքստի պարզունակության, այլ նաև անհաջող վիդեոշարքի համար:

Երգչուհին իր աշխատանքին չափազանց լուրջ է վերաբերվում և նշում է, որ ինքը տխրել է նման վատ արձագանքների պատճառով, սակայն մտադրված է շարունակել երգարվեստը: «Friday»-ն արդեն վաճառվում է iTunes առցանց խանութում և այնտեղ զբաղեցնում է 54-րդ տեղը՝ հերթական անգամ ապացուցելով այն միտքը, որ ինտերնետը կարող է ճանաչված դարձնել ցանկացածին:

            

Categories: Շոու-բիզնես, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, ԶԼՄ | Tags: , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: