Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը (անգլ. Megan Denise Fox) ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել է:

Կենսագրությունը

Մեգան Դենիզ Ֆոքսը ծնվել է 1986 թ.-ի մայիսի 16-ին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: Մեգանն ունի իռլանդական, ֆրանսիական և հնդկացիական արմատներ: Նրա հայրը պայմանական ազատազրկվածների բանտում բանտապահ էր աշխատում: Երբ Մեգանը 3 տարեկան դարձավ, նրա ծնողները ամուսնալուծվեցին, սակայն Մեգանի մայրը շատ շուտով կրկին ամուսնացավ իրենից անհամեմատ տարիքով մեծ տղամարդու հետ, որն էլ Մեգանին և նրա ավագ քրոջը տարավ Ֆլորիդայի Պորտ Սենտ Լյուսի քաղաք: Հայրացուն հին բարքերի տեր անձնավորություն էր և արդյունքում խիստ դաստիարակությունը պատճառ դարձավ Մեգանի մոտ  ագրեսիայի անվերահսկելի բռնկումների:

5 տարեկանում Մեգանը սկսեց զբաղվել պարերով և մասնակցել դրամատիկական խմբակում: Առաջին դերերից մեկը կայացավ «Արևային արձակուրդներ» ֆիլմում 2001 թ.-ին, որտեղ կերտեց զզվելի գեղեցկուհու դերը, որը հանգիստ չէր տալիս Օլսեն քույրերի հերոսուհիներին: 16 տարեկանում նա արդեն Ֆլորիդայում նկարահանված մի քանի ֆիլմերի ռեզյումեներ ուներ: Դրանց մեջ էր նաև Մայքլ Բեյի «Վատ տղաներ 2»-ը: Մեկ տարի անց Մեգանը մոր հետ տեղափոխվեց Լոս Անջելես: 2003-2004 թթ.-ի ընթացքում Մեգանը էպիզոդիկ դերեր է խաղում «Օուշենի փողոցը», «Ինչի համար եմ քեզ սիրում», «Երկուս ու կես մարդ» և «Օգնություն» ֆիլմերում: 2004 թ.-ին Մեգանը երկրորդական դերեր էր խաղում Հոլիվուդում Լինդսեյ Լոհանի հետ «Բեմի աստղը» ֆիլմում, 2004-2006 թթ.-ին խաղում էր Սիդնի Շանովսկու դերը «Էկրանի թագուհին» սերիալում:

2007 թ.-ին Մեգանը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ մասնակցեց 2007 թ.-ի ամենադիտարժան ֆիլմում՝ «Տրանսֆորմերներ»-ում, որտեղ խաղաց Միքայելա Բեյնսի դերը: 2008 թ.-ին խաղաց նորելուկ աստղի դերը «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ» ֆիլմում:

2009 թ.-ին Մեգանը կրկին խաղաց Միքայելա Բեյնսի դերը «Տրանսֆորմերները. Ընկածների վրեժը» ֆիլմում, ինչպես նաև նկարահանվեց «Ջենիֆերի մարմինը» ֆիլմում: «Տրանֆորմերներ»-ի երրորդ մասում Մեգանը հրաժարվեց նկարահանվել ռեժիսորի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Պարզվում է, որ Մեգանին ազատել է ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը բրիտանական պարբերականներից մեկին տված Մեգանի հարցազրույցից հետո: Իր հարցազրույցում Մեգանն ասել էր, որ ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը ամենաիսկական Հիտլերն է: Մեգանը վստահեցնում էր, որ Բեյը նրան ստիպում էր քաշ ավելացնել և հասնել անհրաժեշտ արևայրուքի: Սակայն, ըստ Մեգանի՝ նրան չեն ազատել, այլ նա ինքն է հրաժարվել նկարահանվելուց՝ այլ նախագծերին մասնակցելու համար, քանի որ անընդունելի էր համարում նման վերաբերմունքն իր նկատմամբ: Ռեժիսոր Մայքլ Բեյը հերքեց Մեգանի ասածները և խոստովանեց, որ միշտ մատների արանքով էր նայում Մեգանի քմահաճույքներին, սակայն այս անգամ նա շատ հեռու էր գնացել: Մամլո ասուլիսի ժամանակ Բեյը հայտարարեց. «Գիտեք, Հիտլերի մասին խոսքերից հետո Սթիվենը ասաց, որ նրան հենց հիմա ազատեմ»:

Անձնական կյանքը

  • MAXIM ամսագրի 2007 թ.-ի հուլիսյան համարին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ թմրադեղեր է ընդունել:
  • 2007 թ.-ին նա նշանված էր դերասան Բրայան Օսթին Գրինի հետ, սակայն շուտով նրանք բաժանվցին: Ինչպես նաև դերաանուհին իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ սեռական հարաբերություններ է ունեցել աղջիկների հետ:
  • Ըստ իր խոսքերի՝ ինքը խնդիրներ ունի հոգեկանի հետ, որն ավելի շատ նման է թեթև շիզոֆրենիայի բռնկումների:
  • 2010 թ.-ի հունիսի 1-ին տեղի ունեցավ հերթական նշանադրությունը Մեգան Ֆոքսի և Բրայան Օսթին Գրինի միջև, իսկ 2010 թ.-ի հունիսի 24-ին նրանք ամուսնացան Հավայան կղզիների Four Seasons հյուրանոցում:

Դաջվածքները

Մեգանն ունի ութ դաջվածք.

  • «Բրայան Օսթին Գրին»՝ փորի աջ հատվածի ներքևում:
  • Մերլին Մոնրոյի դիմանկարը՝ աջ ձեռքին՝ բռունցքից վերև:
  • We will all laugh at gilded butterflies («Մենք միշտ կծիծաղենք ոսկեզօծ թիթեռնիկների վրա»՝ մեջբերում Շեքսպիրի «Լիր արքան» ստեղծագործությունից)՝ աջ ուսի ետի կողմում:
  • Երկու ալիք՝ ձախ ձեռքի վրա:
  • There once was a little girl who never knew love until a boy broke her HEART («Մի ժամանակ ապրում էր մի աղջիկ, որը երբեք չգիտեր, թե ինչ է սերը, մինչև մի տղա չկոտրեց նրա ՍԻՐՏԸ»)՝ մարմնի ձախ անկյունում:
  • Աստղ և կիսալուսին՝ աջ ոտքի վրա. միակ գունավոր դաջվածքն է:
  • Ուժի խորհրդանիշը՝ վզի վրա ետևի կողմից:
  • Those who danced were thought to be insane by those who could not hear the music (Նրանք, ովքեր պարում էին, մոլագար էին թվում նրան, ով չէր կարողանում լսել երաժշտությունը)՝ կողի վրա. դաջվածքն արված է ի պատիվ Միկի Ռուրկի:

2011 թ.-ի գարնանը տեղեկատվություն տարածվեց, որ դերասանուհին մտադիր է հեռացնել դաջվածնքրեը, սակայն մինչ այժմ  այս տեղեկատվությունը չի հաստատվել:

Փաստեր

  • 1999 թ.-ին Մեգանը մի քանի մրցանակ է ստացել Հարավային Կարոլինայում անցկացվող ամերիկյան American Modeling and Talent Convention in Hilton Head շոուում:
  • Մեգանի մասնակցությամբ Motorola ընկերության գովազդային արշավի ժամանակ պահանջվեց մեկ այլ աղջկա ձեռք, քանի որ Մեգանն ի ծնե ունի բրախիդակտիլիա հիվանդությունը. դերասանուհու մեծ մատները անհավասարապես կարճ են:
    • Դոմինիկ Մոնագանի հետ նկարահանվեց Էմինեմի և Ռիհաննայի Love the Way You Lie տեսահոլովակում:
    • Մեգանը իտալական Emporio Armani իտալական ընկերության 2010 թ.-ի գարուն/ամառ ցուցադրության դեմքն է:
Մեգան Ֆոքսի մասնակցությամբ ֆիլմերը

Թվական

Ֆիլմի անվանումը

Դերը

2001 Արևայաին արձակուրդներ* Բրիանա Ուոլս
2002-2003 Օուշեն փողոցը Լոուն Սթար
2003 Վատ տղաները 2 Ակումբի աղջիկը
2003 Ինչի համար եմ ես քեզ սիրում Շենոն
2004 Բեմի աստղը Կարլա Սանտինի
2004 Նորաձևության հանցագործությունը Սենդեյս
2004 Երկուս ու կես մարդ Փրուդենս
2004 Օգնություն Կասանդրա Ռիջվեյ
2004-2006 Էկրանի թագուհին Սիդնի Շանովսկի
2007 Տրանսֆորմերները Միքայելա Բեյնս
2008 Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ Սոֆի Միաս
2008 Պոռնիկը Լոսթ
2009 Տրանսֆորմերները 2. Ընկածների վրեժը Միքայելա Բեյնս
2009 Ջենիֆերի մարմինը Ջենիֆեր Չեկ
2010 Ջոնա Հեքս Լեյլա
2010 Կրքի խաղեր Լիլի լաստեր
2012 Խաղեր երեխաների հետ
2012 Բռնապետը

*Իմանալ ավելին ֆիլմի մասին ռուսերեն լեզվով

Հղումներ

Մեգան Ֆոքսը Internet Movie Database կայքում (անգլերեն լեզվով)

Մեգան Ֆոքսի ռուսական ֆան-ակումբի կայքը (ռուսերեն լեզվով)

            

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, ԶԼՄ, Կինո | Tags: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: