Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները

  • Նույնիսկ Հիսուսը բոլորին դուր չէր գալիս, էլ ի՞նչ խոսք կարող է լինել իմ մասին:
  • Կան մարդիկ, որոնք ուրախանում են հաղթանակից հետո: Ես դրա համար ժամանակ չունեմ:
  • Ես միշտ պատրաստ եմ մարտի: Չնայած ինձ հաշիվ են տալիս, որ չեմ պատկանում ֆուտբոլային կլաներից որևէ մեկին, որոնք բաժանում են խաղաթղթերը և որոշում խաղի կանոները: Բացի այդ, ես մեծ ֆուտբոլիստ չեմ եղել, դրա համար էլ չեմ կարող հույսս դնել իմունիտետի վրա, որն ունեն այն մարզիչները, որոնք նախկինում խաղացողների փառահեղ կարիերա են ունեցել:
  • Տեղափոխվիր իմ թիմ և երբեք երկրորդը չես լինի:
  • Ես «Ռեալ» փողի համար չտեղափոխվեցի: Ինձ առանց այն էլ մի փոքր ամոթալի է, թե ինչքան եմ ես վաստակում տնտեսական ճգնաժամի ժամանակ: Ինձ համար կարևոր է հաճույք ստանալ իմ գործունեությունից և բացի այդ հարգանք վայելել հենց այն երկրում, որտեղ ոչ քիչ տհաճ րոպեներ եմ ապրել:
  • Ես իտալերեն եմ սովորել մի քանի ամիսների ընթացքում օրեկան 5 ժամ, որպեսզի շփվեմ լրագրողների և երկրպագուների հետ: Սակայն ինձ այնուամենայնից մեղադրում էին այն բանում, որ ես նրանց բավարար հարգանքով չեմ վերաբերվում: Իսկ հենց այդ նույն Ռանիերին Անգլիայում 5 տարի աշխատելուց հետո դժվարությամբ էր կարողանում բարևել:
  • Ես ցականում եմ փոխել ֆուտբոլի փիլիսոփայությունը: Ուրիշ այդպիսի մարզիչներ չկա:
  • «Չելսի»-ն առաջին անգլիական թիմն էր, որ սկսեց կիրառել 4-3-3 մարտավարությունը: Իսկ արդեն հետո այդպես սկսեցին խաղալ և’ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և’ «Արսենալ»-ը: Այսինքն, իմ շնորհիվ Անգլիայում փոխվեցին և’ մարտավարությունը, և’ մարզումային մեթոդները:
  • Ինչն էր ինձ միանշանակ դուր գալիս Իտալիայում` չկամեցողների աղմուկը: Ես իմ կարծիքն էի հայտնում որպես ազատ մարդ ազատ երկրում և այդժամ սկսվում էր այդ աղմուկը: Դա ինձ դուր էր գալիս. առաջնությունը դեռ չէր սկսվել, իսկ ես արդեն գերշահադրդված էի:
  • Ես ցանկանում եմ դառնալ առաջին մարզիչը, որը հաղթել է Չեմպիոնների Լիագում երեք տարբեր թիմերի հետ:
  • Եթե ինձ հասարակ կյանք հարկավոր լիներ, ես կմնայի «Պորտո»-ում` գեղեցիկ կապույտ բազկաթոռ, մշտական մասնակցություն Չեմպիոնների Լիգայում, Աստված և նրանից անմիջապես հետո` ես:
  • Լոնդոնում ինձ մոտեցավ յոթանասունհինգամյա տղամարդ, նա լացում էր: Նա Բոլթոնում էր, երբ «Չելսի»-ն հաղթեց Անգլիայի առաջնությունում, իսկ դրանից 50 տարի առաջ նա իր հոր և պապի հետ եղել էր այն խաղին, երբ իր թիմը վերջին անգամ հաղթել էր Պրեմիեր Լիգայում: Այսօր ո’չ նրա հայրը, ո’չ էլ պապը իհարկե կենդանի չեն: Նման բաներն ինձ տպավորում են:
  • Ինձ պետք չէ նման խաղացող` լավ մարդ հիանալի բնավորությամբ: Այդ որակները ես կցանկանայի տեսնել իմ երեխաների մեջ: Ինձ պետք է նա, ով գնդակը կուղարկի ցանցը:
  • Նայեք իմ սանրվածքին` ես միշտ պատրաստ եմ մարտի: Բացի այդ, նման սանրվածքով ավելի լավ են երևում մարդու գլխի գաղափարները:
  • Միլանի քաղաքապետն ինձ մեղադրեց այն բանում, որ ես ցանկանում էի մանրադրամ տալ հաշմանդամ տղային: Իրականում, ես նրան ցանկանում էի տալ այն  խաչը, որն ինձ էր նվիրել կինս և որից ես չէի բաժանվել արդեն 4 տարի է: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես որևէ բան անկեղծ եմ անում, ինձ քննադատում են:
  • Եթե մարդիկ, խոսելով իմ մասին, ցանկանում են հայտնի դառնալ, նրանք ինձ պետք է լրացուցիչ վճարեն:
  • Բարեկամները և ընկերները կարծում են, որ ես սպիտակել եմ մշտական սթրեսներից: Բայց դա այդպե չէ, իմ հայրը նույնպե վաղ էր սպիտակել: Իսկ ֆուտբոլը ուրախություն է:
  • Ես խնդիրներ չունեմ իմ հայտնիության պատճառով: Մի անգամ ես երեխաներիս և կնոջս հետ գնացի Դիսնեյլենդ և երբ մենք վերադարձանք, երեխաներ ինձ խնդրեցին հաջորդ անգամ տանը մնալ: Սակայն սա այն գինն է, որը դու վճարում ես մեծ ֆուտբոլում լինելու համար:
 
            
Categories: Մարդիկ, Սպորտ, Փիլիսոփայություն, Խաղ | Tags: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 3 комментария

Навигация по записям

3 thoughts on “Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները

  1. Հապետ

    Հերիք ա գլուխ գովաս

  2. M.KH

    Moun lavaguynna. Chisht en asum eli, Special one. Araj Mourinho, araj Real.

  3. vera

    ha ba xach er talis. du ur astvac@ ur……….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: