Սև պարտիզանական ընտանիք

Սև պարտիզանական ընտանիքը, Սև ընտանիքը կամ Սև ավանգարդը (անգլ. Black Guerrilla Family, Black Family, Black Vanguard) աֆրո-ամերիկյան բանտային ձախ ծայրահեղական խմբավորում է (բանտային բանդա), որը կազմավորվել է 1966 թ.-ին Ջորջ Ջեքսոնի և Դոկ Հոլիդեյի կողմից Սան Ֆրանցիսկոյից հյուսիս գտնվող Սեն-Քվենտին բանտում լինելու ժամանակ: Խմբավորումը գաղափարապես ուղղորդված կազմակերպություն է: Այն ստեղծվել է ռասիզմն արմատախիլ անելու, բանտում սևամորթ բանտարկյալներին բարոյապես աջակցելու և ԱՄՆ-ի կառավարության դեմ պայքարելու համար:

Իր գոյության պատմության ընթացքում խմբավորումը կապված է եղել «Ազատագրման սև բանակ»-ի, «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի և «Weather Underground»-ի հետ: «Սև պարտիզանական ընտանիք»-ն ունի հստակ կազմակերպված կառուցվածք, բջիջներ ունի Արևելյան և Արևմտյան ափերում, համագործակցում է «Նուեստրա Ֆամիլիա»-ի, «Bloods»-ի և «Crips»-ի հետ և բացահայտորեն հակադրված է երկու այլ բանտային խմբավորումների` «Մեքսիկական մաֆիա»-ի և «Արիական եղբայության» դեմ:

Խորհրդանիշերը

  • Խաչված թուր, մաչետե, հրացան և որսորդական հրացան` «B. G. F.» տառերով կամ 2.7.6. թվերով:
  • Բանտային աշտարակի ֆոնի վրա բանտապահը` սև վիշապի ճիրաններում:

Հյուի Պերսի Նյուտոնի քաղաքական սպանությունը

1989 թ.-ի օգոստոսի 22-ին «Սև պարտիզանական ընտանիք»-ի անդամներից Տիրոն Ռոբինսոնը գնդակահարեց «Սև հովազների կուսակցության» առաջնորդ Հյուի Պերսի Նյուտոնին, որը փողոցային ակցիա էր անցկացնում և քարոզում հասարակական ծառայություններ կարիքավոր աֆրո-ամերիկացիներին: Ռոբինսոնը դատապարտվեց 32 տարվա ազատազրկման: Պաշտոնական տեսակետի համաձայն` մարդասպանը Օքլանդում (Կալիֆորնիա) թմրադեղերի հայտնի տարածող էր:

Նմանատիպ նյութեր

Կոզա Նոստրա

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

            

Categories: Հանցագործություն, Ազգագրություն, Ենթամշակույթ | Tags: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: