Մարմնի խալերը խոսում են մարդու բնավորության մասին

Մասնագետները գտնում են, որ խալերը կոսմետիկական արատներ են: Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից՝ մինչեւ նրա ծերությունը, եւ իրենց էությամբ դրանք առանձնապես վնասակար կամ վտանգավոր չեն: Դրանք շոշափելիս կարելի է զգալ կամ չզգալ` կարող է լինել մաշկի տակ կամ մաշկից մի քիչ բարձր: Իհարկե, խալերը որոշ գործոնների ազդեցությունից բարորակ գոյացությունից կարող են վերափոխվել չարորակի: Պոկված խալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի:

Իսկ ահա մեր նախնիները կարծում էին, որ մարդու մարմնի խալերը ոչ թե պատահականություն, այլ վերից ուղարկված նշաններ էին: Խալի գտնվելու վայրով, նրա մեծության չափով և գույնով հին աշխարհի իմաստունները մարդու մասին շատ բան կարող էին պատմել՝ նրա առողջական վիճակից մինչև նրա ճակատագիրը: Ընդ որում հաշվի չէին առնվում փոքր խալերը և հաշվի էին առնում նրանք, որոնց մեծությունը գերազանցում էր 3-4 մմ-ը:

Այսպիսով, ինչի՞ մասին է խոսում խալը իր տիրոջ մասին:

Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության և պատասխանատվությունից խուսափելու մասին: Նման խալեր ունեցողները հաճախ դառնում են վատ սովորությունների զոհ:

Ականջների վրայի խալերը խոսում են մարդու պարծենկոտության և սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված տարբերակով ներկայացնելու մասին: Նման խալեր ունեցող մարդիկ ունեն ամուր բնավորություն սեփական նպատակների իրականացման համար, բոլոր ուժերը ներդնում են, որպեսզի իրենց հեղինակությունն ավելի բարձրացնեն շրջապատի մարդկանց աչքերում:

Խալեր գլխի վրա (մազերի տակ): Գլխի մուգ մասի խալը խոսում է փիլիսոփայի, իմաստունի, իր ներքին աշխարհում ապրող մարդու մասին: Ծոծրակի վրա խալը ունեն կասկածամիտ մարդիկ, որոնք իրենց առջև դրած նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով և չեն սպասում ոչ ոքի օգնությանը: Քունքի վրայի խալերը խոսում են մարդու զգացմունքային լինելու մասին, որը սակայն միևնույն ժամանակ նաև թաքնված մարդ է: Այդպիսի խալեր ունեցող մարդիկ հաճախ տառապում են նյարդային հիվանդություններով, քանի որ բոլոր զգացմունքները պահում են իրենց մեջ: Դրա հետ մեկտեղ նման խալեր ունեցողները տաղանավոր են:

Կոպերի վրայի խալերը վկայում են գրգռվածության մասին, դժգոհություն սեփական անձից և շրջապատողներից: Նման խալեր ունեցոողները չափազանց քննադատական են, սակայն հեշտությամբ վիրավորվող են և զգացմունքային:

Կզակի վրայի խալերը խոսում են նախանձելի համառության մասին՝ լինի դա ընտանիքը, թե՞ աշխատանքը: Շատ հաճախ համառությունը վնասում, քան թե օգնում է նման մարդկանց: Հաշվենկատությունը նրանց դարձնում է բռնակալներ, որոնք իրենց ուժեղ կամքով ճնշում են իրենց շրջապատողներին:

Քթի վրայի խալը վկայում է մարդամոտ լինելու և ուրախ բնավորության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ հեշտությամբ լեզու են գտնում բոլորի հետ և նույն հեշտությամբ ներում են բոլոր վիրավորանքները: Սակայն նման մարդիկ հաջողություններ չեն ունենում աշխատանքում, քանի որ չեն կարողանում կենտրոնանալ իրենց առջև դրված խնդիրների վրա: Հաճախ նման մարդիկ աշխատում են երկրորդական պաշտոններում և չեն զբաղվում բիզնեսով:

Այտոսկրի վրայի խալերը վկայում են պատասխանատվության և վճռականության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ որպես կանոն քաղաքական և հասարակական գործիչներ են: Ցավոք, հաճախ իրենց առջև դնում են նախօրոք իսկ անիրականանալի խնդիրներ և դրան են նվիրում իրենց կյանքը:

Ճակատի վերին մասի խալերը վկայում են առաջնորդի բնավորություն ունեցող մարդու մասին, որը հասնում է իր նպատակներին: Նման մարդիկ ունակ են նույնիսկ արկածախնդրության տանել մարդկանց՝ նախօրոք իսկ վստահ լինելով իրենց ցանկացած նախաձեռնության հաջողությանը: Նման մարդկանցից ենթակաները վախենում են, սակայն միևնույն ժամանակ նաև հարգում են:

Կրծքի վրայի խալը վկայում է հավատարմության, մաքուր սիրով սիրելու ունակության մասին: Նման մարդիկ երջանիկ են ամուսնական հարաբերություններում, սակայն դժբախտ են կյանքում, քանի որ միասեր են և չեն կարողանում այլ կես գտնել կյանքում:

Կողերի, որովայնի մասում խալ ունեցողները հիստերիկ են, ցանկացած առիթ են որոնում կռվի համար: Հաճախ նրանց չեն սիրում նույնիսկ մտերիմները, ինչը բերում է բախումների: Սակայն հենց նման մարդիկ հայտնվում են միայնության մեջ, առաջ են գալիս արցունքներ և խղճահարություն սեփական անձի նկատմամբ և արդյունքում նրանք գալիս են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհն իրենց դեմ է:

Մեջքի վրա խալեր ունեն ակտիվիստները և սպորտսմենները: Չնայած մեծ ակտիվությանը՝ նրանք անինքնավտահ են:

Խալեր ձեռքերի վրա. ձեռքերի ներքին մասում խալեր ունեցողները զգայուն և վիրավորվող մարդիկ են, սակայն իրենց իրենց շատ են սիրում և չեն ընդունում ուրիշների կարծիքը: Սիրում են փաղաքշանք: Ձեռքի արտաքին մասի խալերը խոսում են արտիստիկության և խարիզմայի մասին: Ձեռքերի վրա խալ ունեցողները որպես կանոն դերասաններ են, երաժիշտներ, գրողներ, տաղանդավոր ուսուցիչներ և լավ սպորտսմեններ:

Մատների վրա խալեր շատ հազվադեպ են հանդիպում: Նման խալեր ունեցողներին սիրում են բոլորը: Նման մարդիկ կենսասեր են, ելք գտնում են նույնիսկ ամենադժվար իրադրությունից: Խարիզմատիկ են և հաջողակ կյանքի բոլոր ոլորտներում:

Ափերի ներսի և կրունկների վրայի խալերը խոսում են ներքին օրգանների թուլության մասին: Սակայն նման մարդիկ շատ աշխատասեր են, որոնք համառությամբ կյանքում մեծ հաջողությունների են հասնում:

Իհարկե, այս ամենը անառարկելի ճշմարտություն չէ:

            

Реклама
Categories: Հոգեբանություն, Սպորտ, Բիզնես, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Навигация по записям

One thought on “Մարմնի խալերը խոսում են մարդու բնավորության մասին

  1. Sue

    Ըստ այս հոդվածի, ես համ թուլակամ եմ, համ կամավոր, համ նպատակասլաց, համ էլ վատ սովորությունների զոհ, համ անպատասխանատու, համ հավատարիմ, համ համառ, համ էլ` հիստերիկ, մեկ էլ, քիչ էր մնում մեռանայի, պարծենկոտ…. )))))

    Ուղղակի ես բոլոր նշված տեղերում խալեր ունեմ, 3մմ :p

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: