Առասպել

100 արգելված գրքերը

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող գրականություն

1984 (Ջորջ Օրուել)

Արեոպագիտիկա (Ջոն Միլթոն)

Արխիպելագ ԳՈւԼԱԳ (Ալեքսանդր Սոլժենիցին)

Սպանդանոց համար հինգ կամ Երեխաների խաչակրաց արշավանքը (Կուրտ Վոնեգուտ կրտսեր)

Պաշարացու (Անդրեյ Պլատոնով)

Խելքից պատուհասը (Ալեքսանդր Գրիբոեդով)

Տիրակալը (Նիկոլո Մաքիավելի)

Ցասման ողկույզներ (Ջոն Սթեյնբեք)

Տուրբինների օրերը (Միխաիլ Բուլգակով)

Դոկտոր Ժիվագո (Բորիս Պաստերնակ)

Կյանք և ճակատագիր (Վասիլի Գրոսման)

Եկատերինա II կայսրուհու նամակները (Եկատերինա II)

Վեց գրքերից (Աննա Ախմատովա)

Այծե երգ (Կոնստանտին Վագինով)

Կոկորդիլոսը (Կորնեյ Չուկովսկի)

Կոմունիստական կուսակցության հռչակագիրը (Կարլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս)

Իմ պայքարը (Ադոլֆ Հիտլեր)

Մենք (Եվգենի Զամյատին)

Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների (Էրիխ Մարիա Ռեմարկ)

Արևածագից առաջ (Միխաիլ Զոշչենկո) Читать далее

Реклама
Categories: Հանցագործություն, Պատմություն, Սեքս, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն, Առասպել, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | 3 комментария

Շովինիզմ

Շովինիզմը (ֆր. chauvinsme) գաղափարախոսություն է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով: Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով: Ի տարբերություն ազգայնականների, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), շովինստները (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս իրենց «գցել» (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին, այսինքն առաջինների շարժիչ ուժը «սերն է սեփականի նկատմամբ», երկրորդներինը՝ «ատելությունը ուրիշների նկատմամբ»: Ահա թե ինչու ազգայնականության գաղափարաբանները միշտ հանդես են գալիս ազգերի հավասարության օգտին, այն դեպքում երբ շովինիստները հակառակն են անում՝ իրենց ազգին օժտելով հատուկ իրավունքներով:

Տերմինի առաջացումը

Շովինիզմը (ֆր. chauvinsme) բառը եկել է Նիկոլա Շովենի (ֆր. Nicolas Chauvin) անունից, ով Նապոլեոն Բոնապարտի կիսաառասպելական զինվորն էր: Շարունակաբար մասնակցել է ֆրանսիական հեղափոխությանը և Նապոլեոնյան պատերազմներին (1799-1815): Չնայած որ բոնապարտիզմը այնքան էլ մեծ ժողովրդականություն չէր վայելում 1815 թ.-ից հետո, Շովենը շարունակում էր մնալ Նապոլեոնի հավատարիմ հետևորդը՝ դարձածալում կրելով մանուշակ, ինչը Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Առասպել | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Իննի միությունը

Իննի միությունը առասպելական կազմակերպություն է, որն իբր աշխարհում գիտա-հետազոտական գործունեության անդադար ուսումնասիրություն է անցկացնում, որի նպատակը այնպիսի հայտնագործությունների ստեղծման կանխարգելումը և տարածումն է, որը կարող է բերել մարդկության ոչնչացմանը: Լեգենդներից մեկի համաձայն ստեղծվել է Կուրուի (Կորուկշետրա) դաշտում Մեծ ճակատամարտից հետո, որտեղ «Մահաբհարատա»-ի վկայությամբ կիրառվել է «աստվածների զենքը», որը ոչնչացման տեսակով նման էր ժամանակակից ատոմային և քիմիական զենքերին: Մեկ այլ վարկածի համաձայն հիմնվել է հնդիկ կայսր Աշոկայի կողմից Ք. ա. III դարում:

Հիշատակումներ գրականության մեջ`

  • Ա. Լազարչուկի և Մ. Ուսպենսկու պատմվածքը` «Նայիր հրեշների աչքերի մեջ»

Հիշատակումներ կինոյում`

Լեգենդը դրված է ռուսական «Ինը անհայտներ» հեռուստասերիալի հիմքում (իմանալ ավելին ֆիլմի մասին)

Ինը անհայտ գրքեր`

Լեգենդի համաձայն` Իննի միությունում ինը իմաստուններից յուրաքանչյուրը պահպանում էր ինը սբազան գրքերից մեկը, որում արձանագրված են Աշոկա թագավորի կողմից արգելված տարբեր գաղտնի տեղեկություններ:

  1. Առաջին գրքում պատմվում էր ամբոխի հոգեբանության և զանգվածների վրա ազդեցության մասին: Համարվում է, որ ինը գրքերից այն համարվում է ամենավտանգավորը, քանզի թույլ է տալիս վերահսկել ողջ աշխարհը:
  2. Երկրորդը նվիրված է նյարդային համակարգին: Նրանում արձանագրված են սպանության տարբեր ձևերի մասին: Նրանում մանրամասն նկարագրված է, ինչպես օրգանիզմում վերահսկել նյարդային հոսանքները, ինչպես սպանել և կենդանացնել մարդուն ընդամենը մեկ հպումով: Համարվում է, որ երկրորդ գրքից տեղեկատվության արտահոսքի հետևանքով առաջացել են արևելյան մարտարվեստները: Խոսվում է, որ մի անգամ մի տիբեթցի վանական վերադարձել է հեռավոր ճանապարհորդությունից և իր հետևորդներին սովորեցրել առաջին տասնհինգ հնարքները:
  3. Երրորդ գիրքը նվիրված է միկրո և մակրոկենսաբանությանը:
  4. Չորրորդ գիրքը պարունակում է գիտելիքներ քիմիայի վերաբերյալ: Դրանում նկարագրվում էր փոխադարձ փոխակերպումների և մետաղների տրանսմուտացիայի մասին: Եթե դա այդպես է, ապա ալքիմիկների հավատը դարձնել ոչ ազնիվ մետաղները ոսկու հիմք են ունեցել:
  5. Հինգերորդ գիրքը երկրային և ոչ երկրային կապի միջոցների մասին է:
  6. Վեցերորդ գիրքը վերաբերում է ձգողականությանը (գրավիտացիային):
  7. Յոթերորդը պատմում է այնպիսի երևույթի մասին, ինչպիսին լույսն է` արևային, էլեկտրական և այլն:
  8. Ութերորդը պարունակում է տեղեկություններ կոսմոգոնիայի (տիեզերքի առաջացումը) և տիեզերքի զարգացման օրենքների մասին:
  9. Իներորդը նվիրված է սոցիոլոգիային և պատմում է հասարակության էվոլուցիայի օրենքների մասին: Այն թույլ է տալիս կանխագուշակել դրանց ծագումը, զարգացման փուլերը և անկումը:
Categories: Փիլիսոփայություն, Առասպել, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.