Ավանդույթներ

Ո՞ւմ համար է նախատեսված դատարկ գերեզմանը

Մասջիդ ալ-ՆաբավիՄեդինայի Մեսջիդ ալ-Նաբավի մզկիթում գոյություն ունի առանձին Կանաչ տուն, որի ներսում գտնվում է Մուհամեդ մարգարեի գերեզմանը: Նրա կողքին թաղված են առաջին երկու խալիֆները` Աբու Բաքրը և Ումարը, իսկ մյուս կողմում գտնվում է ևս մեկ դատարկ գերեզման: Շատ մուսուլմաններ և Ղուրանի մեկնաբաններ կարծում են, որ այն պահված է Հիսուսի համար, որը Երկիր է վերադառնալու Հակաքրիստոսին սպանելու համար, իսկ հետո կառավարելու է քառասուն տարի:

            

Categories: Պատմություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Պատգամներ լավ կին լինելու համար

Դեռևս 17-րդ դարում րաբբի Իցխակ բեն Էլյակիմը հատուկ իր աղջկա համար մի ամբողջական ստեղծագործություն ստեղծեց գրքի տեսքով, որն անվանեց «Բարի սիրտ»: Հենց այնտեղ էլ նկարագրվել են պատգամներ լավ կին լինելու համար:

  1. Զգուշավոր եղիր, երբ ամուսինդ զայրանում է: Այդ պահին եղիր ո’չ ուրախ, ո’չ էլ հոտած. ժպտա և ցածր խոսիր:
  2. Մի’ ստիպիր ամուսնուդ սպասել ուտելիքին. քաղցը զայրույթի հայրն է:
  3. Մի’ արթնացրու նրան, երբ նա քնած է:
  4. Զգուշավոր եղիր նրա փողերի հետ: Մի’ թաքցրու նրանից քո փողային գործերը:
  5. Պահպանի’ր նրա գաղտնիքները: Եթե նա գլուխ է գովում, ապա դա գաղտնի պահիր:
  6. Մի’ գովիր նրա թշնամիներին և մի’ ատիր նրա ընկերներին:
  7. Մի’ առարկիր նրան և մի’ պնդիր, որ քո խորհուրդը նրանից լավն է:
  8. Մի’ սպասիր նրանից անհնարինը: Читать далее
Categories: Հոգեբանություն, Ավանդույթներ | Метки: , , , | Оставьте комментарий

Սադամ Հուսեյնի արյունով գրված Ղուրանը

Սադամ Հուսեյնի արյունով գրված Ղուրանը, որը ստեղծվել էր դեռ բռնապետի կյանքի օրոք, այժմ պահվում է Բաղդադի մզկիթներից մեկում ամենայն գաղտնիության պայմաններում: Իրաքում այժմ ոչնչացվել են Հուսեյնի դարաշրջանի բոլոր հուշարձաններն ու խորհրդանիշերը, սակայն նրա արյամբ գրված Ղուրանին դեռ չեն մոտենում:

Այդ Ղուրանը գրվել էր 1990 թ.-ի վերջում Իրաքի նախկին բռնապետի պատվերով՝ 2 տարի տևած նրա «արյունալի» ջանքերի շնորհիվ: Յուրահատուկ գիրքը կարող էր զարդարել ցանկացած ցուցահանդես, եթե չլիներ այն փաստը, որ գիրքը գրվել էր 2006 թ.-ին մահապատժի ենթարկված Սադամ Հուսեյնի 27 լիտր արյունով: Այժմ գիրքը պահվում է Բաղդադի մզկիթներից մեկի գաղտնարանում, իսկ իշխանություններն էլ չգիտեն, թե ինչ անել դրա հետ. դեն նետելը սխալ կլինի, քանի որ վերջիվերջո սուրբ գիրքն է, իսկ պահելը նույնպես սխալ է. չէ որ այնուամենայնիվ այն գրված է Հուսեյնի արյամբ:

            

Categories: Պատերազմ, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Մեղքերն իսլամում

  1. Քուֆր (անհավատություն)
  2. Մարդու սպանությունը, որին Ալլահն արգելել էր սպանել առանց արդարացման
  3. Անմեղ մուսուլմանին ամուսնական անհավատարմության մեջ մեղադրելը
  4. Դասալքությունը ճակատից, երբ իսլամի պաշտպանության համար պատերազմ է գնում
  5. Տոկոսների օգտագործումը (վաշխառություն)
  6. Որբ երեխաների փողերի օգտագործումը անձնական նպատակներով
  7. Կախարդությամբ զբաղվելը
  8. Մեծ մեղք կատարելը գլխավոր մզկիթում
  9. Ծնողներին տառապանքներ պատճառելը
  10. Խաբեություն
  11. Գողություն
Categories: Հանցագործություն, Պատերազմ, Օրենսդրություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Քաղաքական լիդերի անձի ձևավորումը

Քաղաքական լիդերի անձի ձևավորման վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնները.

Քաղաքական լիդերության ֆենոմենի վերլուծությունը հնարավոր է դառնում միայն օբյեկտի բնորոշումից հետո: «Լիդեր» բառը ծագում է անգլիական «to lead»` տանել բայից, leader` տանող: Եվրոպական այլ լեզուներում «a leader» հասկացության համանմանը գոյություն չունի: Այսպես, ըստ Ժ. Բլոնդելի` ֆրանսիական «chef»-ը իրենից ավելի ավտոկրատ, ավելի հիերարխիկ, որոշակի թիմային կառուցվածք է ներկայացնում, որն իր մեջ ներառում է հենց «leader» հասկացությունը: Վերջերս ի հայտ եկած «decideur» հասկացությունը (որոշում ընդունող) արդեն իր իսկ իմաստով կապված է միայն որոշումների ընդունման ոլորտի հետ: Շ. Դը Գոլի սիրած «guide» բառը (ֆրանսերենից կարելի է բառացիորեն թարգմանել որպես ղեկավար) ոչ բոլորի կողմից է ընդունված և ավելի հաճախ օգտագործվում է որպես էքսկուրսավար բառը բնորոշելու համար:

Գերմանական «fuhrer»-ը (ֆյուրեր, վոժդ) պատմական հայտնի պատճառներով ունի բացասական զգայական երանգ և նույնպես անգլիական տարբերակի համարժեքը չէ:

Ս. Ի. Օժեգովի «Ռուսերեն լեզվի բառարան»-ում լիդերը բնորոշվում է այսպես.

  1. Քաղաքական կուսակցության, հասարա-քաղաքական կազմակերպության գլխավոր, ղեկավար,
  2. Սպորտային մրցելույթի ժամանակ առաջինը գնացողը:

«Լիդեր» հասկացությունը հոգեբանական բառարանը բացատարում է այսպես. խմբի անդամ, որի համար ինքն իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունել նրա համար կարևոր իրավիճակներում, այսինքն առավել ավտորիտար անձ, որն իրապես կենտրոնական դեր է կատարում խմբում համատեղ գործունեության և հարաբերությունների կարգավորման գործընթացում:

1940 թ.-ին ամերիկացի հոգեբան Կ. Բիրդը կազմեց 79 հատկանիշներից բաղկացած ցուցակ, որոնք տարբեր ուսումնաիրողների կողմից  հիշատակվել էին որպես «լիդերական»: Դրանց թվում էին նախաձեռնողականությունը, շփվելու կարողությունը, հումորի զգացումը, էնտուզիազմը, վստահությունը, ընկերասիրությունը, սուր խելքը, կոմպետենտությունը և այլն:

Լ. Ստոլդիլը առանձնացնում էր լիդերի 5 հատկանիշ.

  1. Խելք և ինտելեկտուալ ունակություններ,
  2. Գերիշխանություն ուրիշների վրա,
  3. Ինքնավստահություն,
  4. Ակտիվություն և էներգիայի առկայություն,
  5. Գործի իմացություն:

Իսկ ահա Ֆ. Կարդելը իր առաջ խնդիր չէր դնում վեր հանել լիդերության հատկանիշները, այլ առանձնացրել էր 18 «զատիչներ», որոնք «զատում են» մարդուն լիդերությունից: Դրանք են`

  1. Ցածր ինքնագնահատականը և հարգանքի բացակայությունը սեփական անձի նկատմամբ,
  2. Չափազանց մեծ հակվածությունը խաբելուն, պատճառաբանություններին, արդարացումներին,
  3. Գիտակցության մեջ ներքին պատկերները, որոնք մարդուն տեղում են պահում,
  4. Ներելու և թողնելու ցանկության բացակայությունը,
  5. Սեփական երևակայության ոչ բավարար օգտագործումը,
  6. Սեփական ստեղծագործ պոտենցիալի նկատամաբ քամահրական վերաբերմունքը,
  7. Միշտ իրավացի լինելու  կարիքը,
  8. Թույլ կոմունիկատիվ ունակությունները` լսելու և խոսելու անկարողությունը,
  9. Սեփական վախերին ընդդիմանալու ունակությունը,
  10. Հստակ նպատակների բացակայությունը,
  11. Պարտադիրության անբավարարությունը,
  12. Վախը ռիսկից,
  13. Սեփական կյանքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու անկարողությունը,
  14. Հույսի կորուստը,
  15. Տղամարդկության անբավարարությունը,
  16. Երևակայելու և երազելու անկարողությունը,
  17. Սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությունը,
  18. Սնափառությունը:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սպորտ, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Բիզնես, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Ինկերի «գանգային» հիերարխիան

Ինկերի մոտ գոյություն չուներ մասնագիտական կողմնորոշման խնդիրը. մարդու ապագա մասնագիտությունը հայտնի էր ծննդյան օրվանից: Հողագործի որդին դառնում էր հողագործ, զինվորի որդին` զինվոր: Սխալմունքը ամբողջովին բացառելու համար երեխայի կաստան ի ցույց էին դնում նրա մարմնի վրա: Երեխայի դեռևս նուրբ գանգը տեղավորում էին փայտե համապատասխան հարմարանքի մեջ, որը ձևափոխում էր գանգը: Այդպես ինկերը, համապատասխան ապագա մասնագիտությանը, հասնում էին մարդու գլխի անհրաժեշտ ձևին ձևափոխությանը. թագավորի գլուխն օրինակ պետք է քառակուսի լիներ: Վիրահատությունն անցավ էր իրականցվում. փափուկ գանգը փայտե համապատասխան հարմարանքի մեջ փոխում էր իր ձևը: Այդպիսով, նույնիսկ առանց զգեստների թագավորի որդիները մնում էին թագավոր. նրանց բոլորը ճանաչում էին և միայն նրանք կարող էին թագ կրել, որը նույնպես քառակուսու տեսք ուներ: Զինվորների որդիների գանգերին տալիս էին եռանկյունու ձև, իսկ գյուղացիների երեխաների համար նախատեսված էր գլխի սրացված ձևը:

Categories: Պատմություն, Ազգագրություն, Ավանդույթներ | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Սեքսուալ հեղափոխություն

Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով:

Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից հետո ծնված սերնդի հասունացմամբ և հակաբեղմնավորիչների զարգացմամբ:

Սեքսուալությունը և հասարակությունը մինչև սեքսուալ հեղափոխությունը

Քրիստոնեական մշակույթով հասարակություններում վերաբերմունքը սեքսի նկատմամբ ընդհուպ մինչ XX դարը հենվում էր առաջին հերթին քրիստոնեական ավանդական բարոյականության վրա:
Այդ ժամանակվա հասարակության առանձնահատկություններից կարելի է նշել հետևյալները`

  • Սեքսը տաբուացված թեմա էր հասարակությունում:
  • Հակաբեղմնավորման և աբորտների դժվարությունը և դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը:
  • Համասեռամոլության, նիմֆոմանիայի, արտամուսնական սեռական հարաբերությունների անընդունելիությունը:

Սակայն գիտության զարգացումը, եկեղեցու ազդեցության նվազումը, ագրարայինից արդյունաբերականի հասարակության անցումը բերեցին մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: «Ավետարանական ճշմարտություններ»-ը կասկածի տակ դրվեցին, կանայք իրենց հավասար զգագին տղամարդկանց հետ: XIX դարի վերջում և XX դարի սկզբում հատկապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծ տարածում գտավ սուֆրաժիստուհիների (ֆր. suffrage – ընտրական իրավունք) շարժումը, որոնց նպատակը դարձավ տղամարդկանց համահավասար ընտրական իրավունքի տրամադրումը: Շարժման տրամաբանական շարունակությունը դարձավ ֆեմինիզմը:

Զ. Ֆրեյդը դարձավ առաջին գիտնականններից մեկը, որը զբաղվեց սեքսուալության խնդրով, չնայած որ Է. Ֆրոմը ժխտում էր Ֆրեյդի դերը սեքսուալ հեղափոխությունում: Այդ հարցի շուրջ աշխատում էր նաև Վ. Ռայխը, ինչի արդյունքում XX դարի 30-ական թթ.-ին նա գրեց «Սեքսուալ հեղափոխություն» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ռայխը ոչ միայն գիտնական էր, այլ նաև հասարակական գործիչ: Նրա ծրագիրն ընդգրկում էր հետևյալ կարևոր խնդիրները`

  • Ծնելիության վերահսկման ոլորտում ինտենսիվ կրթությունը: Հակաբեղմնավորիչների տրամադրումը բոլոր ցանկացողներին:
  • Աբորտների թույլատրումը:
  • Ամուսնալուծությունների թույլատրումը:
  • Սեռական կրթությունը որպես վեներական հիվանդությունների և սեռական խնդիրների կանխարգելում:
  • Բժիշկներին և ուսուցիչներին սեռական հիգիենային ուսուցանելը:
  • Սեռական հողի վրա հանցագործություն կատարողների նկատմամբ պատժի կիրառումից հրաժարումը. նման հանցագործների հոգեվերլուծության միջոցով բուժումը:

1960 — ականներ   

Իրապես հեղափոխական դարձավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից անմիջապես հետո ծնված սերունդը: Եթե ծնողները դեռ հիմնականում հակված էին ավանդական հայացքներին, ապա երեխաները խարխլված տնտեսության պայմաններում չէին զգում նախկին բարոյականության կարիքը: Կարևոր գործոն հանդիսացավ վստահելի և հասանելի հակաբեղմնավորիչների ի հայտ գալը, ինչը թույլ տվեց օգտագործել սեքսը հաճույք ստանալու նպատակի համար` չմտածելով երեխաների մասին:

Այս ամենը միասին բերեց նոր գիտակցության ձևավորմանը: Այսուհետև սեքսը դադարեց արգելված թեմա լինելուց: 1960-ական թթ.-ի կեսերից շատ երիտասարդներ, իսկ այնուհետ նաև ոչ երիտասարդներ հրաժարվում են սեքսի մասին հին պատկերացումներից: Դա բերում է անկանոն սեռական հարաբերությունների որոշակի աճին, իսկ հավատարմությունն էլ երիտասարդության աչքերում սկսում է թվալ որպես հնացած արժեք: Դրան մասնավորապես նպաստեց Գ. Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը: Ֆրեյդի ուսմունքի փիլիսոփայական հետազոտությունը» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ջինսեր, ռոք-ին-ռոլ, թմրադեղեր, հիպիներ` ահա 1960-ական թթ.-ի սեքսուալ հեղափոխության ուղեկիցները: Читать далее

Categories: Հոգեբանություն, Շոու-բիզնես, Պատմություն, Սեքս, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Ավանդույթներ, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Պայի 17 կետերը

Լյուսիան ՊայԼյուսիան Պայը սահմանազատել է արևմտյան և ոչ արևմտյան տիպի քաղաքական գործընթացները: «Ոչ արևմտյան քաղաքական գործընթաց» հոդվածում նա ձևակերպում է 17 կետեր, ըստ որոնց տարբերակվում են քաղաքական գործընթացները արևմտյան և ոչ արևմտյան հասարակություններում:
1. Ոչ արևմտյան հասարակություններում չկա հստակ սահմանազատում քաղաքականության և մարդկային ու հասարակական ոլորտի հարաբերությունների միջև:
2. Քաղաքական կուսակցությունները հակված են բացարձականացնել աշխարհայացքի արտահայտման և կենսակերպի սեփական պատկերացումերը:
3. Քաղաքական գործընթացում գերակշռում են կոչերը:
4. Քաղաքական կողմնորոշումների բնույթը ենթադրում է, որ քաղաքական խմբավորումների ղեկավարությունը զգալի ազատություն ունի մարտավարության և ռազմավարության որոշման մեջ:
5. Ընդդիմադիր կուսակցությունները և իշխանության ձգտող ընտրանիները հաճախ հանդես են գալիս որպես հեղափոխական շարժումներ:
6. Քաղաքական գործընթացը բնորոշվում է մասնակիցների շրջանում ինտեգրացիայի բացակայությամբ, ինչը հասարակության մեջ ընդհանուր հաղորդակցական համակարգի բացակայության հետևանք է:
7. Քաղաքական գործընթացը տարբերվում է նոր տարրերի հավաքագրման զգալի մասշտաբներով` քաղաքական դերերի իրականացման համար: Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Վահհաբիզմ

Վահհաբիզմը իսլամում կրոնա-քաղաքական ուղղություն է, որը կազմավորվել է 18-րդ դարում: Այն անվանվել է Մուհամմադ իբն Աբդ-ալ Վահհաբ աթ-Թամիմիի անունով: Որպես կանոն, նրա կողմնակիցները իրենց անվանում են սալաֆիտներ:

Իսլամը սկիզբ է առել յոթերորդ դարի առաջին կեսում հիջազյան հասարակության մեջ: Այն արտահայտում էր հասարակ սոցիալական շերտավորումը, այնտեղ ձևավորված դասային հարաբերությունները: Արաբների կրոնական համակարգը, որը սկզբում արտահայտված էր միայն Ղուրանում, չէր կարող բավարարել իրենց կողմից գրաված երկրների ավելի զարգացած հասարակության պահանջները: Առաջ եկավ անհրաժեշտություն իսլամին տալ այնպիսի բնույթ, որը ավելի կհամապատասխաներ այդ ֆեոդալական հասարակությանը, նրա իշխող վերնախավի շահերին: Այդ նպատակով է, որ ստեղծվեցին մարգարեի կյանքի և գործունեության մասին բազմաթիվ ավանդություններ (հադիսներ), որոնք հաստատեցին գործողությունների և հայացքների հայեցակարգ` հիմնված իբր թե մարգարեի գործողությունների և հայացքների վրա` նախատեսված կյանքի բոլոր իրավիճակների համար: Վարքագծի այդ կանոնները ստացան «սուննա» անվանումը:

Ավանդությունների դասակարգումը ավարտվեց մոտավորապես տասներորդ դարում` իսլամի ի հայտ գալուց երեք դար անց:

Ավանդությունների թիվը մեծ էր: Նույնիսկ ուղղափառ իսլամի կողմից ընդունված տարբերակում այն բազմաթիվ անհասկանալի և իրարամերժ փաստեր էր պարունակում: Եվ նույնիսկ հասկանալի տեղերը տարբեր դարաշրջաններում տարբեր կերպ էին մեկնաբանվում: Արդյունքում յուրաքանչյուր կրոնական ուղղություն փնտրում և գտնում էր իր գաղափարախոսությունը արդարացնող ավանդություններ: Այդ նույն նպատակին էր ծառայում նաև Ղուրանը: Ուստի այս առումով շատ դիպուկ է նկատում հունգարացի իսլամագետ Ի. Գոլդցիերը. «Կրոնի պատմությունը… դա միևնույն ժամանակ գրվածի մեկնության պատմությունն է»:

Սուննան արտահայտում էր քարացած ավանդույթը: Սակայն կյանքի պայմանների փոփոխության հետ պետք է փոխվեին նաև ավանդույթները: Իսլամի հարմարումը փոփոխվող իրականությանը տեղի էր ունենում նոր ավանդույթների կրոնական լուսավորության ճանապարհով և դրանց սուննային համապատասխանելու ապացուցմամբ: Այդ գործողությունը տեղի է ունենում աստվածաբանների համաձայնեցված որոշման ճանապարհով (այսպես կոչված իջմա) կամ էլ համանմանության օրինակով (կղիյաս):

«Նորությունները», «նորամուծությունները», որոնք նախադեպ չէին գտնում հադիսներում, կոչվում էին բիդա: «Նորամուծությունը»` մինչև այն չի լուսավորվել իջմայի ճանապարհով, սուննայի լիակատար հակապատկերն է: Այն նշանակում է կարծիք կամ գործողության տեսակ, որոնք նախկինում հայտնի չէին կամ չէին կիրառվել:

Այսպիսով, բիդան իսլամի պատասխանն էր հասարակական կյանքի փոփոխությանը, իսլամի հակազդումը շրջապատող իրականությանը, հարմարվողականությունը տեղի և ժամանակի պահանջներին:

Կարելի է նաև ասել, որ իսլամի պատմությունը դավանաբանության շրջանում դա մեծամասամբ ավանդույթների (սուննա) և «նորամուծությունների» (բիդա) պայքարն է: Մասնավորապես ընդդեմ բիդայի ուղղափառ իսլամի ներսում կազմավորվել էր չորս դպրոց կամ ուղղություն (մազհաբ): Դրանցից ամենալիբերալը հանիֆայականությունն  էր, ամենածայրահեղը` հանբալիզմը, որը կանգնած էր բիդայից լիովին հրաժարվելու դիրքերում: Հանբալիականները գտնում էին, որ կրոնական պրակտիկայի տեսանկյունից միայն այն է «օրինական», ինչը նախատեսված է Ղուրանով և սուննայով: Իհարկե, հանբալիզմը ընդգրկում է հարցերի մեծ շրջանակ իսլամի ներսում, նրա տարաձայնությունները մյուս ուղղությունների հետ շոշոփում են տարբեր հարցեր, սակայն բիդայի մերժման հարցում է նրա ամենացայտուն տարբերակումը:

Այնուամենայնիվ, մնալ անհամաձայնության այնպիսի պայմաններում, լիովին մերժել իսլամի հարմարվելուն կյանքի պահանջներին, չափազանց դժվար է: Վահհաբիզմը (ինչպես կտեսնենք հանբալիզմի ամենածայրահեղ դրսևորումը) ստիպված կլինի ընդունել այնպիսի բաներ, որոնց մասին միջնադարյան աստվածաբանները նույնիսկ չէին էլ կարող մտածել (ռադիո, հեծանիվ, հեռախոս, հեռուստացույց): Սակայն բիդայի նկատմամբ բացասական վերաբերմունքը հանբալիզմը դարձրեց ուղղափառ իսլամի ամենաանճկուն ուղղությունը, որն էլ հանգեցրեց նրա տարածման սահմանափակությանը: Մարտնչող հանբալիականների փոքր խումբը անկարող մնաց պայքարել ընդդեմ ուղղափառ իսլամի այն պատճառով, որ նա նրա դեմ պայքարում էր գերուղղափառության դիրքերից:

«Նորամուծություններից» մեկը, որը մտել էր իսլամ, դա սրբերի պաշտամունքն էր: Սրբերի պաշտամունքը իսլամում հիմնականում նախաիսլամական ծագում ունի: Սրբերի շարքում էին իսլամական քարոզիչները, մարգարեի հետևորդները, նշանավոր աստվածաբաններ: Իր մեջ ներառելով այդ պաշտամունքները` իսլամը դարձավ մասսայական կրոն, որը մոտ էր տարբեր շրջանների լայն սոցիալական խավերին:

Սրբերի պաշտամունքի տարածումը կապված էր իսլամական միստիկների` սուֆիականների գործունեության հետ: Նրանք սրբերին վերագրում էին հրաշքներ կատարելու ուանկություն` ներգրավելով բազում հավատացյալների: Սուֆիականները վստահեցնում էին, որ աստվածային ճշմարտության կարելի է հասնել միայն ինտուիցիայի միջոցով, տրվում էին ասկետիզմի, որպեսզի հասնեին «Աստծու հետ միախառնվելուն»: Նրանք լիովին անտարբեր էին ստեղծված համակարգի, հասարակարգի և մուսուլմանական ավանդույթների նկատմամբ:

11-րդ դարում ալ-Ղազալին, որին համարում են ուղղափառ իսլամի Թովմա Ակվինացին, ուղղափառ իսլամ մտցրեց սուֆիզմի որոշ տարրեր` մասնավորապես միստիկական սերը դեպի Աստված: Միաժամանակ նա իսլամի մեջ ներառեց 10-րդ դարի աստվածաբան ալ-Աշարիի ռացիոնալիստական գաղափարները: Ընդհանուր առմամբ այսպես ձևավորվեց սուննիական ուղղությունը` իր մեջ ներառելով ոչ միայն կրոնը և արարողակարգային-պաշտամունքային կողմը, այլ նաև փիլիսոփայությունը, իրավունքը, քաղաքական ուսմունքները:

Հանբալիական մազհաբը: Հանբալիական մազհաբը գոյություն ունեցող չորս մազհաբներից մեկն է: Իմամ Ահմադ իբն Հանբալը նախապատվությունը տալիս էր հադիսային նյութին: Հադիսները համարում էր Ղուրանի թաֆսիրները (մեկնությունները): Հադիսների ընտրության ժամանակ որոշիչ նշանակություն էր հատկացնում իսնադին: Եթե երկու հադիս հակասում էին իրար, ապա համեմատում էր դրանք ավելի վստահելի (սահիհ) հադիսների հետ:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.